Month: March 2023
Տարօրինակ հարցեր
Տարօրինակ հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ Ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
- Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Թոթվել-ուսերը թափ տալ
- Զանազան-տարբեր
- Խրճիթ-հյուղակ
2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
Իմ կարծիքով նրա համար որ ուշ է քնում և առավոտյան թարս գլխի վրա է արթնանում։
3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
Երբ դաս եմ գրում տետրում պիտի նստե և ուղարկի ժամանակ խլես
4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Որ սեղանի մեջ դնեն իրը։
բ. – Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: Որ պոչը տապակի ձկանը և ուտի։
գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:Որ բեղերը փաթաթեն կատվին
դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Որովհետև նրանք միշտ շատ ջուր են խմում և հարբում են։
ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: Որ մորուքը աչքերը փակի։
5. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:
6. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր:
Օրինակ՝ կատու – սև կատու
Բարդի-բոյով բարդի
Մորուք-սպիտակ մորուք
Ձնծաղիկ

Մի ծաղիկ է ծլում, ծաղկում՝
Թևերը՝ նուրբ ու սպիտակ,
Աչիկները՝ բաց կապուտակ:
Ձյուն ու ծաղի՞կ…
Ա՜յ քեզ զարմանք,
Ձյուն ու ծաղիկ
Ունեն մի կյանք:
Դա ձմեռվա
Նուրբ ծաղիկն է,
Ձյունից ծնված
Ձնծաղիկն է:
Read more: ՁնծաղիկՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
My friend’s
tall-բարձրահասակ
short-կարճրահասակ
long-երկար
straight-ուղիղ
blonde-խատրյաժ
wavy-ալիքավոր
surly-խուճուճ
bark-մուգ
fat-գեր
strong-ուճեղ
slim-նիհար
My friend’s name is Arpi end Vika . She is 7 end 8 .Arpi and Vika has got brown hair and brawn eyes.
Arpi and Vika is tall grli . Arpi likes to play Roblox end toka boka. She likes dense. We likes swimming.
Arpi is a great friend and we have a good time together.
Գարուն բերող ծիծեռնակը
Լինաում է մի երեխա։ Նա ամեն անգամ սպասում էր գարնանը և վերջապես գարուն եկավ: Մարտի մեկին
նա դուրս եկավ բակ խաղալու և տեսավ ծիծեռնակները գալիս են երամով։ Նա գնաց տուն մայրիկին ասաց․
– Մայրիկ ինչու է ծիծեռնակը առաջինը գալիս ։
Մայրիկը պատասխանեց,- որովհետև գարնանն ամենա առաջինը
ծիծեռնակն է գալիս, այդ պատճառով էլ ասում են գարուն բերող ծիծեռնակ ։
Եվ այդպես նա դուրս էր գալիս ամեն գարնանը խաղալու և անհամբեր սպասում էր ծիծեռնակների երամին։
Ծիծեռնակին
Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,ա
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Հարցեր և առաջադրանքներ
1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:սեվիկ մեվիկ աչիկ ունես մկրատաձև պոչիկ ունես։
3. Ինչպես ես հասկանում.
Դու կապուտակ ծովով արի –դու գարնանը արի։
Գարնան շնչով կանչով արի – գարնան լա եղանակին արի
4. Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ , ներկայացրո՛ւ Power Point ծրագրով, հրապարակի՛ր բլոգումդ։
No title
ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ
Մաս 1-ին
Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։
Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։
Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում,
տեսնում մի աղվես է ընկել մեջը։
Read more: No title