Month: March 2026
Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք
Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակի: Ուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»:
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։
Ունի 3 տեսակի կետադրություն՝
1) Նոր տողից, մեծատառ, գծիկով
2) Չակերտների մեջ
3) Բութով
Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:
Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:
— Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:
Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:
Օրինակ՝
Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:
Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:
Օրինակ՝
Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:
Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.
1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
-Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:
2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
— Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:
3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ ջան, ես քեզ կարոտել եմ,- ասաց աղջիկը:
Աղջիկը ասաց մայրիկին, որ ինքը նրան կարոտել է:
4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։
Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:
Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:
5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:
Առաջադրանքներ:
1. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ ասում է.— Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ:Ընկերները ծաղրում են նրան ու ասում.— Դե՛, թո՛ղ քո խոսքը գործով ապացուցիր:Մարդը պատասխանում է.— Ես անպայման կխմեմ, եթե դուք Սևանից հանեք գետերի բերած ջուրը. չէ՞ որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմեմ:
2. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում.
— Իմ ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում.
— Եթե չքնեիր, ձին չէին գողանա:
Խելոք մարդն ասում է.
— Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, ես արթուն կմնայի:
3. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:
Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել, տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան նկատում են:
Գողերը հարցնում են տանտիրոջը, թե ինքն իրենց հետ ուր է գալիս:
Տանտերը, միամիտ ձևանալով, հարցնում է, թե բա ինչ անի, քանի որ իր տունը հավաքել տանում են, ինքն ինչու մնա:
4. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:
Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, որ մի տարի ձիով հասել է Արաքսին, ձին թափ է առել ու թռել մյուս ափը:
Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն: Նրանք մեղադրում են մարդուն ու հարցնում, թե ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել:
Մարդն ասում է, որ սպասեն, քանի որ ձին իրենը չէր, այլ իշխանինն էր:
Զորապետերը հետ են քաշվում ու համաձայնում, որ իշխանի ձին կարող էր:
5.Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:
Աղջիկն ասաց մայրիկին.
— Ես քեզ կարոտել եմ:
Նա ասաց հորը.
— Ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս:
Սմբատը հարցրեց իր հյուրին.
— Դու ե՞րբ ես վերադարձել, և ես ի՞նչ պիտի անեմ քեզ օգնելու համար:
Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է. «Ցավով իմացա Ձեր նամակից, որ ինձ հնարավորություն չեն տալու տեսնելու իմ գրքի երրորդ սրբագրությունը»:
Մարտիրոս Սարյանը հիշում է. «Դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իմ այն համոզմունքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը»:
Անընդհատ մտորում էր. «Ինչո՞ւ եմ ես այս աստիճան ձախողակ»:
Աղջիկը մտածում էր. «Դա ինձ համար խիստ վիրավորական կլինի»:
Շարունակ երազում էր. «Ի՞նչ կլիներ, եթե թողնեին՝ իմ հարցերն ես լուծեի»:
6. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
«Ես զգում էի…» նախադասությունը.
- ա) Հեղինակի խոսքն ուղղակի խոսքից առաջ.
Վեպի հերոսը պատմում է. «Ես զգում էի, թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»: - բ) Հեղինակի խոսքն ուղղակի խոսքից հետո.
«Ես զգում էի, թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»,- պատմում է վեպի հերոսը:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում…» նախադասությունը.
- ա) Հեղինակի խոսքն ուղղակի խոսքից առաջ.
Դատական արձանագրության մեջ գրված էր. «Նավապետը մեղավոր է ճանաչվում, քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»: - բ) Հեղինակի խոսքն ուղղակի խոսքից հետո.
«Նավապետը մեղավոր է ճանաչվում, քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»,- գրված էր դատական արձանագրության մեջ:
«Եթե մարմինը լույսը չի կլանում…» նախադասությունը.
բ) Հեղինակի խոսքն ուղղակի խոսքից հետո.
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում, ինքնըստինքյան անտեսանելի է»,- գրված է գրքում:
ա) Հեղինակի խոսքն ուղղակի խոսքից առաջ.
Գրքում գրված է. «Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում, ինքնըստինքյան անտեսանելի է»:
7. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . «Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,-գրել է Լայբնիցը :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:
Դեմոկրիտ
- ա) Դեմոկրիտն ասել է. «Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով»:
- բ) «Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով»,- ասել է Դեմոկրիտը:
- գ) «Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով,- ասել է Դեմոկրիտը,- իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով»:
2. Պլատոն
- ա) Պլատոնը նշել է. «Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է»:
- բ) «Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է»,- նշել է Պլատոնը:
- գ) «Իրերի աշխարհը,- նշել է Պլատոնը,- անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է»:
3. Ջոն Լոկ
- ա) Ջոն Լոկը պնդում էր. «Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները»:
- բ) «Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները»,- պնդում էր Ջոն Լոկը:
- գ) «Բոլոր անհրաժեշտ գիտելիքները,- պնդում էր Ջոն Լոկը,- կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները»:
4. Էնշտեյն
գ) «Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է,- գրել է Էնշտեյնը,- իսկ ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի է մեռած համարել»:
8. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`
ա) Էնշտեյնը գրել է. «Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է: Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի է մեռած համարել»:
բ) «Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է: Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի է մեռած համարել»,- գրել է Էնշտեյնը:
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նորհայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:
9. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
— Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.
—Ես քեզնից չեմ վախենում, է˜, որովհետև դու ինձնից ուժեղ չես:
Փոքրիկ իշխանն ասում էր. «Ես միշտ ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ են փայլում աստղերը»:
(«Որ» շաղկապը դուրս եկավ, «ինքը» դարձավ «ես»):
Թագավորն ասաց. «Ինձ բոլոր աստղերն են ենթարկվում»:
(«Որ» շաղկապը դուրս եկավ, «իրեն» դարձավ «ինձ»):
Ճանապարհորդը պատմում էր. «Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղերը»:
(«Որ» շաղկապը դուրս եկավ, «ինքը» դարձավ «ես»):
Գործարար մարդը պնդում էր. «Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղերը»:
(«Որ» շաղկապը դուրս եկավ, «ինքը» դարձավ «ես»):
Աշխարհագրագետը հարցնում էր. «Նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք»:
(«Թե» շաղկապը դուրս եկավ, ավելացավ հարցական նշան):
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց. «Ի՛նչ հարայհրոց կբարձրացնեիք, եթե միս ուտողը ես լինեի»:
(«Թե» շաղկապը դուրս եկավ, «կբարձրացնեին» դարձավ «կբարձրացնեիք», «ինքը» դարձավ «ես», «լիներ» դարձավ «լինեի»):
10.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:
Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:
11.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
12.Սխալները գտի՛ր և
ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր.
բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:
Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ, ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Աշակերտը պատասխանեց,- որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:
-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ ե՞րբ եք մտածում:
Степени сравнения имен прилагательных
Образуйте простую форму сравнительной и превосходной степеней прилагательных. Поставьте ударение.
Красивый — красивее, красивейший
Приятный — приятнее, приятнейший
Счастливый — счастливее, счастливейший
Спокойный — спокойнее, спокойнейший
Удобный — удобнее, удобнейший
Ужасный — ужаснее, ужаснейший
Прекрасный — прекраснее, прекраснейший
Прилежный — прилежнее, прилежнейший
Причудливый — причудливее, — причудливейший
Привлекательный — привлекательнее, привлекательнейший
Презрительный — презрительнее, презрительнейший
Старый — старее (старше), старейший
Искусный — искуснее, искуснейший
Свободный — свободнее, свободнейший
Дорогой — дороже, — дорожейший
Сухой — суше, — сушейший
Твёрдый — твёрже, твердейший
Богатый — богаче, богатейший
Крутой — круче, крутейший
Густой — гуще, густейший
Простой — проще, простейший
Толстый — толще, —Толстейший
Чистый — чище, чистейший
Громкий — громче, —
Мелкий — мельче, —
Горький — горчайший (сравнит. — горчее)
Сладкий — слаще, сладчайший
Мягкий — мягче, мягчайший
Лёгкий — легче, легчайший
Долгий — дольше, —
Ранний — раньше, —
Тонкий — тоньше, тоньчайший
Далёкий — дальше, дальнейший
Малый — меньше, —
Плохой — хуже, худший
Хороший — лучше, лучший
Сравните предметы по заданному признаку. Составьте предложения. Подчеркните прилагательные как члены предложения.
- Лёд и вода, платина и золото, молоко и сливки — сравнение по весу.
- Юпитер и Земля, океан и море — по величине.
- Волга и Амазонка, анаконда и сетчатый удав — по длине.
- Сириус и Полярная звезда — по яркости.
- Родниковая и речная вода — по чистоте.
- Растительность тундры и тайги — по густоте.
Հրաչյա Աճառյանն ազգանունների մասին ընդհանրապես, իր ազգանվան մասին՝ մասնավորապես
Ազգանունը այն է, որ դրվում է մի գերդաստանի ամբողջ սերնդի կամ սերունդների վրա և կարող է դարեդար շարունակվել: Կան ազգեր, որոնք հայրանվան վրա կանգնում են և ազգանվան չեն անցնում, այսպես էին թուրքերը և պարսիկները և միայն վերջին քսանամյակում անցան ազգանվան: Արաբները ունեին մի տարօրինակ սովորություն, որ միայն նրանց էր հատուկ՝ ենթադրենք մի Հասան է լինում Հյուսեինի որդի, ուստի լինում է Հասան-իբնի-Հյուսեին, եթե Բաղդադից է լինում՝ Հասան-իբնի-Հյուսեին-էլ Բաղդադի, ասենք մականունը ֆաթթահ է, ավելացվում է և դա, ունի որդիներ, ասենք՝ Ալի, Մուսթաֆա, Սուլեյման, դառնում է ՝ Հասան-իբնի-Հյուսեին-էլ Բաղդադի-ապու-Ալի-ապու-Մուսթաֆա-ապու-Սուլեյման-ֆաթթահ և այլն: Նրանց մոտ անունները կարծես ընդգրկում են ողջ ցեղաբանությունը:

Արաբական սովորությունը քիչ-քիչ կամ մասամբ տարածվեց հպատակ կամ կրոնակից ցեղերի վրա, օրինակ` Մադագասկարի թագավորներից մեկը կոչվում է Անդրիանամպոյինիմերինա: Իսպանացիք էլ սիրում են կազմել երկար անուններ: Մի առակ կա. Հարավային Ամերիկայում մի իսպանացի գիշերը անտառում կորցրել է ճանապարհը: Ստիպված թակում է մի անգլիացու դուռը և խնդրում է, որ իրեն թույլ տա գիշերել: Անգլիացին մութ տեղը պատուհանը բաց արած հարցնում է՝ ո՞վ է: Իսպանացին պատասխանում է. –Ֆերնանդո-Դելլոս-Վեստոս-Սերվանդես-Դելլոս-Մինկոս-Սանթա-Կուզենո-Դելլոս-Անտիղոնոս:
-Մեր տունը փոքր է, այդքան մարդու տեղ չկա,-ասում է անգլիացին և պատուհանը փակում:
Ուրիշ ազգեր ճանաչում են անուն, հայրանուն և ազգանուն. օրինակ` չինացիք, որոնց բառերը շատ կարճ են, հետևում են այս սովորությանը: Հիշենք չինական անուններից`Կոն Ֆու-ցի, Լի Հունգ-չանգ, Սուն Յան-ցեն, Շի Հոանկ-թի, Շուն Յու-յուե և այլն: Սրանց մեջ առաջին վանկը ազգանունն է, երկրորդը` հայրանունը և երրորդը`անունը: Ռուսաց մեջ էլ, ինչպես հայտնի է, գործածական է անունով և հայրանունով ազգանուն. օրինակ` Իվան Ֆեոդորովիչ Պալիև և այլն:
Եվրոպացիք լայնորեն օգտագործում են ազգանունը: Անունը ֆրանսիացոց մեջ այնքան անարժեք բան է, որ անուն ասելով հասկանում են ազգանուն, իսկ անվան համար գործ են ածում փոքր անուն: Մի անձ կարող է ունենալ 3-4 անուն, բայց մի ազգանուն:
Այս ընդհանուր ծանոթություններից հետո մասնավորենք մեր խոսքը հայոց ազգանունների վրա:
Հին հայոց մեջ հասարակ ժողովուրդը երևի գործածում էր անուն-հայրանուն, իսկ ազնվականները կրում էին ազգանուն: Ազգանունները հնագույն շրջանում ձևանում էին ունի մասնիկով, որ ավելի ուշ դարձավ եան (յան). 6-րդ դարում հայերը պարսիկներից վերցնում են հոգնակի ան, եան, յան մասնիկը և դարձնում են նրանց նման ազգանուն: Սա պարսկական ազդեցության շրջանն է: Արաբների ժամանակ ազգանունները վերանում են, ըստ որում իշխանական ցեղերը ջնջվում են: Ավելի ուշ՝ թյուրքերի ժամանակ, նույնիսկ ազգանուն չկա: Տաճկաստանում, իմ մանկության ժամանակ, հայրանունն էր գործածվում ազգանվան ձևով. օրինակ՝ ես դպրոցում արձանագրված էի Հրաչյա Հակոբյան (հորս անունով) և խոսակցության մեջ հաճախ կրճատ ձևով ասում էին Հրաչյա Հակոբ: 1888 թվին դպրոց մտավ ազգանվան դրությունը։ Հոգաբարձությունը պատվիրեց բոլորիս, որ տուն գնանք և մեր ծնողներից հարցնելով ու իմանալով՝ ազգանուն բերենք: Ընդհանրապես աշակերտները իրենց պապի անունը դարձրին ազգանուն, ուրիշները մի ինչ-որ մականուն և այլն: Հետաքրքիր է իմ ազգանվան պատմությունը: Ես տուն գնացի ու հարցրի, թե մեր ազգանունը ինչ է: Հայրս առաջարկեց վերցնել իր հոր անունը՝ Հարություն և կոչվել Հարությունյան: Ես այն ժամանակ 12 տարեկան էի, բայց արդեն ունեի ինչ-որ լեզվական ճաշակ: Իմ ճաշակով անունից կազմված ազգանունը հաճելի չէր, ուստի մերժեցի Հարությունյանը և ուրիշ բան ուզեցի: Հորաքույրս ասաց, որ իրենց ցեղը Ռոտոսթոյում կոչվել է Հյուպրյուք օղլու, ուստի առաջարկեց գրել Հյուպրուքյան: Ես այն ժամանակ Հյուպրուք բառի ծագումը չգիտեի, չգիտեի, թե դա էլ անուն է Հյուպերիք, որ շատ քիչ է գործածվում: Երևանում մի քանի տարի առաջ եղել է Հյուպերիք անունով մեկը: Ես չհավանեցի նաև Հյուպերիքյան ազգանունը և մերժեցի: (Կոստանդնուպոլսում մականունը հաճախ շփոթում են ազգանվան հետ և փոխանակ ասելու ազգանուն, ասում են մականուն, թյուրքերեն՝ լաղաբ, այսինքն՝ փուտանուն): Ես հորս հարցրի, թե քեզ ինչ ծաղրական անուն են տալիս, նա ասաց.«Ինձ ասում են Կռճին Ակոբ»: Ես հավանեցի այս անունը և վերցրի Կռճինյան ազգանունը, որի իմաստը անծանոթ էր: Ներկայացա հոգաբարձությանը և ասացի, թե իմ ազգանունն է Կռճինյան: Հոգաբարձուներից մեկն ասաց, թե Կռճին բառ չկա, պետք է լինի Կռճիկ և ազգանունս շինեցին Կռճիկյան: Ընկերներս շարունակ ծաղրում էին ինձ կոչելով կռճիկ, մռճիկ, տռճիկ, խռճիկ, բռճիկ: Տարին լրացավ, տարրական դպրոցը ավարտեցի և մտա միջնակարգ: Ես կռճիկից ձանձրացած, որոշեցի փոխել ազգանունս: Կռճիկ բառի գրաբարն է աճառ, որն ինձ շատ բարեհնչյուն թվաց և ազգանունս դարձրի նոր դպրոցում՝ Աճառյան, որն ընդունեց նաև հայրս:
Սրանից 42 տարի առաջ, Էջմիածնի ճեմարանում, երբ ես այս դեպքը պատմեցի, Մանուկ Աբեղյանը ծիծաղելով ասաց.«Մի տաճկահայ չտեսանք, որ շինծու ազգանուն չունենար»: Ճիշտ է, բայց Աբեղյանի ազգանունն էլ շինծու է: Նա նախապես կոչվել է Աղբեղյան, այսինքն թյուրքերեն բառով «սպիտակ բեղավորյան»: Աբեղյանը անդուրեկան է գտել իրավամբ Աղբեղյանը, միջից ղ-ն հանել է և դարձրել է Աբեղյան, որ հին հայոց նախարարական տոհմերից մեկի անունն է:
My Homeland – Armenia
Armenia is my homeland. It is a small country in the South Caucasus region of Eurasia. Armenia has a rich history and beautiful nature.
Geography
Armenia is a landlocked country. It is surrounded by Georgia to the north, Azerbaijan to the east, Iran to the south, and Turkey to the west. The capital city is Yerevan. Other important cities are Gyumri, Vanadzor, and Kapan. The country has mountains, rivers, and lakes. The highest point is Mount Aragats.
Population
Armenia has about 3 million people. Armenians are proud of their language, Armenian, and their culture.
Symbols
Armenia has many symbols. The national flag has three colors: red, blue, and orange. The national emblem shows an eagle and a lion. The national flower is the apricot blossom.
Cultural Heritage
Armenia has a very old culture. It was the first country in the world to adopt Christianity as a state religion in 301 AD. Armenia is famous for its churches, monasteries, music, dances, and traditional food.
Famous Armenians
Armenians have contributed a lot to the world. Some famous Armenians are:
- Hovhannes Shiraz – poet
- Sergei Parajanov – filmmaker
- Charles Aznavour – singer
- Tigran Petrosian – chess champion
My Love for Armenia
I love Armenia because of its mountains, rivers, and beautiful cities. I am proud of its history, culture, and people. I want to protect my homeland and share its beauty with the world.
(Vocabulary)
| Հայերեն | Անգլերեն | Օրինակ/Notes |
|---|---|---|
| Հայրենիք | Homeland | My homeland is Armenia. |
| Հայաստան | Armenia | Armenia is a small country in the Caucasus. |
| Սահմաններ | Borders | Armenia has borders with Georgia, Azerbaijan, Iran, and Turkey. |
| Քաղաք | City | Yerevan is the capital city of Armenia. |
| Մայրաքաղաք | Capital | The capital of Armenia is Yerevan. |
| Բնակչություն | Population | Armenia has about 3 million people. |
| Լեռնային տարածաշրջան | Mountain region | Armenia is a mountain region. |
| Լիճ | Lake | Lake Sevan is a famous lake in Armenia. |
| Խորհրդանիշ | Symbol | The apricot blossom is a national symbol of Armenia. |
| Հիմնադիր կրոն | State religion | Armenia was the first country to adopt Christianity as a state religion. |
| Երգիչ | Singer | Charles Aznavour was a famous Armenian singer. |
| Կատարող (միջազգային ճանաչում ունեցող) | Filmmaker | Sergei Parajanov was a famous Armenian filmmaker. |
| Պոետ | Poet | Hovhannes Shiraz was a famous Armenian poet. |
| Շախմատային չեմպիոն | Chess champion | Tigran Petrosian was a world chess champion. |
| Մշակույթ | Culture | Armenian culture is very old and rich. |
| Դրոշ | Flag | The Armenian flag has three colors: red, blue, and orange. |
| Էմблемա | Emblem | Armenia’s national emblem shows an eagle and a lion. |
| Խաղաղություն | Peace | Armenians love peace and nature. |
Վարժություն 1:
Լրացրու դատարկ տեղերը ճիշտ բառերով (Homeland, Armenia, Capital, Flag, Population):
- My ___Homeland___ is Armenia.
- The __Capital____ of Armenia is Yerevan.
- Armenia has about 3 million ___Population___.
- The national ___Flag___ has three colors: red, blue, and orange.
- I love my __Armenia____ because it has mountains and rivers.
Վարժություն 2: Իրականություն թե սխալ (True or False)
Նշիր, թե փաստերն իրական են (True) թե սխալ (False):
- Armenia is a country in Europe.False
- The capital of Armenia is Yerevan.True
- The Armenian flag has four colors.False
- Mount Aragats is the highest mountain in Armenia.True
- Armenians do not have a national emblem.False
Վարժություն 3:(Questions – Answers)
Պատասխանի՛ր հարցերին՝ օգտագործելով բառապաշարը:
- What is the capital of Armenia? Yerevan
- How many people live in Armenia? 3 million Population
- Name a famous Armenian singer. Charles Aznavour
- What is the national flower of Armenia? apricot blossom
- Which countries border Armenia? Georgia, Azerbaijan, Iran, and Turkey
Վարժություն 4: Writing
Գրել և պատմել հայրենիքի մասին՝ օգտագործելով բառապաշարը:
Իմ կարդացած գիրքը
Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգիդ «Իմ գրադարանը» և «Մայրենի» բաժիններում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս անպայման նշի՛ր բաժինները:
- Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
- Վերնագիր «Ավազակի աղջիկը Ռոնյան»
- Հեղինակ Աստրիդ Լինդգրեն
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Ինձ հատկապես դուր եկավ այն պահը, երբ Ռոնյան առաջին անգամ տեսնում է անտառը և բացականչում. «Աստված իմ, ինչքա՜ն մեծ է աշխարհը»: Այն շատ դիպուկ է նկարագրում այն զգացողությունը, երբ մարդ բացահայտում է նորն ու անծանոթը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Ռոնյա – Ավազակապետ Մատիսի դուստրն է: Նա անվախ է, անկախ, բարի և շատ է սիրում բնությունը: Ռոնյան ունի ուժեղ կամք և չի վախենում հակառակվել հորը, եթե զգում է, որ ճշմարտությունն իր կողմն է:
- Բիրկ – Մատիսի թշնամի Բորկայի որդին է: Նա ճարպիկ է, խելացի և հավատարիմ: Չնայած իրենց ընտանիքների թշնամանքին՝ նա դառնում է Ռոնյայի ամենամտերիմ ընկերը:
- Մատիս – Ռոնյայի հայրը, ավազակապետ: Կոպիտ է և բռնկուն, բայց միևնույն ժամանակ չափազանց շատ է սիրում իր աղջկան:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Այս գիրքը ինձ շատ դուր եկավ, որովհետև այնտեղ կան կախարդական էակներ (թզուկներ, անտառային ոգիներ) և մեծ արկածներ։ Այն սովորեցնում է, որ ընկերությունը կարող է հաղթել նույնիսկ ամենամեծ վեճերին։
- Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:
Տասնորդական կոտորակներ
Առաջադրանքներ
- Կատարե՛ք բազմապատկում
25,15×1000= 25150
1,369×10=13,63
0,001×100=0,1
7,3×1000=7300
0,12×10=1,2
0,1×100=10
461,3×100=46130
0,0045×1000=4,5
- Կատարե՛ք բաժանում
12,64:100=0,1264
5,14:10=0,514
0,01:10=0,001
3,87:100=0,387
5:10=0,5
67,2:100=0,672
12,3:1000=0,123
0,7:10=0,07
- Լուծեք հավասարում
x+3,458=75,124
X=75,124-3,458
x=71,666
x-14,25=2,47
x=2,47+14,25
x=16,72
x+2,5=7,5
x=7,5-2,5
x=5
3,74+x=56,74
X=56,74-3,74
X=53
- Կատարեք գումարում
2,458+7,12=9,578
15,36+7,56=22,92
89,11+0,44=89,55
5,909+0,01=5,919
8,5+78,56=87,06
86,35+2,14=88,49
- Կատարեք հանում
7,25-1,36=5,89
45,78-32,14=13,64
65,28-8,65=56,63
86,012-72,66= 13,352
30,47-0,1=30,37
56,22-47,02=9,20
- Համեմատեք տասնորդական կոտորակնրը
32,25 < 65,214
23,14 < 23,56
58,196 < 58,200
78,36 > 77,55
47,654 < 47,655
0,005 > 0,001
Հովհաննես Թումանյան «ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ»
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Կորա՜ծ գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:
Քույրը մեծ էր, ոնց որ լիներ
Կըհամբերեր արևին,
Բայց ախպերը փոքրիկ էր դեռ,
Չէր դիմանում ծարավին:
Գընում են, գընում, տեսնում են ճամփին
Կովի ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՜նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:
— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու կով կըդառնաս,
Կովի կճղակի տեղից մի՛ խըմի.
Մի քիչ էլ կացի… քիչ էլ որ կենաս,
Առաջներըս պաղ աղբյուր կա հիմի:

Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գընո՜ւմ, գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:
Գընում են, գընո՜ւմ, տեսնում են ճամփին
Ձիու ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՞նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:
— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու ձի կըդառնաս,
Ձիու սըմբակի տեղից մի՛ խըմի,
Մի քիչ էլ կացի, քիչ էլ որ կենաս՝
Մոտիկ մի զուլալ աղբյուր կա հիմի:
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գընո՜ւմ, գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:
Գընում են, գընում. տեսնում են ճամփին
Գառան ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
Փոքրիկ ախպերը էլ չի համբերում,
Քըրոջից թաքուն խըմում է պուճուր:
Քույրը մին էլ ետ է նայում,
Որ մի գառը մղկըտալի
Իր ետևից տըխուր մայում
Ու մայելով վազ է տալի:
Խեղճ Մանուշը վայ է տալիս,
Վայ է տալիս, լալի՜ս, լալի՜ս.
Բայց էլ ի՞նչ աներ,
Բայց էլ ո՞նց աներ…
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գառն ու աղջիկ մոլորված,
Հեռու երկրում
Տըխուր-տըրտում
Գընո՜ւմ, գընում են կորած:
Սոված ու ծարավ գընում են, գընում.
Գընում են, գընո՜ւմ, չըգիտեն թե ուր.
Վերջապես մի հով անտառ են մըտնում,
Անտառի միջին մի զանգակ աղբյուր:
Կուշտ-կուշտ խըմում են էն սառը ջրից,
Հետո Մանուշը ծառն է բարձրանում,
Գառնիկ ախպերն էլ ծառերի տակին
Մուշ-մուշ արածում, արոճ է անում:
Իըիկվան պահին խըրխինջ ու քըրքիջ…
Լըցվում է հանկարծ անտառն աղմուկով.
Մոտիկ են գալի ձայները քիչ-քիչ…
Մոտիկ են գալի ծիծաղով, երգով…
Եվ ահա ոսկի սանձերց բըռնած
Բերում են ջըրեն ձիանքն արքայի:
Ամեհի ձիանքն աղբյուրից խըրտնած՝
Ծառս-ծառս են կանգնում ու մոտ չեն գալի:
Մըտիկ են տալի ծառայքը մեկ էլ,
Որ սիրուն մի ցոլք ջըրի մեջն ընկել,
Ու ջուրը քանի ալիք է տալի,
Նա էլ ջըրի հետ գընում է գալի:
Նայում են վերև: Ի՜նչ տեսնեն, աստվա՜ծ.
Մի հուր-հրեղեն, մի շարմաղ աղջիկ,
Ծառի ճյուղերին նազելի նըստած՝
Նայում է ներքև լըռիկ ու մընջիկ.
Մի սիրո՜ւն աղջիկ արմանք ու զարմանք:
Զարմանք է պատում խեղճ ծառաներին.
Տեր աստված, արդյոք ի՞նչ հըրաշք է սա,
Վայրի անտառում իջած էս ծառին:
— Ո՞վ ես, չըքնաղ, տեսի՞լք ես դու,
Թե՞ հողեղեն արարած.
Թե տեսիլք ես՝ կաց մի քիչ էլ,
Թե աղջիկ ես՝ արի ցած:
Ցած ե՛կ տեսնենք՝ ի՞նչպես եղավ,
Որ ծագեցիր դու մեզ մոտ.
Ի՞նչ ցավ է քեզ արդյոք բերել
Մեր աշխարհքը անծանոթ:
— Մեզ որբության ցավն է բերել
Ձեր աշխարհքը անծանոթ: —
Ձայն է տալի ծառի վըրից
Մեր Մանուշը ամաչկոտ: —
Մենք տուն չունենք, ոչ ապավեն
Էս լայն-արձակ աշխարհքում,
Մութն էլ հիմի շուտով կընկնի,
Վախենում ենք անտառում:
Ու ծառաները գառն ու աղջկան
Առնում են բերում պալատն արքայի:
«Ո՞վ ես դու, սիրուն, — հարցնում է արքան, —
Անբան գառան հետ ի՞նչ ես ման գալի»:
Կանգնում է աղջիկն էստեղ նորից նոր
Պատմում է, ինչ որ պատմեցի ես ձեզ.
Թե՝ ապրած կենաս, ահեղ թագավոր,
Մեր բանը, հապա՜, էսպես ու էսպես…
Թագավորն երբ որ լըսում է մին-մին՝
Ե՛վ շատ ցավում է, և՛ շատ հավանում.
Անում է նըրան իրեն թագուհին,
Յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում:
Ու փառքի միջում, շըքեղ դահլիճում,
Լիքն ու երջանիկ ապրում է Մանուշ.
Գառնիկ ախպերն էլ ճոխ պարտեզներում
Արոտ է անում ու խաղում անուշ:
Պալատումը կար նախանձոտ ու չար
Մի պառավ կընիկ, հընուց աղախին.
Նախանձում է սա, թե ոնց պիտի գա
Մի որբ՝ թագուհի դառնա մեր գըլխին:
Մի օր էլ գալի, գըլուխ է տալի,
Առաջը կանգնում, կեղծավոր գովում.
«Արի քեզ տանեմ, սիրուն թագուհի,
Չըփ-չը՜փ լողացնեմ շարմաղ էն ծովում»:
Խաբում է, տանում, գցում ծովի մեջ,
Շորերը առնում, ետ բերում քաղաք,
Հագցընում իր սև, դարձվոր աղջըկան,
Պալատ ուղարկում թագուհու տեղակ:
Երեսը ծածկած թանձըր շըղարշով
Պալատ է մըտնում էն սուտ թագուհին,
Ու թագավորն էլ կասկած չի տանում,
Թե ով է եկել բազմել իր գահին:
Բայց ինչ են անում, ինչ որ չեն անում,
Չեն կարում էլ տուն բերեն Գառնիկին.
Մայում— էս ափից էն ափն է վազում,
Մայում — էն ափից ետ գալի կըրկին:
Ի՞նչ անենք սըրան, ո՞նց անենք սըրան.
Պառավն ու աղջիկ շատ միտք են անում.
Վերջը գալիս է դարձվոր թագուհին
Անկողին մըտնում, հիվանդ ձևանում:
Էլ թանկ ուտելիք, էլ ազնիվ մրգեր
Բերում են փըռում, խնդրում, աղերսում.
Մըտիկ չի տալի ոչ մեկի վըրա.
Վերջը Գառնիկի մըսիցն է ուզում…
«Բայց չէ որ, Մանուշ, քու եղբայրն է նա,
Ո՞նց ես նըրա միսն ուզում դու հիմա…»
— Ի՞նչ անեմ, ինձնից նա ազիզ հո չի՞.
Ես որ մեռնում եմ, թող նա էլ կորչի…
Ասում է, ճըչում. «Վա՜յ, մեռա՜, աման…»
Ու թագավորը տալիս է հրաման.
«Կըրակ վառեցեք,
Դանակ սըրեցեք,
Բերեք մորթեցեք
Ախպեր Գառնիկին,
Որ առողջ լինի
Իր քույրը տիկին»:
Թագավորն էսպես պատվեր է տալի,
Պատվեր է տալի ու դուրս է գալի,
Գընում է ծովափ սաստիկ սրտնեղած,
Թե ո՜րքան Մանուշն անգութ է եղած…
Մայում է, լալիս Գառնիկ-Ախպերը,
Լացացնում է ժեռ ծովի ափերը,
Մի ափից բըռնած մյուս ափն է թըռչում,
Մարդկային լեզվով քըրոջը կանչում.
— Քուրիկ ջան, քուրիկ,
Կըրակ են վառում,
Կըրակ են վառում,
Դանակ են սըրում։
Քուրիկ ջան, քուրիկ,
Լըսի անդունդից,
Օգնության հասի,
Սպանում են ինձ։
Լըսում է արքան՝ տեղը քար կըտրած,
Եվ ալիքների միջիցը հանկարծ
Շատ ծանոթ մի ձայն՝ հեռո՜ւ, խո՜ւլ ու խոր
Կանչում է քնքուշ, կանչում է անզոր.
«Ախպեր ջան, ախպեր,
Անհեր ու անմեր,
Անքուր ու ու անտեր
Իմ Գառնիկ–Ախպեր.
Դըժար է տեղըս,
Ձենըս չեն լըսում,
Ձենըս չեն լըսում,
Ձեռըս չի հասնում։
Ա՜խ, չար պառավը
Սև արավ օրըս,
Այժմ էլ կըսպանի
Գառնիկ–Ախպորըս»։
Լըսում է արքան, պալատն է հասնում,
Պատռում է քողը թագուհու դեմքի.
Պատռում է, տեսնում… բայց ի՜նչ տեսնում,
Ո՜վ է իր գահին եղել թագուհի…
— Եկե՜ք, ձկնորսնե՜ր, ուռկան ձըգեցե՜ք,
Հանեցեք ծովից մեր լավ Մանուշին.
Եկեք, դահիճնե՜ր, ծովը ձըգեցեք
Կախարդ պառավին ու էս հըրեշին։
Էսպես բարկացած գոռում է արքան,
Ժողովուրդն ամեն թընդում է ցավից,
Գալիս է կանգնում, ձըգում է ուռկան,
Անմեղ Մանուշին հանում է ծովից։
Հանում է ծովից, գահին բարձրացնում,—
Կրկին թագուհի ու տիկնանց տիկին.
Գառնիկ–Ախպերն էլ անչափ խընդումից
Պատռում է իրեն ոչխարի մորթին,
Դուրս գալի, կանգնում սիրուն տղամարդ,
Ճակատը պայծառ, աչքերը վառ–վառ,
Ոչխարի տըկար մայունի տեղակ
Մարդկային լեզվով ազատ ու ճարտար։
Իսկ չար պառավին, իրեն աղջըկան,
Որ խաբել էին աշխարհ բովանդակ,
Վըզներից կապում ջաղացի քարեր,
Ձըգում են ծովի անդունդը անտակ։
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Առած պատիվ, գահ ու թագ.
Աշխարհքն էլի
Խաղա՜ղ ու լի՜,
Չարը թաղված ծովի տակ։
1905
Հարցեր և առաջադրանքներ
- Բալլադից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
- Ինչո՞ւ էին քույր ու եղբայր հայտնվել հեռու ճամփաներին և ո՞ւր էին գնում։
- Քույրն ինչո՞վ էր բացատրում իր արգելքը, երբ եղբայրը ուզում էր ջուր խմել կովի կամ ձիու ոտնատեղից։
- Ինչպե՞ս Մանուշը հայտնվեց թագավորական պալատում։
- Ո՞վ էր պալատի չար կերպարը և ի՞նչ նենգ պլան իրագործեց նա։
- Ինչպե՞ս թագավորն իմացավ ճշմարտությունը։
- Ինչպիսի՞ն էր Մանուշը, բնութագրի՛ր նրան որպես քույր և որպես թագուհի։
- Ինչո՞ւ Գառնիկը չկարողացավ դիմանալ ծարավին, իսկ Մանուշը դիմացավ։ Միայն տարի՞քն էր պատճառը։
- Ի՞նչ է խորհրդանշում Գառնիկի՝ գառ դառնալը և վերջում նորից մարդու կերպարանք ստանալը։
- Ինչո՞ւ էր պառավ աղախինը նախանձում Մանուշին։ Ի՞նչն է սովորաբար դրդում մարդկանց չար գործերի հեքիաթներում։
- Դու ինչպե՞ս կպատժեիր չար պառավին ու նրա աղջկան։
- Եթե հնարավորություն ունենայիր զրուցելու Գառնիկի հետ այն պահին, երբ նա պատրաստվում էր ջուր խմել գառան ոտնատեղից, ի՞նչ կասեիր նրան։
- Նոր վերնագիր մտածի՛ր այս ստեղծագործության համար
- Ի՞նչ է նշանակում «մարդկային լեզվով ազատ ու ճարտար» արտահայտությունը բալլադի վերջում։ Արդյո՞ք դա միայն խոսելու կարողության մասին է։
- Բալլադը արձակ 7-8 նախադասությամբ պատմիր բլոգումդ։
Present Perfect
Օրինակներ․
- I have eaten.
- She has finished.
- We have seen this movie.
Բայերի ցանկ (Past Participle ձևերով)
| Base Verb | Past Simple | Past Participle | Թարգմանություն |
|---|---|---|---|
| be | was / were | been | լինել |
| go | went | gone | գնալ |
| see | saw | seen | տեսնել |
| do | did | done | անել |
| eat | ate | eaten | ուտել |
| make | made | made | պատրաստել |
| take | took | taken | վերցնել |
| write | wrote | written | գրել |
| read | read | read | կարդալ |
| play | played | played | խաղալ |
| watch | watched | watched | դիտել |
| clean | cleaned | cleaned | մաքրել |
| finish | finished | finished | ավարտել |
| buy | bought | bought | գնել |
| drink | drank | drunk | խմել |
Have you ever…?”
- Have you ever eaten sushi? Yes I have
- Have you ever seen a lion? Yes I have
- Have you ever ridden a horse? Yes I have
- Have you ever traveled by plane? Yes I have
- Have you ever lost your phone? Yes I have
Վարժություններ
Fill in the blanks (լրացրու բաց թողնված տեղերը)
Օգտագործիր have / has + past participle
- I ___have____ eaten my lunch.
- She ___has____ finished her homework.
- We ____have___ watched this movie.
- Tom ___has____ gone to school.
- They ___have____ cleaned the room.
- My sister ___has____ read this book.
Choose the correct answer
- She (have / has) finished her homework.
- We (have / has) seen this film.
- Tom (have / has) eaten an apple.
- They (have / has) gone to the park.
- I (have / has) done my work.
Make sentences (կազմիր նախադասություններ)
Օրինակ՝
I / finish / homework → I have finished my homework.
- She / clean / her room- She has cleaned her room.
- We / watch / the film- We have watched the film.
- They / eat / pizza- They have eaten pizza.
- He / write / a letter- He has written a letter.
- I / read / the book- I have read the book.
Make negative sentences
Օրինակ՝
I have eaten → I have not eaten
- She has finished her homework.- She has not finished her homework.
- They have watched the film.- They have not watched the film.
- He has cleaned the room.- He has not cleaned the room.
- We have read the story.- We have not read the story.
Make questions
Օրինակ՝
You have finished → Have you finished?
- She has eaten lunch.-Has she eaten lunch?
- They have watched the movie.-Have they watched the movie?
- Tom has done his homework.- Has tom done his homework?
- You have read the book.-Have you have read the book?
Translate into English (թարգմանել)
- Ես ավարտել եմ իմ տնային աշխատանքը։- I have finished my homework.
- Նա կարդացել է այս գիրքը։- She has read this book.
- Մենք դիտել ենք այդ ֆիլմը։- We have watched that movie.
- Նրանք մաքրել են սենյակը։- They have cleaned the room.
- Նա գրել է նամակ։- She has written a letter.
Speaking exercise (խոսակցական)
Պատասխանիր հարցերին Present Perfect-ով։
- Have you eaten breakfast today?
No I have not.
- Have you read an interesting book?
No I have not.
- Have you watched a new movie?
Yes I have.
- Have you played football today?
No I have not.
Present Perfect
Վարժություն 1. Բառերը լրացնել
Լրացրու բացակայող բառերը Present Perfect ձեւով (have/has + past participle):
- I ____have finished___ (finish) my homework.
- She ___has visited____ (visit) Paris twice.
- They ____haven’t seen___ (not see) that movie yet.
- We ___have eaten____ (eat) breakfast this morning.
- He ___has written____ (write) three letters today.
Վարժություն 2. Դրական/բացասական փոխարինում
Փոխիր նախադասությունները բացասական ձեւի:
- She has read the book. → __She hasn’t read the book._________________
- They have finished their project. → __They haven’t finished their project._________________
- I have met him before. → ___________________
Վարժություն 3. Հարցեր կազմել
Կազմիր հարցեր Present Perfect-ում՝ օգտագործելով տրված բառերը:
- you / ever / be / to London
- he / finish / his homework
- they / see / this film
Վարժություն 4. Ճշմարիտ/կեղծ
Ստուգիր նախադասությունների ճիշտությունը. Եթե սխալ է՝ ուղղիր այն:
- I have went to Italy last year.
- She has never eaten sushi.
- We has visited the museum.
Վարժություն 5. Բառերը վերափոխել
Տրված բացականչերը վերափոխիր Present Perfect ձեւի:
- (read) → I _______ that book.
- (see) → She _______ that movie.
- (do) → They _______ their homework.
No title
Այն ուժը, որով Երկիրն է դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:
Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:
Մարմնի կշիռ: Երբ մարմինը դնում ենք հենարանի կամ կախոցի վրա կամ կախում ենք կախոցից, այն ուժ է գործադրում հենարանի կամ կախոցի վրա:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ և նշանակում P տառով: Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:
Երկրի ձգողությունը, ծանրության ուժ
1.Ի՞նչ է մարմնի կշիռը:
2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:
3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը: