Month: November 2024

ՏԻՐՈՒՀԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե¯յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագեղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց` ի¯նչ տեսնի. իր շորերը տակն ու վրա եղած, թուշը այրում է համբույրի տեղը: Նայեց հայելուն, համբույրի տեղը տեսավ, նայեց վերև` Հազարան Հավքը չկա¯… Ծղրտաց, ճչաց.
— Հավքս տարա¯ն, հող,  ջուր, օդ, հուր, Հազարան Հավքը տարա¯ն, ինչո՞ւ ձայն չտվիք …
— Ինչքան ճչացինք` տարա¯վ, տարա¯վ, դռները չբռնեցին:
— Դռնե¯ր,- ծղրտաց,- ինչո՞ւ չբռնեցիք:
Դռները թե` Աստված նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչո՞ւ բռնեինք: Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առյո¯ւծ, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր:
Առյուծը թե` օրհնվի նրա ճամփեն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս ճամփա չտայի:
-Խո¯յ,- ճչաց,- Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ թողիր:
Խոյը թե` ես միս ուտո՞ղ էի, որ էսքան տարի առաջիս միս էիր դրել: Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի:
— Այ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հավքը հողածինները չհափշտակեին, էդ ինչպե՞ս տարան ձեր միջից: Խեղկատակները թե` մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչո՞ւ թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. Ի¯նչ անուշ է,- ասաց,- ինչո՞ւ չթողնեի:
— Աղի-լեղի թունավոր գետ, ինչո՞ւ թողեցիր…
— Աղի-լեղի թունավոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. ՙԱ¯խ« ի¯նչ անմահական ջուր է՚,- ինչպե՞ս չթողնեի:
— Սև-սև քարեր, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ քար չդարձրիք հողածնին…
— Մենք ի՞նչ անենք, ինչքան ու ինչ ձեն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ հետ չնայեց, ինչպե՞ս քար դարձնեինք:
Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր` թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մեջքը, բերեց ծծերից ներքև ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: Էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց հանեց երկնքի երեսը: Էսպես թռա¯ծ` հասավ Աժդահին, ասաց.
— Աժդահա, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ մեծ կտորդ ականջդ եմ թողնում:
Աժդահեն թե` ես ի՞նչ անեմ, ես Աժդահա եմ գետնի երեսին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը գնաց: Աղջիկը թռա¯վ, եկավ Ձկան մոտ:
— Ձուկ, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ կտոր-կտոր եմ անում քեզ:
Ձուկը թե` ես ի՞նչ անեմ, ես Ձուկն եմ ծովի միջին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը տարավ: Էստեղից էլ անց կացավ Տիրուհին, թռա¯վ-եկավ Արան թագավորի քաղաքի մոտ, վայր եկավ:

28.11.2024

4|5 կանունավոր 4|5=1|5+1|5+1|5+1|5

3|8 կանունավոր 3|8=1|8+1|8+1|8

4|11 կանունավոր 4|11=1|11+1|11+1|11+1|11

9|16 կանունավոր 9|16=1|16+1|16+1|16+1|16+1|16+1|16+1|16+1|16+1|16

21|7 անկանունավոր

32|5 անկանունավոր

18|3 անկանունավոր

25|6 անկանունավոր

17|8 անկանունավոր

21|40 կանունավոր

15|4 կանունավոր

3|12 կանունավոր 3|12=1|12+1|12+1|12

6|18 կանունավոր 6|18=1|18+1|18+1|18+1|18+1|18+1|18

27|50 կանունավոր

21|100 անկանունավոր

7|3 կանունավոր 7|3=1|3+1|3+1|3+1|3+1|3+1|3+1|3

18|5 անկանունավոր

26|4 անկանունավոր

9|26 կանունավոր 9|26=1|26+1|26+1|26+1|26+1|26+1|25+1|26+1|26+1|26

91|7 անկանունավոր

12|50 կանունավոր

11|8 անկանունավոր

64|3 անկանունավոր

58|5 անկանունավոր

5|5 կանունավոր 5|5=1|5+1|5+1|5+1|5+1|5

11|4 անկանունավոր

4|20 կանունավոր 4|20=1|20+1|20+1|20+1|20

111|200 կանունավոր

65|121 կանունավոր

84|135 կանունավոր

64|135 կանունավոր

29|7 անկանունավոր

67|11 անկանունավոր

27|131 կանունավոր

69|71 կանունավոր

28|19 անկանունավոր

56|5 անկանունավոր

29|1000 կանունավոր

1000|125 անկանունավոր

No title

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ, զրույց անել, խաղ անել, թույլ տալ:

պարել,զրուցել,խաղալ,թույլատրել

112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառեր) կամ դարձվածքներով:

Օրինակ՝
թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:

վերադարցնել-ետ տալ անցնել-

Վերադարձնել, անցնել, բուժել (դեղ ու զ), մտնել, կանգնել, կախվել:

113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չավ) շւստ հարադրություններ ու դարձվածքներ:

114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:

115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ, լեռնագագաթ, արագահոս, հարթավայր, աստղագիտություն, սրտիկ, կեչուտ:

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝
միաեղջյուր – մի եղջյուր ունեցող:

Վիպագիր, մեծագլուխ, սրընթաց, երկերեսանի, զբոսայգի, սրամիտ, հեռուստացույց, պահարան, հայաստանցի:

117. Տրված բաղադրյալ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի՛ր:

Հանքափոր, գրագետ, պատմագիր, խաղագիրք, խնդրագիրք, խնդրագիր, մասրուտ, հեղինակավոր:

Արմատը բաղադրիչների չբաժանվող, բառի հիմնական իմաստն արտահայտող մասն է:
Արմատից կամ բառից նոր բառ կազմող մասնիկը ածանց է:
Արմատներն
իրար կապող ա մասնիկը կոչվում է հոդակապ:
Միայն
մեկ արմատից կազմված բառերր պազ են:
Բաղադրիչներից
(արմատ, ածանց) կազմված բառերը բաղադրյալ են:

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:

ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լուրը տանք մեր Արեգից: Արեգը հորն ընկավ, տեսավ` ի¯նչ հոր` մի ահագին խավար անդունդ, մի մո¯ւթ աշխարհք: Մոլորված առաջ էր գնում« հանկարծ տեսավ մի ահագին վիշապ օձ փաթաթվել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերև, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծվի ձագերը զարհուրած ճվճվում են: Արեգը էլ ժամանակ չտվեց. սուրը հանեց, հարձակվեց: Կտոր-կտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Հանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզոր հողմ բարձրացավ.
էդ Զմրուխտ արծիվն էր գալիս ձագերի մոտ: Նա ամեն տարի ձագ էր հանում բարձր ժայռի վրա, բայց վիշապը գալիս էր ուտում արծվի ձագերին, և մայր արծիվը կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան ընկած է ծառի տակին: Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Արեգին: Ձագերը բնից ծլվլոցը կապեցին, թե` դրան վնաս չտաս, այ մեր. դա մեր փրկիչն է: Նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծվի ծղրտոցից վեր թռավ Արեգը: Վեր նայեց, տեսավ Զմրուխտ արծվի կապույտ թևերը` իր գլխի վերևը փռված, տարածված մութ աշխարհքով մեկ, ու սարսափեց:
— Մի վախենար, քաջ տղա,- ձայն տվեց Զմրուխտ արծիվը,- դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից հետո իմ ճուտերին վնաս չկա: Ասա տեսնեմ` ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժվար է ու երկար,  բայց քո արած լավությունը չափ չունի: Դե արի թևս, նստիր մեջքիս ու ամուր բռնվիր,- ասաց Զմրուխտ արծիվն ու Արեգին առավ, ծվաց, թռա¯վ վե¯ր, վե¯ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին : Արեգը լուս աշխարհ դուրս եկավ, շնորհակալություն հայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծվին ու ճամփա ընկավ դեպի իր հոր թագավորությունը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լավ շորերը տվեց աղքատին, աղքատի շորերը հագավ ու էդպես ծպտված մտավ հոր քաղաքը: Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառավ:
— Նանի, օտարական եմ, տեղ կտա՞ս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի, ներս արի, որդի,- ասաց պառավը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կլինես, ես էլ քեզ` մեր: Արեգն էդ գիշեր պառավ նանից իմացավ, որ Հազարան Հավքը բերել են, բայց չի երգում, ասում են, թե Հավքը տեր ունի, տերն էլ պետք է գա, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկավ, գնաց քաղաքում ման եկավ, մի հացթուխի մոտ գործի անցավ, դարձավ հացթուխ:

ՏԻՐՈՒՀԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե¯յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագեղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց` ի¯նչ տեսնի. իր շորերը տակն ու վրա եղած, թուշը այրում է համբույրի տեղը: Նայեց հայելուն, համբույրի տեղը տեսավ, նայեց վերև` Հազարան Հավքը չկա¯… Ծղրտաց, ճչաց.
— Հավքս տարա¯ն, հող,  ջուր, օդ, հուր, Հազարան Հավքը տարա¯ն, ինչո՞ւ ձայն չտվիք …
— Ինչքան ճչացինք` տարա¯վ, տարա¯վ, դռները չբռնեցին:
— Դռնե¯ր,- ծղրտաց,- ինչո՞ւ չբռնեցիք:
Դռները թե` Աստված նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչո՞ւ բռնեինք: Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առյո¯ւծ, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր:
Առյուծը թե` օրհնվի նրա ճամփեն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս ճամփա չտայի:
-Խո¯յ,- ճչաց,- Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ թողիր:
Խոյը թե` ես միս ուտո՞ղ էի, որ էսքան տարի առաջիս միս էիր դրել: Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի:
— Այ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հավքը հողածինները չհափշտակեին, էդ ինչպե՞ս տարան ձեր միջից: Խեղկատակները թե` մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչո՞ւ թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. Ի¯նչ անուշ է,- ասաց,- ինչո՞ւ չթողնեի:
— Աղի-լեղի թունավոր գետ, ինչո՞ւ թողեցիր…
— Աղի-լեղի թունավոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. ՙԱ¯խ« ի¯նչ անմահական ջուր է՚,- ինչպե՞ս չթողնեի:
— Սև-սև քարեր, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ քար չդարձրիք հողածնին…
— Մենք ի՞նչ անենք, ինչքան ու ինչ ձեն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ հետ չնայեց, ինչպե՞ս քար դարձնեինք:
Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր` թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մեջքը, բերեց ծծերից ներքև ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: Էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց հանեց երկնքի երեսը: Էսպես թռա¯ծ` հասավ Աժդահին, ասաց.
— Աժդահա, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ մեծ կտորդ ականջդ եմ թողնում:
Աժդահեն թե` ես ի՞նչ անեմ, ես Աժդահա եմ գետնի երեսին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը գնաց: Աղջիկը թռա¯վ, եկավ Ձկան մոտ:
— Ձուկ, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ կտոր-կտոր եմ անում քեզ:
Ձուկը թե` ես ի՞նչ անեմ, ես Ձուկն եմ ծովի միջին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը տարավ: Էստեղից էլ անց կացավ Տիրուհին, թռա¯վ-եկավ Արան թագավորի քաղաքի մոտ, վայր եկավ:

Հրաբուխ

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:

Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում, բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:
Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է այն առաջանում: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: 
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:
Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:Հրաբուխ են կոչվում այն լեռները որոնք առաջանում են մագմայի ժայթքումից և ստանում են որոշակի ձև։ 2. Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը: Կազմված է մղանքից, խառնարաից, հրաբուխի տակն ել գտնվում է օջախը որտեղ հավաքվում է լավան։
3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:
Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք: Երեք տեսակ՝ 1․ գործող, որը ժամանակ առ ժամանակ ակտիվ է, քնած հրաբուխներ, որոնք նման են գործող հրաբուղների, բայց չեն գործում , 3 հանգած որոնք նմամն չեն հրաբուխների և ակտիվ չեն։
4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:
Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։
5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:
Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները: Ստորջրյան հրաբուխ են կոչվում որոնք օվկյանոսների տակ են առաջացել։ 5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը։ Ցեխային հրաբուխները որոնք հայտնվում են նավթաբեր տեղերում և ժայթքում են ցեխ, ցեխաջրեր, թավթ։

ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արեգը գնաց եղբայրներին որոնելու: Շատ ման եկավ, թե քիչ, մեկին մի քաղաքում գտավ խորտկարարի մոտ ծառայելիս, մյուսին մի ուրիշ երկրում գտավ մրգավաճառի մոտ: Ցույց տվեց Հազարան Հավքը, ու երեքը միասին ճանապարհ ընկան դեպի իրենց տուն: Ճանապարհին Արեգն ասաց, որ հաց չի կերել, քաղցած է և խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրեն:
— Դե, Հազարան Հավքը մեզ տուր, հաց տանք,- առաջարկեցին եղբայրները:
— Ահա, ձեզ Հազարան Հավքը,- ասաց Արեգը,- մի՞թե մեկ չի, թե դուք տարած, թե` ես: Եղբայրները Հազարան Հավքը առան ու մի աղի հաց տվեցին Արեգին: Աղի հացն ուտելուց հետո ծարավից չորացավ Արեգի բերանը, ջուր ուզեց:
— Ահա, էստեղ ճանապարհին ջրհոր կա, եկ գնանք, էնտեղից ջուր հանենք, խմիր,- ասացին եղբայրներն ու Արեգին տարան մի խոր ջրհորի մոտ:
— Հիմա ո՞վ պետք է իջնի,- տարակուսելով ասաց մեծ եղբայրը,- ես ոչ ծարավ եմ, ոչ էլ կիջնեմ:
— Ես էլ չեմ կարող,- ասաց մյուսը:
— Ես կերթամ,- ասաց Արեգը,- ջուր կհանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ: Միայն դուք պարանի ծայրը բռնեք:
— Լավ, մենք պարանի ծայրը կպահենք,- ասացին եղբայրներն ու Արեգին կախ արին ջրհորը: Հենց իջավ թե չէ, պարանը կտրեցին, Հազարան Հավքն առան, ճանապարհ ընկան: Արեգին թողին ջրհորի մեջ, թե` չգա պարծենա, որ ինքն է գտել Հազարան Հավքը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք : Լուր տվին Արան թագավորին, թե որդիքդ Հազարան Հավքը գտել են, բերում են: Թագավորը մեծ հանդեսներով դուրս եկավ որդիների առաջը, տեսավ` ճշմարիտ որ Հազարան Հավքը բերել են: Շատ ուրախացավ Հազարան Հավքի համար, բայց երբ իմացավ, որ փոքր որդին կորել է, անպատմելի տխրեց: Եղբայրներն ասացին, որ իրենց տերության սահմանից դուրս գալու օրից նրանից լուր չունեն: Մեծ հանդեսով ու ծեսով բերին Հազարան Հավքը ոսկե վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց: Թագավորի հրամանով եկան, հավաքվեցին երկրի իմաստունները, բայց ոչինչ չհասկացան: Էն ժամանակ կրկին հայտնվեց անծանոթ ծերունին և ասաց.
— Էս թռչունին տեր էլ կա, մինչև տերը չգա, Հազարան Հավքը չի երգի,- ասաց ու դարձյալ աներևութացավ, քամի դարձավ, չքվեց: Որտե՞ղ կլինի սրա տերը, որտե՞ղ չի լինի: Իհարկե, ով որ թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կիմանա: Հարցրին թագավորի որդիներին: Նրանք թե` մի անտառում անտեր-անտիրական ոսկե վանդակով կախ արած էր, վերցրինք բերինք:

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակու

ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

  1. Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։
    Ո՞վ հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը:Ո՞վ դիմավորեց Արեգին Սպիտակ աշխարհում:Ին՞չ զգւշացրեց Աժդահեն Արգին:Որ՞տեղ պետք է Արգեը հանդիպի սև-սև քարերով սարին:Ին՞չպիսի ձայներ էին լսվում այդ սարից:Ի՞նչ խրատ տվեց Աժդահեն Արեգին ճանապարհ դնելուց:Դրուրս գրել Ածականեր , գոյական , բայ :

Հայոց լեզու

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն – մայր + ություն

անամոթ – ան + ամոթ:

Ամպոտ, քարոտ, օդային, անշնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ:

ամպ-ոտ, քար-ոտ, օդ-ային

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

93. Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրի´ր : Ինչպ՞ես կանվանես Բ խմբի մասնիկները:

94. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր ե կազմի՛ր բաղադրյալ բառեր:

Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:

Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -֊ք, -ոտ:

 95. Բ խմբի մասնիկները (վարժ. հ. 92 և 94) ածանցներ են: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է ածանցը:

96. Տրված բառերից նորերը կազմի´ր  ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա.Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝
ձկնիկ – ձկն (ձուկն) – իկ:

Տնակ – տն (տուն) – ակ:

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ:
բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:
գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: – 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:
2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է  սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:
Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:
Մի փոքրիկ առվակ իջնում  էր սարն ի վար:
Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:
Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

 99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ ճմլ(ել), ճանճ քշ(ել):
 բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), պատվիր(ել), բուռն(ն):
 գ) Կտր(ել), դիպչ(ել), խուսափ(ել):

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Հայոց լեզու

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում: Ասորական
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր  թաքցրել: մորու թփուտ
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ կառուցել: բնակարան
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ:հավանոց
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհսւնդիպենք:դարբնոց
Գետի ափին մի փոքր հյուղ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ: հյուղակ
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց: գյոեւղակ

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրուոր նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն – լեռնցի:

Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:
Երևանցի, քաղաքացի, վանեցի, մշեցի, աշտարակցի, արտաշատցի, դվինցի, կարսեցի, գյումրեցի, լոռեցի, ամերիկացի, նյու – յորքցի, լոնդոցի, սարեցի, գյուղացի

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ – բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար – ջրանկար, ծովահարս բ) ժանգապատ, արծաթագույն – ժանգագույն, արծատապատ,
գ) հողմածին, ջրաղաց – հողմաղաց, ջրածին, դ) զորագունդ, երկրամաս – երկրագուն, զորամաս

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛րԱրմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ – գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր – ձեռ + ա + գիր, գեղանկար – գեղ + ա + նկար, շրջազգեստ – շուրջ + ա + զգեստ, սիրահոժար – սեր +ա + հոժար, դեղնակտուց – դեղին + ա + կտուց, հոդակապ – հոդ + ա + կապ:

105. Շարքի բոլոր բառերըբացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

106. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛րԳրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):

Օրինակ՝
մեծ-մեծ:

Ծանր – մանր, գույգ – զույգ, չորս – չորս , խիստ – խիստ, արագ – արագ, բաց – բաց, թաց – թաց:

107. Արմատի կրկնությամբ կազմվածգծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

կամաց – կամաց, փոքր – փոքր, չոր – չոր, խիտ – խիտ, բարդ – բարդ

108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման – չաման, մարդ – մուրդ, պարապ – սարապ, պակաս – մակաս, մանր – մունր, փոքր – մոքր, ոլոր – մոլոր, սուս – մուս:

109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛րԲառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Մըռ – մռմռալ – մռմռոց, հըռ – հռհռալ – հռհռոց, չըռ – չռչռալ – չռչռոց, կըռ – կռկռալ – կռկռոց, դըռ – դռդռալ, դռդրոց:

110. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք  դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:
Մարդամոտ, տղամարդ, բարեսիրտ, ամենաբարի, բարձրաձայն, ձայնալար կատակասեր, սերենադ, տիրանալ, սեփականատեր, գրավոր, անգիր

Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը ևամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը՝ թվերը պարզ արտադրիչներով վերլուծելով

Դասարանական առաջադրանքներ
1․Թիվը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրա
բաժանարարները
36 = 2x2x3x3

36|2, 18|2, 9|3, 3|3, 1
45 = 3x3x5

45|3, 15|3, 5|5, 1
64 = 2x2x2x2x2x2

64|2, 32|2, 16|2, 8|2, 4|2, 2|2, 1
78 = 2x2x2x3x3

78|2, 36|2, 18|2, 9|3, 3|3, 1
2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց
ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
8 և 14

8 – 8|2, 4|2, 2|2, 1

14 – 14|2, 7|7
68 և 12

68 – 68|2, 34|2, 17|17, 1

12 – 12|2, 6|2, 3|3, 1
16 և 36

16 – 16|2, 8|2, 4|2, 2|21

36 – 36|2, 18|2, 9|3, 3|3, 1
125 և 35

125 – 125|5, 25|5, 5|51

35 – 35|5, 7|7, 1
3․ Գտեք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
39 և 65

39|3

13|13

1


36 և 48

36|2

18/2

9/3

3/3

1
42 և 105

42|2

21|3

7|7

1
111 և 185

111|3

37|37

1


4․ Գտեք թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
25 և 85


49 և 28

1
22 և 33

11
105 և 35

5
5․Ամենաշատը քանի՞ միատեսակ նվեր կարելի է պատրաստել 96
կոնֆետից և 36 խնձորից։

132

Տնային առաջադրանքներ
1․Թիվը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրա
բաժանարարները
102 – 102|2, 51|3, 17|17, 1
124 – 124|2, 62|2, 31|31, 1
327 – 327|127|127, 1
400 – 400|2, 200|2, 100|2, 50|2, 25|5, 5|5, 1
2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց
ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
18 և 26

2
108 և 42

2
25 և 40

5
58 և 86

2
44 և 64

2
3․ Գտեք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
96 և 224

2
125 և 500

5
124 և 186

2
333 և 777

111
306 և 714

3
4․ Գտեք թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
42 և 64

2
14 և 27

1
72 և 80

2
49 և 77

7
128 և 24

2