Month: November 2025

ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ

Տարբեր նշաններ ունեցող երկու ամբողջ թվերի արտադրյալը բացասական ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։ 

Օրինակ

(–6) · (+3) = –((+6) · (+3)) = –(6 · 3) = –18

Հիմա պարզենք, թե ինչի հավասար պիտի լինի երկու բացասական թվերի արտադրյալը։

(–9) · (–11) = –(+9) · (–11) = –(–99) = +99

Միևնույն նշանն ունեցող երկու ամբողջ թվերի արտադրյալը դրական ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։

Առաջադրանքներ

1. Հաշվե՛ք.

ա) (–3) · (–7)=21

գ) (–1) · (–20)=20

ե) (–8) · ( –9)=72

բ) (+3) · (+4)=12

դ) (+8) · (+5)=40

զ) (+11) · (+15)=165

2. Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16)=-128

գ) (+17) · (–4)=-68

ե) (–1) · (+1)=-1

է) (+20) · (–18)=-360

բ) (–7) · (+5)=-35

դ) (+21) · (–6)=-126

զ) (–1) · (+7)=-7

ը) (+15) · (–60)=-900

3. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում. 

ա) (–4) · (–5)=20

գ) (+32) · (–6)=-192

ե) (+1) · (+23)=23

է) (–19) · (+7)=-133

4.Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) -21 ։ 3 = –7

գ) 48 ։ (–8) = –6

ե) (–80) ։ (–20) = 4

5.Ինչի՞ է հավասար ամենամեծ բացասական ամբողջ թվի և ամենափոքր դրական ամբողջ թվի տարբերությունը։ ամենափոքր դրական թիվը (1) ավելի մեծ է քան ամենամեծ բացասական ամբողջ թիվը

-1-1=-2

6.Բանվորը պատրաստեց 60 մանրակ՝ այդպիսով աշխատանքը կատարելով 120 %-ով։ Քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բանվորը։60:6=10(20%) 10×5=50(100%)

7.Խանութ բերեցին երկու արկղ սառեցրած ձուկ, ընդ որում առաջին արկղում 15 կգ-ով ավելի ձուկ կար, քան երկրորդում: Առաջին արկղն արժեր 90000 դրամ, երկրորդը` 60000 դրամ: Քանի՞ կիլոգրամ ձուկ կար յուրաքանչյուր արկղում:90000-60000=30000

30000:15=2000

90000:2000=45

45-15=30

8.Կատարե՛ք գործողությունները. 

ա) (+3) · (–8) + (–6) · (+2) – (–4) · (–7)=-24+(-12)-28=-64

բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20)=78-72-(-100)=106

գ) (–25) · (+4) – (+100) · (–1) + (+4) · (–40)=-100-(-100)+(-160)=-160

9. Հետևյալ թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է. 

–40=-10x(+4)

+32=-16x(-2)

–1=-1x(+1)

0=-1×0

–12=-3x(+4)

+9=-3-(-3)

10.Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։ հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը 90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի։ 90-80=10 10x=20 X=2

Grammar – Mixed Tenses (Present Simple, Past Simple)

Grammar – Mixed Tenses (Present Simple, Past Simple)

Վարժություն 1. Լրացրու բացերը համապատասխան ժամանակով.

  1. My brother usually ___takes___ (take) the bus to school, but today he _is__walking___ (walk).
  2. We ___visited___ (visit) the museum last Saturday.
  3. I saw (see) a big dog yesterday.
  4. What time ____do__ you usually ___wake up___ (wake up)?
  5. My parents __buying ____ (buy) a new car last month.

2. Reading Comprehension

Կարդա տեքստը և կատարիր առաջադրանքները.

Text: “A Special School Project”

This year, our English teacher gave us a very interesting project. We had to create a short documentary about our city. First, we worked in small groups and chose a topic. My group decided to film the oldest buildings in the city. We visited the town library and searched for information. Then we walked around the city and took pictures and videos.

After collecting everything, we wrote a script and recorded our voices. It was difficult to edit the video, but we learned how to use new computer programs. Last week we showed our documentary in class. Everyone liked it, and the teacher said it was one of the best projects this year.

A. Պատասխանի՛ր հարցերին ամբողջական նախադասություններով.

  1. What project did the English teacher give?Short documentary about our city.
  2. What topic did the student’s group choose?Decided to film the oldest buildings in the city.
  3. Where did they look for information?Visited the town library and searched for information.
  4. What was difficult for them?It was difficult to edit the video, but we learned how to use new computer programs.
  5. What did the teacher say about the documentary?It was one of the best projects this year.

B. Ճի՞շտ, թե՞ սխալ.

  1. They filmed a documentary about animals.F
  2. They took photos and videos in the city.T
  3. They found information on the internet only.F
  4. The teacher liked the project.T

3. Word Formation

Վարժություն 3. Կազմիր նոր բառ՝ փակագծերում տրված բառից.

  1. The museum was very __interesting____ (INTEREST).
  2. My sister is a good ___writer___ (WRITE).
  3. We had an ___educational___ (EDUCATE) trip to the mountains.
  4. The movie was ___exciting___ (EXCITE).
  5. My friend is very ___helpful ___ (HELP).

4. Complex Sentence Writing

Վարժություն 4. Միացրու նախադասությունները “because”, “although”, “so” կապերով.

  1. It was raining ,so we decided to stay at home.
  2. I like English because it is fun to learn new words.
  3. although she was tired, She didn’t stop working.

5. Creative Writing

Վարժություն 5. Գրիր 10–12 նախադասություն հետևյալ թեմայից մեկը ընտրելով.

Topic A:A Day I Will Never Forget
Topic B:My Dream School
Topic C:A New Friend Who Changed My Life

Օգտագործիր առնվազն՝
✔ 1 անցյալ ժամանակ (Past Simple)

A Day I Will Never Forget

Once when I was little I really liked to ride my bike on the street in the evening and one day I went out to ride my bike again and I got into a big accident and didn’t notice the car that was below and accidentally almost fell under the car.

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ

  • Համոզի՞չ էր հոր նամակը։

Այո՛, նամակը բավական համոզիչ էր։ Հայրը ոչ միայն հորդորում է հարգել ուսուցչին, այլև բացատրում է դրա պատճառները՝ մատնանշելով ուսուցչի աշխատանքի դժվարությունները, նրա հոգնածությունն ու պատասխանատվությունը երեխաների առաջ։

  • Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ուսուցիչը իմ համար մարդ է, ով ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ուղեկցում է աշխարհը հասկանալու ճանապարհին։

  • Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը։

Այս պատմությունը ինձ օգնեց նորից հիշել, որ շատ բաներ, որոնք մենք երբեմն համարում ենք սովորական, իրականում մեծ արժեք ունեն։

Ի՞նչ ենք հիշում

Նույնանիշ են կոչվում ձևով տարբեր, իմաստով նույն բառերը։ Նույնանիշները հոմանիշ բառերի մի ենթատեսակն են և կոչվում են նաև բացարձակ հոմանիշներ։ Օրինակ՝ համեմատել – բաղդատել։

Նույնանիշ բառերը լեզվի մեջ առաջանում են տարբեր ճանապարհներով՝

  • բուն հայերեն և փոխառյալ բառերով – մարդասեր – հումանիստ
  • գրական լեզվի և բարբառային բառերից – նիհար – լղար
  • ժամանակակից գրական հայերենի և գրաբարյան բառերով – որովհետև – քանզի
  • արևելահայերեն և արևմտահայերեն բառերով – օդապարիկ – անկարգել

Կատարել առաջադրանքները

  1. Մգեցնել հայկական առասպելներից այն պնդումները, որոնք ճիշտ չեն:
    • Արտաշեսը սիրահարվում է հայազգի արքայադուստր Սաթենիկին և փախցնում նրան:
    • Արտաշեսի որդի Արտավազդը առանց բացառության բոլոր եղբայրներին արտաքսում է թագավորական կալվածքներից:
    • Հայոց արքա Նինոսի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ 
    • Ճակատամարտից առաջ Շամիրամը հրամայում է իր զորապետներին խնայել Արայի կյանքը։
    • Սաթենիկը խնդրում է Արաշեսին վերադարձնել ալանների արքային, որ գերի էր ընկել կռվի ժամանակ:
    • Արտաշեսն անիծում է Արտավազդին, քանի որ նա վատ էր վարվում իր եղբայրների հետ:
  2. Հայկական առասպելների կերպարներից յուրաքանչյուրին բնութագրել երկուական հատկանիշով:
  3. Արտաշես – քաջ, վճռական
    Արտավազդ – ամբicióզ, անողոք
    Սաթենիկ – գեղեցիկ, խելացի
    Արա Գեղեցիկ – քաջ, նվիրական
    Շամիրամ – հզոր, նպատակասլաց
  4. Քեզ բնութագրող հինգ հատկանիշ գրել, այնուհետև յուրաքանչյուր բառի դիմաց գրել հոմանիշները (եթե կան):

թխահեր-,ուժեղ-հզոր,տոկուն-համբերատար,խելացի-իմաստուն

  1. Գրել նույնանիշների հինգ զույգ:

Գեղեցիկ — հմայիչ

Արագ — շտապ

Խելացի — բանական

Խաղաղ — հանդարտ

Հին — վեթեռական

  1. Գրել նույնարմատ հականիշների յոթ զույգ:

Բացել — փակել

Մեծացնել — փոքրացնել

Ավելացնել — պակասեցնել

Բարձրանալ — իջնել

Կարգավորել — անկարգավորել

Հստակեցնել — անհստակեցնել

Հիշել — մոռանալ

  1. Գրել տարարմատ հականիշների յոթ զույգ:
  1. Լուսավոր — մութ
  2. Ուժեղ — թույլ
  3. Բարի — չար
  4. Երկար — կարճ
  5. Ճիշտ — սխալ
  6. Տաք — սառը
  7. Ուրախ — տխուր
  1. Գրել փոքրիկ պատմություն՝ պատկերացնելով, որ հայտնվել ես հայկական կամ հունական առասպելներից որևէ մեկում

Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը... Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:

Աղբյուրը՝ կայքում

Հարցեր և առաջադրանքներ

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տեքստում մգեցված բառերը, գրի՛ր հոմանիշները:

Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր հոր արարքը։

Ինչո՞ւ է հայրը նկատողություններն անվանում «սովորություն»։

Երեխայի սիրո դրսևորումը ինչպե՞ս ազդեց հոր վրա։

Որո՞նք են այն հատկանիշները, որոնք հայրը տեսնում է որդու բնավորության մեջ և գնահատում։

Ի՞նչ դաս կարող են ծնողները քաղել այս պատմությունից։

Ինչո՞ւ է սխալ երեխային չափել մեծահասակի չափանիշներով։

No title

24.11-26.11

Дополнительное задание

На рассвете во дороге царила тихая гармония: светлые облака медленно плыли по небосклону.
Ребята направлялись к старой лесостепи, где их ждали первые наблюдения и интересные открытия.
На большом стенде висел подробный маршрут путешествия, а рядом лежала карта района, где отмечены водопады, овраги, лесные массивы, редкие растения и каменистые утёсы.
По легенде в этой местности когда-то проходила древняя тропа, ведущая к старинному мосту через быструю речку.

Ветер скользил по полю и трепал высокую траву, разноцветные листья переливались на солнце. Сквозь ветви пробивался мягкий свет. Каждый шаг открывал новые тайны, свежие впечатления.

Этот день останется в памяти полный увлекательными открытиями и лёгким волнением первых настоящих приключений.

  1. Вставь пропущенные буквы.
  2. Найди и выпиши сложные слова, напиши из каких корней они состоят.
небосклоннебо + склон
лесостепь (лесостепи)лес + степь
водопад (водопады)вода + падать
разноцветныйразный + цвет
  1. Выпиши слова или выражения в переносном значении. Подбери к ним синонимы.
    Составь предложения, где переносное слово будет использовано в прямом значении.
тихая гармонияспокойствие, умиротворениеспокойствие
мягкий светнежный, приглушённыйнежный свет
каждый шаг открывал тайныкаждое действие приносило новоеприоткрывал загадки
лёгкое волнениетрепетное чувство ожиданияпредвкушение
  1. Подбери антонимы к данным слова: рядом, древний, мягкий, волнение, настоящий.
тихая гармонияспокойствие, умиротворениеспокойствие
мягкий светнежный, приглушённыйнежный свет
каждый шаг открывал тайныкаждое действие приносило новоеприоткрывал загадки
лёгкое волнениетрепетное чувство ожиданияпредвкушение
  1. Выпиши 3 существительных, 3 глагола, 3 прилагательных.

Существительные:

  1. рассвет
  2. облака
  3. маршрут

Глаголы:

  1. плыли
  2. направлялись
  3. пробивался

Прилагательные:

  1. светлые
  2. подробный
  3. высокий

Մխիթար Սեբաստացիի մասին

Դիմանկար

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Վաղ կյանք

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը։ Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար։

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա։

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ։

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն։ Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից։

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով։ Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին։

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան։ Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց դնելով Մխիթար։

Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին։

Սովորելով կաթոլիկության մասին` Մխիթարը որոշեց, որ իր փնտրած պատասխանները ստանալու լավագույն վայրը Հռոմն էր։ Վերջապես, հասնելով Հալեպ, Մխիթարը դարձավ մի կաթողիկոսի աշակերտ, ով իրեն ծանոթացրեց մարդկանց քրիստոնեացման միաբանությանը։ Մխիթարը որոշեց միանալ այդ միաբանությանը, սակայն նա հիվանդ էր դեղնախտով և ի վիճակի չէր շարունակել իր ճանապարհը։ Նա նաև ստացել էր Հայաստանի վարդապետներից մերժում, քանի որ նրանք հաշտ չէին արևմտյան վարդապետության հետ։ Այսպիսով` նրան ստիպեցին ոտաբոբիկ վերադառնալ տուն։

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։

Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզը մի կարևոր գործընթաց է, որի ժամանակ բույսերը արևի լույսի օգնությամբ «պատրաստում են» իրենց սնունդը։

Ասես բույսերն ունեն իրենց «խոհանոցը», որտեղ եփում են ուտելիք՝ օգտագործելով արևի լույսը, ջուր և օդից վերցրած գազ՝ ածխաթթու գազը (CO₂)։

Ֆոտոսինթեզը՝ քայլ առ քայլ

1. Բույսը վերցնում է ջուր հողից՝ իր արմատների միջոցով։

2. Տերևները հավաքում են արևի լույսը։ Դրա համար նրանք ունեն մի նյութ՝ քլորոֆիլ, որը տերևներին տալիս է կանաչ գույն։

3. Տերևները նաև շնչում են ածխաթթու գազը (CO₂)։

4. Բույսը օգտագործում է արևի լույսը որպես «էլեկտրականություն», որպեսզի ջուրը և CO₂-ը միանան իրար և ստեղծի շաքար (սնունդ)։

5. Այդ գործընթացի արդյունքում բույսը նաև արտազատում է թթվածին (O₂), որը մեզ՝ մարդկանց և կենդանիներին, պետք է շնչելու համար։

Ահա բանաձևը (պարզեցված)

Ջուր + Ածխաթթու գազ +  Արևի լույս → Շաքար + Թթվածին։

Պատկերացրու, որ արևոտ օր է։ Դու մի այգում ես, որտեղ կան ծառեր ու ծաղիկներ։

Ծառի արմատները վերցնում են ջուրը հողից։

Տերևները «որսում» են արևի լույսը։

Տերևները նաև վերցնում են օդից ածխաթթու գազ։

Բույսը սկսում է «աշխատել»՝ պատրաստելով իր սնունդը։

Ի վերջո, այդ բույսը արտադրում է թթվածին, որը դու շնչում ես։

Այս ամենը տեղի է ունենում ամեն օր՝ միլիոնավոր բույսերի մեջ։

Ինչո՞ւ է ֆոտոսինթեզը կարևոր.

Բույսերն առանց ֆոտոսինթեզի չեն կարող գոյատևել։

Մարդիկ և կենդանիները ֆոտոսինթեզի շնորհիվ ունեն թթվածին։

Ֆոտոսինթեզի շնորհիվ գոյություն ունի սննդային շղթան։

Գործնական աշխատանք.

Անհրաժեշտ նյութեր`

1.Թարմ կանաչ տերև (լավ է՝ խիտ կանաչ ծառից կամ ծաղկից)

2.Մի թափանցիկ բաժակ կամ բանկա

3.Ջուր

3.Արևկող պատուհան կամ լամպ

Ընթացքը`

1. Լցրու բաժակի մեջ ջուր։

2. Տերևը դրեք ջրի մեջ այնպես, որ ամբողջությամբ խորտակված լինի (կարող ես մի փոքր քար դնել վրան՝ ծանրացնելու համար)։

3. Դիր բաժակը արևոտ տեղում կամ շատ պայծառ լույսի տակ։

4. Սպասիր մոտ 1 ժամ։

Ի՞նչ կնկատես.

Եթե ուշադիր նայես տերևին, կտեսնես փոքր պղպջակներ։ Այդ պղպջակները թթվածինն են, որը դուրս է գալիս ֆոտոսինթեզի արդյունքում։

Սա ապացուցում է, որ տերևը իրականում  ֆոտոսինթեզ է կատարում, և թթվածին է արտադրում։

Իսկ ի՞նչ է քլորոֆիլը.

Քլորոֆիլը կանաչ գույնի նյութ է, որը կա բույսերի տերևների և ցողունների մեջ։

Այն է, ինչի շնորհիվ տերևները կանաչ են երևում։

Ինչու՞ է քլորոֆիլը կարևոր.

Քլորոֆիլը բույսերին օգնում է կլանել արևի լույսը։ Իսկ առանց արևի լույսի ֆոտոսինթեզ չի կարող լինել։

Այն գործում է ինչպես արևային վահանակ.
երբ արևի լույսը ընկնում է տերևների վրա, քլորոֆիլը «բռնում է» այդ լույսը և օգնում է բույսին պատրաստել սնունդ։

Առաջադրանքներ`

  1. Ի՞նչ գործընթաց է ֆոտոսինթեզը։

Ֆոտոսինթեզը կենսաբանական գործընթաց է, որի միջոցով բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ օգտագործում են արևի լույսը՝ ջուրը և ածխաթթու գազը շաքարի (գլյուկոզա) և թթվածնի փոխակերպելու համար:

  1. Որ նյութերի օգնությամբ են բույսերը պատրաստում իրենց սնունդը։

Ածխաթթու գազ (CO₂)Ջուր (H₂O)Արևի լույսՔլորոֆիլ

  1. Ինչպես են բույսերը ստանում ջուրը։

Բույսերը ջուրը ստանում են հիմնականում իրենց արմատային համակարգի միջոցով:

  1. Ի՞նչ նյութ է գտնվում տերևներում, որը տալիս է նրանց կանաչ գույն։

Քլորոֆիլը պիգմենտ է, որը գտնվում է բույսի բջիջների քլորոպլաստներում։

  1. Ի՞նչ գազ են տերևները վերցնում օդից։

Տերևներն օդից վերցնում են ածխաթթու գազ (CO₂):

  1. Որպես ինչ է ծառայում արևի լույսը ֆոտոսինթեզի ժամանակ։

Այն էներգիա է, որն անհրաժեշտ է քիմիական ռեակցիան իրականացնելու համար: Մասնավորապես.

  1. Ինչ է ստացվում ջրի և CO₂-ի միացումից արևի լույսի ազդեցությամբ։
  2. Ո՞ր գազն է արտազատվում ֆոտոսինթեզի արդյունքում։

Ֆոտոսինթեզի արդյունքում որպես կողմնակի արդյունք արտազատվում է թթվածին (O2O sub 2O2) գազը:

  1. Ինչու՞ է այդ գազը կարևոր մարդկանց և կենդանիների համար։

Թթվածինը (O₂) կենսականորեն կարևոր է մարդկանց և կենդանիների համար, քանի որ այն անհրաժեշտ է բջջային շնչառության գործընթացի համար:

  1. Առանց ֆոտոսինթեզի ի՞նչ չէր կարող գոյություն ունենալ։

Առանց ֆոտոսինթեզի գոյություն չէր կարող ունենալ գրեթե ողջ կյանքը Երկիր մոլորակի վրա՝ ներառյալ մարդիկ և կենդանիները:

  1. Ի՞նչ դեր ունի քլորոֆիլը ֆոտոսինթեզի ընթացքում։

Քլորոֆիլը առանցքային դեր է խաղում ֆոտոսինթեզի ընթացքում: Այն գործում է որպես արևի էներգիան կլանող և վերամշակող հիմնական գործակալ։

  1. Ինչպես է քլորոֆիլը նման արևային վահանակի։

Քլորոֆիլը շատ նման է արևային վահանակի (ֆոտոէլեկտրական վահանակի) իր գործառույթով. երկուսն էլ նախատեսված են արևի էներգիան կլանելու և այն օգտակար, օգտագործելի էներգիայի ձևի փոխակերպելու համար:

  1. Ինչու՞ են տերևները կանաչ։

Տերևները կանաչ են քլորոֆիլ պիգմենտի առկայության պատճառով, որը կենսական դեր է խաղում ֆոտոսինթեզի գործընթացում:

Մի տրիոլետի պատմությունթ

Վահան Տերյանի հայտնի տրիոլետին ու նրա պատմությանը

Մի տրիոլետի պատմությունթ

Տերյանը «Պեպոն» թարգմանել էր ռուսերեն, եւ Մաքսիմ Գորկու հետ պատրաստվում էին խմբագրել։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․

— Վահան Սուքիասի, ինչու՞ ռուսերեն չեք գրում․ անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։

— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաեւ այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։

— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․

— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․

— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մե՜ծ երկիր է․․․

Այս հանդիպումից հետո Տերյանը գրեց․

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.

Որպես արքան այն` մանուկ Արան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին:

Որքան փորձանք գա իմ զոհ սրտին,

Որքան էլ փայլըդ փայե նրան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:

Առաջադրանքներ

  1. Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:

Գաղափարներից մեկը այն էր որ ինչքան ել լեզուն լավ իմանաս մեկաը չես կարող ստեղագորչել նրանով եթե չես մտածում այդ լեզվով։

Երկրորդ գաղափարը այն էր որ Տերյանը ասում էր չեմ դավաճանի իմ Հայոց լեզվին։

  1. Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:

Շամիրամը ռուսերեն կարդացողների մեծ լսարանն է։

Նվարդը հայոց լեզուն է։

  1. Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ:

Չեմ դավաճանի իմ Նվարդին:

Որքան փորձանք գա իմ զոհ սրտին

Հայաստանը համեմատում է Ռուսաստանի հետ։

  1. Ի՞նչ է տրիոլետը: Օգտվելով համացանցից` տեղեկություններ հավաքիր:

բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

    Առաջադրանքներ

    Հականիշներ

    1. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ (նույն արմատից կազմված) հականիշները:

    Օրինակ՝

    կարևոր — անկարևոր,

    ընդմիջումներով — անընդմեջ:

    Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն, կարևոր:

    Գեղեցիկ-տգեղ,հաճելի-անհաճելի,մարդկային-ա

    2. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

    Չկա չարիք առանց բարիք:

    Ջրի բերածը ջուրը կտանի:

    Տերովին տերն է պահել, գայլն է կերել:

    Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց ջշ

    :

    Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի … է:

    Յ, իա, եա, յա

    1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։

    Ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, ան….նդհատ, առ….նթեր, առ….նչվել, գույն….զգույն, դաս….նթաց, դաս….նկեր, երկ….նտրանք, ինքն….ստինքյան, լուս….նկա, խոչ….նդոտ, համ….նկնել, հյուր….նկալ, ձեռ….նտու, ճեպ….նթաց, մերթ….նդմերթ, նոր….նտիր, որոտ….նդոստ, սր….նթաց, ունկ….նդիր։

    2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։  Հեք….աթ, ակաց…., բամ…., Այծ….մ, էներգ…., Անդր….ս, եղ….մ, էքսկուրս…., խավ….ր, կղզ….կ, Սուք….ս, կր…., միլ….րդ, վայրկ….ն, Բեն….մին, մում…., Սիս….ն, փաս….ն, միմ….նց, Արաքս…., դաստ….րակ, լ….րդ, քիմ…., օվկ….նոս, անց….լ, Ազար…., Անան…., Եղ…., Եղ….զար, Երեմ…., հեծ….լ, Զաքար…., Մար….մ, Ամալ…., Օֆել….։ և

    3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

    Ամբ….ն, աքս….մ, բրաբ….ն, լեգ….ն, հետ….տն, արդ….ք, մարմար….ն, թ….րեմ, մեդալ….ն, միլ….ն, ակորդ….ն, չեմպ….ն, Սրապ….ն, տրիլ….ն, օր….րդ ավիաց….ն, ինդուկց….ն, ամ….բա, քամել….ն։

    4. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

    Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել, գա….իսոն, է….ակ, ատամնաբու….ժ, Ռաֆա….ել, մի….այն, պո….եմ, պո….ետ, մի….ասին, հի….անալ, թե….ել, խնա….ել, հի….անալ, որդի….ական։