Month: September 2025
No title
Մայրցամաքներ և աշխարհամասեր
Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:
Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:
Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:
Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:
Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են 149 մլն կմ² մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:
Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:
Մայրցամաքների տարածքները աճող հաջորդականությամբ

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:
Երկրագնդի մայրցամաքները

Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին։
Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:
Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։
Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս, և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:
Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:
Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:
Մայրցամաքները և աշխարհամասերը

Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:
Աշխարհամասերը

Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:
Աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք իր հերթին պայմանավորում է մայրցամաքների և աշխարհամասերի բնության բաղադրիչների բազմազանությունը և տարածական առանձնահատկությունները, ինչը հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության ուսումնասիրության մյուս կարևոր խնդիրը
Իհարկե, ահա 15 տարբերակով հարցեր «Մայրցամաքներ և աշխարհամասեր» թեմայի շուրջ՝ կազմված տրամադրված տեքստի հիման վրա։
Հարցեր Մայրցամաքների և Աշխարհամասերի վերաբերյալ
- Ինչպիսի՞ն է Երկրի մակերեսի բաշխումը ջրային և ցամաքային տարածքների միջև:
- Ի՞նչ է ներկայացնում Համաշխարհային օվկիանոսը և ինչի՞ց է այն բաղկացած (բացի օվկիանոսներից):
- Ինչո՞վ է տարբերվում մայրցամաքը խոշոր կղզուց (օրինակ՝ Գրենլանդիայից) ձևավորման տեսանկյունից:
- Թվարկե՛ք Երկրագնդի մայրցամաքները՝ դասավորված ըստ տարածքի աճման կարգով:
- Ո՞ր մայրցամաքն է միաժամանակ տարածվում հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան կիսագնդերում:
- Ինչի՞ շնորհիվ է Ասիա աշխարհամասը գտնվում և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում, ի տարբերություն Եվրասիա մայրցամաքի:
- Ո՞ր մայրցամաքն է ամբողջովին տարածվում արևելյան կիսագնդում:
- Ո՞րն է աշխարհամասերի և մայրցամաքների հիմնական տարբերություններից մեկը ըստ տրված տեղեկության:
- Ի՞նչ է պայմանավորում մայրցամաքների բնության բազմազանությունը և առանձնահատկությունները:
- Ո՞ր մայրցամաքն է ձգվածությամբ գերազանցում մնացած բոլորին և՛ արևմուտքից-արևելք, և՛ հյուսիսից-հարավ ուղղություններով:
- Ինչպե՞ս են կապված միմյանց հետ Երկրի բոլոր օվկիանոսները:
- Քանի՞ մայրցամաք և քանի՞ աշխարհամաս կա:
- Ո՞ր մայրցամաքն է համարվում ամենափոքրը տարածքով և ինչ ուշագրավ աշխարհագրական գիծ է անցնում նրա միջով:
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի Անտարկտիդա մայրցամաքը իր աշխարհագրական դիրքի և ծայրակետերի առումով:
- Ո՞ր մայրցամաքի տարածքում է գտնվում Հարավային բևեռը։
Թեստային աշխատանք
1. Ինչպիսի՞ն է Երկրի մակերեսի բաշխումը ջրային և ցամաքային տարածքների միջև:
ա) Մոտ հավասար
բ) Ջրային տարածքները մոտ 2 անգամ մեծ են ցամաքայիններից
գ) Ցամաքային տարածքներն ավելի մեծ են
դ) Ջրային տարածքները մոտ 4 անգամ մեծ են
2. Ի՞նչ ընդհանուր անունով է կոչվում մոլորակի բոլոր ջրային տարածությունների միասնական համակարգը:
ա) Ծովերի և օվկիանոսների համալիր
բ) Ջրային տարածություն
գ) Համաշխարհային օվկիանոս
դ) Օվկիանոսային տարածություն
3. Ի՞նչ հիմնական տարբերություն կա մայրցամաքի և Գրենլանդիայի պես խոշոր կղզու միջև:
ա) Կղզիները միշտ ավելի փոքր են
բ) Մայրցամաքները ձևավորվել են որոշակի պլատֆորմի հիման վրա, իսկ կղզիները՝ ոչ
գ) Կղզիները շրջապատված են ծովերով, իսկ մայրցամաքները՝ օվկիանոսներով
դ) Տարբերություն չկա
4. Տարածքով ամենամեծ մայրցամաքը է.
ա) Աֆրիկա
բ) Եվրասիա
գ) Հյուսիսային Ամերիկա
դ) Անտարկտիդա
5. Ո՞ր մայրցամաքն է միաժամանակ տարածվում բոլոր չորս կիսագնդերում (Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան):
ա) Հարավային Ամերիկա
բ) Աֆրիկա
գ) Ավստրալիա
դ) Եվրասիա
6. Ինչի՞ շնորհիվ է Ասիա աշխարհամասը գտնվում և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:
ա) Դրա մայրցամաքային մասի շնորհիվ
բ) Շնորհիվ դրան կից գտնվող կղզիների
գ) Որովհետև այն շատ մեծ է
դ) Որովհետև այն հատում է բոլոր միջօրեականները
7. Ո՞ր մայրցամաքն է ամբողջությամբ տարածվում միայն արևելյան կիսագնդում:
ա) Աֆրիկա
բ) Ավ스트րալիա
գ) Եվրասիա
դ) Անտարկտիդա
8. Ի՞նչն է ընդգրկում աշխարհամասը, բայց ոչ մայրցամաքը:
ա) Լեռնային համակարգեր
բ) Գետեր և լճեր
գ) Մայրցամաքին հարակից կղզիները
դ) Պլատֆորմները
9. Ո՞ր մայրցամաքն է համարվում ամենափոքրը տարածքով:
ա) Անտարկտիդա
բ) Ավստրալիա
գ) Հարավային Ամերիկա
դ) Եվրոպա
10. Ո՞ր մայրցամաքի վրա է գտնվում Հարավային բևեռը:
ա) Ավստրալիա
բ) Անտարկտիդա
գ) Աֆրիկա
դ) Եվրասիա
11. Ըստ տեքստի, մայրցամաքների բնության բազմազանությունը հիմնականում պայմանավորված է.
ա) Բնակչության խտությամբ
բ) Աշխարհագրական դիրքով և ձգվածությամբ
գ) Օվկիանոսային հոսանքներով
դ) Բնական պաշարների առատությամբ
12. Քանի՞ աշխարհամաս կա:
ա) 4
բ) 5
գ) 6
դ) 7
13. Ի՞նչ է միացնում օվկիանոսների տարբեր մասերը միմյանց:
ա) Մայրցամաքներ
բ) Նեղուցներ և ջրանցքներ
գ) Կղզիներ
դ) Ծոցեր
14. Ո՞ր մայրցամաքն ունի ամենամեծ ձգվածությունը և՛ արևմուտքից-արևելք, և՛ հյուսիսից-հարավ:
ա) Աֆրիկա
բ) Եվրասիա
գ) Հյուսիսային Ամերիկա
դ) Անտարկտիդա
15. Համաշխարհային օվկիանոսի մակերեսը մոտավորապես կազմում է.
ա) 149 մլն կմ²
բ) 510 մլն կм²
գ) 361 մլն կм²
դ) 400 մлն կм²
ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
1.Գտե՛ք տառի թվային արժեքը.
ա) x/4=3/5=12/5
բ) 6/7=x/10=60/7
գ) 19/3=x/18=114
դ) 25 ։ 24 = x ։ 12=25/2
ե) 2 ։ x = 7 ։ 5=10/7
զ) 14 ։ 8 = 7 ։ x=98/8
է)67/2=x/200=6700
ը)72/x=38/65=4680/38
2.Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`
ա) x/8=2 / 1
x=16,
բ)x/8= 6 / 2
x=24,
գ)x/8= 2 / 22
x=16/22
դ)x/8= 5 / 4=10
ե)x/8= 1 / 7
x=8/7,
զ) x/8=21 / 3
x=56,
է) x/8=8 / 1
x=64
ը)x/8=2 / 7
x=16/7
3.Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի համեմատություն
x/4=8/3=32/3
7/x=9/5=35/9
6/17=x/3=16/17
25/7=15/x=105/25
27/x=18/5=100/18
x/36=21/48=63/4
4.Գնացքն ամբողջ ճանապարհի 3/4 -ն անցնում է 6 ժամում։ Ինչքա՞ն ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։
8
5. Բնակարանի մակերեսը 64 մ2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 21 կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։
64:21=3 2/21 16×3 2/21= 96/21 96:21=4 12/21
6.Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա11/3 -ը։ Ինչի՞ է հավասար գումարը։
1005×11/3=11055/3=3685 1005+3685=4690
Զբոսաշրջային քարտեզներ

ԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ
1896 թ.

Պետ. ցուցիչ՝ 1.6.201
Ճարտարապետ՝ Մխխայիլ ֆոն դեր Նոննե, Զ. Գևորգյան
Շենքը գտնվում է Ամիրյան (նախկին Նազարյան, Նազարովսկայա) փողոցի և Հանրապետության հրապարակի հանգույցում՝ կառավարական երկրորդ տան կողքին՝ «Արմենիա» հյուրանոցի դիմաց:
Գիմնազիայի պատմությունն սկսվում է XIX դ. 30-ական թթ., երբ Հայկական մարզի ստեղծումից հետո՝ 1832 թ. հունվարի 14-ին բացվեց երկրամասի առաջին պետական կրթական հաստատությունը՝ Երևանի գավառական ուսումնարանը (1832-1868 թթ.), որի տեսուչը 1843-1848 թթ. Խաչատուր Աբովյանն էր: Ուսումնարանի հիմքի վրա կազմավորվել է Երևանի արական դասական պրոգիմնազիան (1868-1881), իսկ վերջինիս հիման վրա էլ 1881 թ. մարտի 3-ին ստեղծվել է Երևանի արական դասական գիմնազիան (1881-1921): Ուսման բարձր վարձի պատճառով մատչելի է եղել միայն ունևորների համար: 1885 թ. կրթօջախը լրիվ կազմավորվել է իր 1 նախապատրաստական և 8 հիմնական դասարաններով և տվել է իր առաջին 6 շրջանավարտը: Գիմնազիան եղել է բավական խստականոն, միջնակարգ, մասամբ՝ գիշերօթիկ հաստատություն, որտեղ ի թիվս այլ առարկաների, դասավանդել են նաև հունարեն ու լատիներեն, և որի աշակերտական, ուսուցչական ու ղեկավար անձնակազմն ունեցել է իր պարտադիր համազգեստը:
Սկզբնական շրջանում գիմնազիան տեղակայված էր Կոլուբիակինի պարտեզի (այժմ՝ Շահումյանի անվան պուրակ) հյուսիսային անկյան հանդիպակաց՝ Ե. Քալանթարյանի մեկ հարկանի շենքերից կազմված համակառույցում, որն ուսումնական պահանջներին համապատասխանեցնելու համար 1880 թ. վերակառուցվել էր Երևանի նահանգային ճարտարապետ, ազգությամբ գերմանացի Միխայիլ ֆոն դեր Նոննեի նախագծով: Սակայն սա չի բավարարել կրթական արագ աճող պահանջներին: 1882 թ. պանսիոնը, 1884 թ. տնօրենի բնակարանը տեղափոխվել են վարձու շենքեր, իսկ գիմնազիայի համար նախատեսված օդերևութաբանական կայանը գործել է ուսուցչական սեմինարիայի շենքում (Աստաֆյան, այժմ` Աբովյան փողոց): Նույնիսկ հարց է բարձրացվել գիմնազիան տեղափոխել Ալեքսանդրապոլ, բայց հետո բավարարվել են 1886 թ. հատուկ նախագծով կատարված նոր վերակառուցմամբ:
1896 թ. գիմնազիան վարձակալման հիմունքներով տեղափոխվել է Նազարյան փողոց՝ Զ. Գևորգյանի և Մ. ֆոն դեր Նոննեի նախագծով ու ղեկավարությամբ կառուցված գիմնազիական շենքեր: Այդ ժամանակ գիմնազիան ունեցել է 25 հոգուց բաղկացած ուսուցչական անձնակազմ և ավելի քան 250 աշակերտ: Հետագա երկու տասնամյակում այդ թիվը եռապատկվել է, նորից առաջացել է տեղի խնդիր: 1903 թ. Երևանի առաջին սեյսմիկ կայանն այստեղ տեղադրելու փոխարեն տեղադրել են նույն փողոցի վրա գտնվող Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքի նկուղում: Անհրաժեշտություն է առաջացել կառուցել գիմնազիային պատկանող նոր շենք, որն էլ կառուցվել է Աստաֆյան փողոցում, 1911-1915 թթ. (հետագայում՝ Կուլտուրայի տուն, այժմ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ և Թանգարանների շենք, պետ. ցուցիչ՝ 1.6.96.2): Շենքի ավարտված մասերն ուսումնական նպատակներով օգտագործել են 1914-ից:
1923 թ. Նազարյան փողոցի շենքն ազգայնացվել է. փողոցից ներս կառուցված մասնաշենքում 1921 թ. տեղավորվել են թերի միջնակարգ (առաջին աստիճանի) թիվ 1 և 5 դպրոցները: 1920 թ. դեկտեմբերին դասական գիմնազիայի հիման վրա ստեղծվել է լրիվ միջնակարգ (երկրորդ աստիճանի) թիվ 2 դպրոցը, որը 1925-ից կրում է Խ. Աբովյանի անունը (հետագայում տեղափոխվել է Իսահակյան փողոց): 1946-1976 թթ. մասնաշենքում գործել է թիվ 58 դպրոցը, ապա՝ Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտունը:
1921 թ. փողոցադիր մասնաշենքում տեղակայված են եղել Երևանի գավառական գործկոմի լուսավորության բաժինը և գիմնազիայի շենքից տեղափոխված մանկավարժական կենտրոնական թանգարանը: 1922 թ. այստեղ բացվել է Մանկավարժական ինստիտուտը, որը 2 ամիս անց տեղափոխվել է Հռիփսիմյան գիմնազիայի շենք, ապա միացել է Երևանի պետական համալսարանին: 1935 թ. օգոստոսից շենքում գործել է Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը (այժմ տեղափոխված՝ Նալբանդյան փողոց, 4/1 շենք):
Արական գիմնազիայի գրադարանի 18 հազար միավոր գրքերի ֆոնդը 1921 թ. հանձնվել է պետական հանրային (այժմ՝ Ազգային) գրադարանին, իսկ Խ. Աբովյանի օրոք Երևանի գավառական ուսումնարանում հիմնադրված երկրագիտական թանգարանի նյութերը՝ Հայաստանի պետական թանգարանին:
1940-ական թթ., կառավարական երկրորդ տան կառուցման հետ կապված, քանդվել է շենքի աջ թևը: 1977 թ. շենքը վերակառուցվել է: Նախասրահի պատերը երեսապատվել են կարմիր տուֆով, հատակը ծածկվել է մարմարով, հարդարվել է դահլիճի ինտերիերը:
Համակառույցը բաղկացած է եղել ոչ մեծ բակի շուրջ խմբավորված 2 երկհարկանի և 1 միհարկանի մասնաշենքերից: Առաջին մասնաշենքը, որը հատկացված է եղել վարչական, հանրակացարանային և մասամբ էլ՝ ուսումնական նպատակների համար, տեղադրված է փողոցի կարմիր գծի վրա, իսկ թևաշենքը պարփակել է բակը ձախ կողմից: Երկրորդ մասնաշենքը կառուցվել է ուսումնական նպատակներով և տեղադրված է բակի խորքում: Երրորդը փոքրիկ օժանդակ կառույց է, որը թեք դիրքով պարփակել է բակը աջ կողմից: Փողոցի դիրքը թելադրել է հիմնական մասնաշենքերի հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան կողմնորոշումը, հատկապես երկրորդ մասնաշենքի պարագայում: Վերջինիս մոտ եղել է այգի, որն այդ կողմի դասասենյակները մեկուսացրել է շրջապատի աղմուկից:
ՖԱԴԵՅ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՏՈՒՆԸ (ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ)

1910 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.206.2
Նախագծի հեղինակ՝ Բորիս Մեհրաբյան
Գտնվում է Արամի (նախկին Ցարական, Սպանդարյան) փողոցի 9 հասցեում: Ըստ 1896 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ տեղում եղել է Նուբար Եղիազարյանի միհարկանի, հում աղյուսից կառուցված տունը, որը նա 1904 թ. օգոստոսին վաճառել է Երևանի պատվարժան քաղաքացի, մեծահարուստ Ֆադեյ Թայիրի Քալանթարյանին: Ներկայիս երկհարկանի, նկուղով շենքը կառուցվել է 1910 թ., Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագծի հեղինակ, քաղաքային տեխնիկ Բորիս Մեհրաբյանի (1870-1936) նախագծով:
1917 թ. դեկտեմբերի կեսերին Թիֆլիսից Երևան է տեղափոխվել ժամանակի նշանավոր հասարակական-քաղաքական, պետական և ռազմական գործիչ, 1915 թ. Վանի հերոսամարտի կազմակերպիչներից, ՀՅԴ կուսակցության անդամ, Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան, 1879-1919): Քաղաքի բնակչությունը ցնծությամբ է դիմավորել անվանի հայորդուն, իսկ Ֆ. Քալանթարյանն Արամին նվիրել է իր երկհարկանի, եկամտաբեր տունը: Այստեղ 1917 թ. դեկտեմբերի կեսերից մինչև 1919 թ. հունվարը` մինչև իր մահը, ապրել է Արամ Մանուկյանն՝ ընտանիքով: Այստեղ է հունվարի 29-ին Արամը կնքել իր մահկանացուն: Արամի այրին՝ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր, բժշկուհի Կատարինե Զալյան-Մանուկյանը, դստեր՝ Սեդայի հետ այս տանը շարունակել է ապրել ևս մի քանի տարի: 1920-ից այս տանը բնակվել է նաև Հայաստանի առաջին հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանն (1873/1874-1947) ընտանիքով:
Տունը կառուցված է Արամի փողոցի կարմիր գծի վրա: Բաղկացած է հիմնական մասնաշենքից (չափերն են՝ 16,9 x 13,5 մ) և կողաշենքից: Ունի քանդակազարդ ճաղաշարով պատշգամբ և բակ տանող երթանց (դալան)՝ փողոցի կողմից: Ներսում կատարվել են բազմաթիվ վերանորոգումներ: 1990-ականներից վթարային է: 2000-ական թթ. սկզբներին ընդգրկվել է «Հին Երևան» համալիրի կառուցապատման (հեղ.՝ ճարտ. Լևոն Վարդանյան) ներդրումային ծրագրում: Շենքի գլխավոր ճակատին ամրացվել է Ա. Մանուկյանի բազալտե հուշատախտակը:
Շենքն արժեքավոր է որպես Երևանի XX դդ. սկզբի ճարտարապետության հուշարձան: Ունի պատմական կարևոր արժեք՝ կապված հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Հայաստանի նոր պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի անվան ու գործունեության հետ:
ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՇԵՆՔԸ

1902 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.206.7
Նախագծի հեղինակ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին
Երրորդ հարկը՝ Նիկողայոս Բունիաթյան
Շենքը գտնվում է Արամի և Եզնիկ Կողբացու փողոցների անկյունում՝ Արամի փողոց, 54 հասցեում:
Պետական դրամատան երևանյան բաժանմունքը բացվել է 1893 թ. հոկտեմբերի 7-ին, կայսերական Ռուսաստանի ֆինանսների մինիստրության որոշմամբ: Շենքի շինարարության համար հողահատկացման հարցը լուծվել է 1899 թ. մարտին: Շինարարությունն ավարտվել է 1902 թ.:
1918 թ. երևանյան բաժանմունքը, կայսրության նմանօրինակ մյուս հաստատությունների նման, լիկվիդացվել է: 1918-1920 թթ. այն Հայաստանի առաջին հանրապետության պետական դրամատունն էր: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920-ական թթ. անցել է ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմատի ենթակայության տակ: 1930-ական թթ. վերակառուցման ժամանակ ավելացվել է շենքի երրորդ հարկը (ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան) և երկարացվել են թևերը երկու փողոցների ուղղությամբ: Կենտրոնական ճակտոնը հեռացվել է, կողային ատտիկաները բարձրացվել են երրորդ հարկի մակարդակից վերև և այլն: Նոր մասերը կառուցվել են նույն շինանյութով, հին ձևերի հետ համաչափության մեջ, դեկորատիվ հարդարանքի պարզեցմամբ: 1960-ական թթ. վերակառուցման արդյունքում հատակագիծն ստացել է անհամաչափ П-աձև տեսք, որում հին շենքը դարձել է նրա ձախակողմյան թևը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, երբ շենքում տեղավորվեց հոսպիտալը, պետական դրամատունը վերածվեց հիվանդանոցի (քաղաքային երկրորդ հիվանդանոց և պոլիկլինիկա, այժմ՝ թիվ 2 բուժմիավորում):
Երևանյան սև տուֆից կառուցված շենքը երկհարկ է, П-աձև հատակագծով: Գլխավոր մասնաշենքը երկայնական կողմով դիրքորոշված է դեպի Արամի փողոց (69.7 մ), իսկ մյուս կողմով, հատող աջ թևի հետ միասին՝ դեպի Կողբացու փողոց (42.8 մ): Սենյակներն ունեն երկշարք դասավորություն և իրարից բաժանված են միջանցքով: Հիմնական ծավալում սենյակների լայնությունը 6.3 մ է: Բարձակային պատշգամբները դիրքորոշված են դեպի փողոց: Գլխավոր մուտքը Արամի փողոցից է: Մուտք կա նաև Կողբացու փողոցից: Առաջին հարկի պատուհաններն ուղղանկյուն են, երկրորդ հարկում՝ կիսաշրջանաձև: Հիմնականում ուշադրություն է դարձված փողոցահայաց ճակատների մշակմանը: Հետաքրքիր են Արամի փողոց դիրքորոշված բարձակային պատշգամբները, որոնք հենվում են կողային մասերում գլխաքանդակներով փայտե նեցուկների վրա: Պատշգամբները սկզբնապես ունեցել են հորիզոնական ձգագոտիներով վանդակներ, որոնք հետագայում փոխարինվել են մետաղե ցանցկեն վանդակներով:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ

1965 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.90
Ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան
Մասնակցությամբ՝ ճարտարապետ Գ. Ա. Զաքյանի
Գտնվում է Ալեք Մանուկյան փողոց, 1 հասցեում՝ Ալեք Մանուկյան և Չարենցի փողոցների միջև ընկած տարածքում, Գետառ գետի ձախ ափին:
Հիմնադրվել է 1919 թ. մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության որոշմամբ: Երևանում ազատ շենք չլինելու պատճառով բացվել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում, 1920 թ. հունվարի 31-ին: 1920 թ. տեղափոխվել է Երևան՝ Ուսուցչական սեմինարիայի վերանորոգված սև շենք (Աբովյան փողոց, 52):
Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920 թ. դեկտեմբերի 17-ին վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան: Պաշտոնապես բացվել է 1921 թ. հունվարի 23-ին: Վերաբացված կրթօջախի առաջին ռեկտոր է դարձել անվանի պատմաբան Հակոբ Մանանդյանը: 1923 թ. հոկտեմբերի 20-ին ստացել է պետական մայր ԲՈՒՀ-ի կարգավիճակ: Համալսարանը առաջին բարձրագույն ուսումնական կենտրոնն է ՀԽՍՀ-ում: 1930 թ. նրա ֆակուլտետների հիման վրա ստեղծվել են Պոլիտեխնիկական, Գյուղատնտեսական, Բժշկական, Մանկավարժական ինստիտուտները: Մինչև Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադրումը եղել է նաև հանրապետության գիտահետազոտական հիմնական կենտրոնը:
Ալեք Մանուկյան փողոց, 1 հասցեում ԵՊՀ-ի նոր համակառույցի շինարարությունն սկսվել է 1952 թ.: 1965 թ. համալսարանը հիմնականում տեղափոխվել է նոր կառուցված շենք: 1973-1976 թթ. կառուցվել է բանասիրական, օտար լեզուների և արևելագիտության ֆակուլտետների մասնաշենքը, 1976-1981 թթ.՝ սպորտային համալիրը, 1994 թ.՝ գրադարանի մասնաշենքը (ճարտ.՝ Լ. Բաբայան, հարթաքանդակների հեղ.՝ Վ. Ղազարյան):
Կառուցված է Անիի սրբատաշ տուֆով: Ներքին հարդարման համար օգտագործվել է տրավերտին, սև և սպիտակ մարմար:
Գլխավոր նախասրահում դրված են համալսարանի հիմնադիր պրոֆեսորների՝ Հակոբ Մանանդյանի, Ստեփան Ղամբարյանի, Լեոյի (Առաքել Բաբախանյան), Հրաչյա Աճառյանի, Վահան Արծրունու, Մանուկ Աբեղյանի կիսանդրիները: Բակում տեղադրված են Մեծ հայրենականում զոհված համալսարանականների հուշաղբյուրը (ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի Ուխտասար հնավայրից տեղափոխված ժայռապատկերներ (մ.թ.ա. IV հազ. II կես – III հազ. I կես), Արցախյան ազատամարտում զոհված մտավորականներին և ԵՊՀ ուսանողներին նվիրված խաչքարը (1996 թ.), Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանը (1943 թ., տեղադրված՝ 2002 թ., քանդակագործ՝ Արա Սարգսյան, ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան), Անանիա Շիրակացու արձանը (1999 թ., հեղինակ՝ Արամ Ղարիբյան), XIII դ. խաչքար՝ ի հիշատակ 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանականներին:
ՄԻԽԱՅԻԼ ՖՈՆ ԴԵՐ ՆՈՆՆԵԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ

1898 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.203.7.1
Նախագծի հեղինակ՝ Երևանի նահանգային ինժեներ Միխայիլ Ֆոն դեր Նոննե
Երևանյան սև տուֆով կառուցված տունը գտնվում է Հանրապետության փող. 30 (1) հասցեում՝ Տիգրան Մեծ պողոտայի հետ հատման անկյունում: Կից է Ֆոն դեր Նոննեի առաջին տանը:
Տան նախագիծը հաստատվել է 1898 թ. հունվարին: Կառուցվել է նույն տարում: 1899 թ. շենքը կրոնական կարիքների համար հանձնվել է Պոլտավյան գնդին: Կցաշենքում գործել է նահանգական տպարանը:
1916 թ. Ֆոն դեր Նոննեի տները վաճառվել են Ալեքսանդր և Արտավազդ Ազիզյանցներին: 1923 թ. ազգայնացվել են, որից հետո այս տունը տրվել է ռազմական գերատեսչությանն ու հայկական դիվիզիայի շտաբին (մինչև 1937 թ.): Շենքում 1922-1923 թթ. աշխատել է Հայկ Բժշկյանը:
Շենքը Г-աձև հատակագծով (16.3 x 11.4 մ), նկուղով, երկհարկ կառույց է: Գլխավոր մասնաշենքում ներքին տարածությունը բաժանվում է միջանցքային համակարգով: Սենյակներն ուղղված են դեպի հյուսիս-արևմուտք (փողոց) և հարավ-արևելք (բակ): Միջանցքը հաղորդակցվում է Ֆոն դեր Նոննեի հարևան առաջին տան հետ: Երկրորդ հարկի բարձակային պատշգամբը դիրքորոշված է դեպի փողոց: Հյուսիսարևմտյան ճակատը թեթևակի արտահայտված ուղղաձիգ ջլատումներով բաժանված է 3 մասի: Հորինվածքային լուծումը համաչափ է, ելուստները ուժեղացված են պսակող քիվի վերևի ճակտոններով: Համաչափությունն ընդգծվում է մետաղե ծակոտկեն վանդակով կախովի պատշգամբով: Բոլոր բացվածքները (առաջին հարկում՝ ուղղանկյուն, երկրորդ հարկում՝ թաղակապ, կիսաշրջանաձև) մշակված են կոպտատաշ քարով: Երկրորդ հարկի լուսամուտների տակ խորշեր են, առաջին հարկում՝ քառանիստ պրիզմայաձև քարեր: Հորինվածքն ավարտվում է տրամատված քիվով: Ծածկը հարթ է, փայտե հեծաններով, նկուղներում քարե թաղեր են: Տանիքը թեք է, թիթեղից:
Պատմություն, պատմագրություն
Պատմությունը գիտելիք է տալիս տարբեր ժամանակաշրջանների հետաքրքիր և արժեքավոր իրադարձությունների, պատմական դեմքերի և դեպքերի, կրոնական հավատալիքներիր և այլնի մասին։ Անցյալի ուսումնասիրությունը օգնում է մեզ ճիշտ կառուցել ապագան։ Մենք պետք է հիշենք ամեն ինչ, վերլուծենք, եզրակացություններ անենք, չկրկնենք սխալները, դասեր քաղենք անցյալից և կարողանաք սթափ գնահատել ներկան։
Ի՞նչ է պատմագրությունը, ինչպե՞ս և ո՞ր մեթոդներով ենք ուսումնասիրում պատմությունը։
Մարդկության անցած ուղին, թողած ժառանգությունը ուսումնասիրող գիտությունը կոչվում է պատմագրություն։ Պատմագիրները օգտվում են պատմական սկզբնաղբյուրներից։
Հնագիտությունը ուսումնասիրում է անցյալի նյութական հետքերը՝ տները, պալատները, տաճարները, ամրոցները, աշխատանքային գործիքները, զենքերը և այլն։
Ազգագրությունը ուսումնասիրում է ժողովուրդների բարքերը, սովորութները, ծեսերը, հավատալիքները։
Դրամագիտությունը ուսումնասիրում է հասարակության տնտեսական կյանքը՝ ապրանք, դարմ, շուկայական գներ, առևտուր և այլն։
Առավել կարևոր է գրավոր սկզբնաղբյուրները՝ արձանագրությունները, գրական, գիտական ստեղծագործությունները։
Պատմական իրար հաջորդող դարաշրջանները միասին կազմում են համաշխարհային պատմությունը։ Հայոց պատմությունը համաշխարհային պատմության բաղկացուցիչ մասն է։ Սովորելով քո ժողովրդի պատմությունը՝ մտքով և սրտով կապվում ես քո մայր հողին։
Պատմության պարբերացում
Համաշխարհային պատմագիտության մեջ ընդունված է պատմության այն փուլաբաժանումը, ըստ որի մարդկային հասարակության ողջ պատմությունն իր սկզբնզվորման պահից մինչ մեր ապրած ժամանակները բաժանում ենք 4 խոշոր փուլերի՝ դարաշրջանների․
- Հին շրջան — Մարդու ծագումից մինչ V դար
- Միջնադարյան շրջան —V դարից մինչ XVII դարի կես
- Նոր շրջան — XVII դարի կեսից մինչ XX դարի սկիզբ
- Նորագույն շրջան — XX դարից մինչև մեր օրերը
Իրը-Ոսկե մեդալյոն
Գտնվելու վայրը-Գեռմանիա Ֆռանկֆուռդ
Դարաշրջան-հին շրջան
Թթ․-5-երորդ դար (այսինքն 500-600)
Երկրակեղեվի շարժումը
- Երկրակեղևի շարժման ինչ ձևեր գիտեք, թվարկեք այդ շերտերը։ ուղագիծ և հորիզոնական
- Որքա՞ն է երկրակեղևի շերտի միջին հաստությունը։ Երկրակեղեվի առանձին տեղամասեր մոտենում ամ հեռանում են իրարից,սեղմվում առաջացնելով ծալքեր,կամ հեռանում առաջացնելով խզվածքներ։
- Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը (թվարկեք հիմնական շերտերը):Երկրակեղեվ,մանտիա,միջուկ
- Որտե՞ղ կարելի է տեսնել բացահայտված երկրաշերտեր (օրինակ՝ գետերի կիրճերում կամ լեռների լանջերին)։կիրճերում և գետերի հովիտներում
- Ինչպիսի՞ տարբերություններ կան հորիզոնական և ծալքավոր շերտերի միջև։
Հորիզոնական և ծալքավոր շերտերի միջև կան էական տարբերություններ որոնք արտացլում են դրանց ձեվավորման պայմանները և ենթարկված տեկտոնական ուժերը։
Մաշտաբ
Թղթի վրա տարբեր առարկաներ նկարելիս հաճախ չափերը չեն համընկնում այդ առարկաների իսկական չափերի հետ: Հարմար է լինում մեծ առարկաները պատկերել փոքրացրած տեսքով, իսկ փոքրերն՝ մեծացրած տեսքով: Բայց նկարը, գծագիրը, հատակագիծը պետք է պատկերացում տա առարկայի իսկական չափերի մասին: Այդ նպատակով գծագրերի և հատակագծերի վրա գրում են՝ նշելով գծագրի որևէ հատվածի երկարության հարաբերությունը նրա իսկական երկարությանը: Օրինակ, եթե տան հատակագծի վրա 1սմ երկարությամբ հատվածն իրականում ունի 2մ երկարություն, ապա գրում են՝
1սմ-2մ, կամ 1սմ: 200սմ, կամ 1 : 200
Հատակագծի որևէ գծի երկարության հարաբերությունը համապատասխան իրական գծի երկարության կոչվում է մասշտաբ:
Թվերի հարաբերությամբ արտահայտված մասշտաբն անվանում են թվային մասշտաբ:
Առաջադրանքներ:
1.Թվային մասշտաբ ասելով ի՞նչ ես հասկանում:
2.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է: 5×1000000=5000000sm 5000000:100000=50km
3.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը 7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է:
5000000×7=3500000sm 3500000:100000=350km
4.Քարտեզի մասշտաբը 1:300000 է: Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 12կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:
12km=1200000sm 1200000:300000=4sm
5. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`
ա) 3սմ, բ) 1դմ
3×5000=15000sm 150m
10×5000=50000 500m
6. Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:
7. Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 1.4/5սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։1 4/5sm=9/5sm
9/5smx10000000=18000000 180km
8..Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է 11սմ:
11×5000=55000sm=5505
9..Որքա՞ն կլինի հատակագծում 1 ։ 150 մասշտաբով 6մ երկարությամբ հատվածի երկարությունը:
600sm 600:150=4sm
10.. Քարտեզի վրա հատվածն ունի 8սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածի երկարությունը տեղանքում 8 կմ է:
8km=800000 800000:8=100000
11..Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։
1072km=107200000 107200000:5000000=21.44/5000000sm
Օրվա գլուխկոտրուկը:
1. Նկարում պատկերված կայանատեղիում մեքենաները կարող են շարժվել միայն առաջ կամ հետ, բայց չեն կարող շրջվել: Ամենաքիչը քանի՞ մեքենա պետք է տեղաշարժել, որ սև մեքենան կարողանա դուրս գալ կայանատեղիից։
2 մեքենա
Պատմական աղբյուրների մասին
Մի ժողովրդի պատմությունը գրվում է պատմական աղբյուրների օգնությամբ։
Այդ աղբյուրներն են ՝
1. Տվյալ ժողովրդի լեզուն (հայ ժողովրդի պատմության աղբյուրներից առաջինը հայոց լեզուն է)։
2. Այդ ժողովրդի մասին պատմող գրավոր հուշարձանները, հին մատյանները (հայոց պատմության ամենահին ժամանակների մասին հայ հեղինակներից առաջինը գրել Մովսես Խորենցին 5-րդ դարում )։
3. Տվյալ ժողովրդի ժողովրդական ստեղծագործությունը (հայ ժողովրդի ժողովրդական ստեղծագործություններից են՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» «Սասունցի Դավիթ» որոնք կարևոր տեղեկություններ են տալիս այդ ժամանակահատվացի մասին)։
4. Գործածված դրամները, հնագիտությունը նույնպես կարևոր պատմական աղբյուրներ են։

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ
Հնագույն մարդիկ
Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով` դրանք ուղեկցելով իմաստավորող հնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակալումն էր, որը սկսվեց մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերի կայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փորձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս:
Մարդկանց զբաղմունքը
Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածքչունեին և սնունդ հայ թայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին: Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ` այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր` քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ` կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:
Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը
XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:
Ժայռապատկերներ Հայաստանի լեռներում մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ


Առաջադրանք
- Ի՞նչ են ուսումնասիրում ու բացահայտում հնագետները։
- Գրի՛ր հին հայկական դրամահատության մասին։
Պատմություն, պատմագրություն
Պատմությունը գիտելիք է տալիս տարբեր ժամանակաշրջանների հետաքրքիր և արժեքավոր իրադարձությունների, պատմական դեմքերի և դեպքերի, կրոնական հավատալիքներիր և այլնի մասին։ Անցյալի ուսումնասիրությունը օգնում է մեզ ճիշտ կառուցել ապագան։ Մենք պետք է հիշենք ամեն ինչ, վերլուծենք, եզրակացություններ անենք, չկրկնենք սխալները, դասեր քաղենք անցյալից և կարողանաք սթափ գնահատել ներկան։
Ի՞նչ է պատմագրությունը, ինչպե՞ս և ո՞ր մեթոդներով ենք ուսումնասիրում պատմությունը։
Մարդկության անցած ուղին, թողած ժառանգությունը ուսումնասիրող գիտությունը կոչվում է պատմագրություն։ Պատմագիրները օգտվում են պատմական սկզբնաղբյուրներից։
Հնագիտությունը ուսումնասիրում է անցյալի նյութական հետքերը՝ տները, պալատները, տաճարները, ամրոցները, աշխատանքային գործիքները, զենքերը և այլն։
Ազգագրությունը ուսումնասիրում է ժողովուրդների բարքերը, սովորութները, ծեսերը, հավատալիքները։
Դրամագիտությունը ուսումնասիրում է հասարակության տնտեսական կյանքը՝ ապրանք, դարմ, շուկայական գներ, առևտուր և այլն։
Առավել կարևոր է գրավոր սկզբնաղբյուրները՝ արձանագրությունները, գրական, գիտական ստեղծագործությունները։
Պատմական իրար հաջորդող դարաշրջանները միասին կազմում են համաշխարհային պատմությունը։ Հայոց պատմությունը համաշխարհային պատմության բաղկացուցիչ մասն է։ Սովորելով քո ժողովրդի պատմությունը՝ մտքով և սրտով կապվում ես քո մայր հողին։
Պատմության պարբերացում
Համաշխարհային պատմագիտության մեջ ընդունված է պատմության այն փուլաբաժանումը, ըստ որի մարդկային հասարակության ողջ պատմությունն իր սկզբնզվորման պահից մինչ մեր ապրած ժամանակները բաժանում ենք 4 խոշոր փուլերի՝ դարաշրջանների․
- Հին շրջան — Մարդու ծագումից մինչ V դար
- Միջնադարյան շրջան —V դարից մինչ XVII դարի կես
- Նոր շրջան — XVII դարի կեսից մինչ XX դարի սկիզբ
- Նորագույն շրջան — XX դարից մինչև մեր օրերը
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ինչու՞ ենք ուսումնասիրում պատմությունը։
Պատմությունն ուսումնասիրվում է բազմաթիվ կարևոր պատճառներով, քանի որ այն հանդիսանում է մարդկային փորձի, ինքնության և զարգացման աղբյուրը:
2․ Ի՞նչ է ուսումանսիրում ազգագրությունը։
Ազգագրությունն ուսումնասիրում է որևէ կոնկրետ ազգի, ցեղի կամ համայնքի մշակույթը՝ կիրառելով գիտական մեթոդներ։
3․ Քանի՞ շրջափուլերի է բաժանվում համաշխարհային պատմագրությունը։
Նախագիտական Փուլ (Հնագույն և Միջնադարյան)Մ.թ.ա. V դար – XV դար
Դասական (Լուսավորչական) Փուլ)XV դար – XIX դար
Present Simple
Կրկնել՝ Ներկա անորոշ ժամանակը Present Simple Tense
Present Simple-ը օգտագործվում է, երբ խոսում ենք․
- Սովորությունների, կրկնվող գործողությունների մասին
I go to school every day. - Ընդհանուր ճշմարտությունների և փաստերի մասին
The sun rises in the east. - Ժամանակացույցների, ծրագրերի մասին
The train leaves at 7 o’clock.
Դրական (Affirmative)
- I / You / We / They + բայ (բազային ձև)
They play football. - He / She / It + բայ + -s / -es
She plays football.
Բացասական (Negative)
- I / You / We / They + do not (don’t) + բայ
We don’t like coffee. - He / She / It + does not (doesn’t) + բայ
He doesn’t work here.
Հարցական (Question)
- Do + I / you / we / they + բայ?
Do they speak English? - Does + he / she / it + բայ?
Does she speak English?
Սովորաբար օգտագործվում են always, usually, often, sometimes, never, every day, on Mondays, at weekends և այլն։
1. Լրացրու բաց թողած բայերը (Compound sentences)
- She usually _wakes__ (wake) up at 7 o’clock, but on Sundays she _sleeps__ (sleep) longer.
- My friends _don’t_play_ (not / play) football on weekdays, and they __studys_ (study) at home.
- _does__ your brother _like__ (like) pizza, or does he __prefer_ (prefer) pasta?
- I always __do_ (do) my homework after school, and then I _watch__ (watch) TV.
- The bus __stops_ (stop) near the park every morning, but it _doesen’t_stop_ (not / stop) in the afternoon.
2. Ընտրիր ճիշտ տարբերակը (Complex sentences)
- He (go / goes) to school by bus every day, but sometimes he (walk / walks).
- They (don’t / doesn’t) like milk, and they (don’t / doesn’t) eat cheese.
- She (study / studies) English at school, but she (not / doesn’t) (study) French.
- (Do / Does) your mother cook dinner every evening, or (does / do) she order food?
- My cat (like / likes) fish, but it (not / doesn’t) (eat) vegetables.
3. Գտիր սխալը և ուղղիր (Mixed forms)
- She doesn’t like bananas, and she doesn’t likes apples.
- Does he play football, or does he plays basketball?
- My parents gon’t to work every day, but they don’t drive to school.
- We watch TV at night, and we sometimes reads books.
- Do they live in Yerevan, or do they live in Gyumri?
4. Հարցեր կազմիր և պատասխանիր (Extended answers)
Օրինակ՝ your friend / play the piano
- Հարց: Does your friend play the piano?
- Պատասխան: Yes, he plays every day after school.
- you / read books every day / in the morning
Do you read books every day in the morning. No i don’t read books every day.
- your mother / cook well / in the evening
Does your mother cook will in the evening. No she don’t cook evening.
- your father / drive to work / by bus
- your friends / play football at weekends / in the park
- the bus / stop near your house / every morning
5. Find Someone Who…
- …plays football every weekend and reads books during weekdays
- …doesn’t like milk or cheese
- …usually wakes up at 6:30 and goes for a walk
- …cooks dinner at home and cleans their room afterwards
6. Translate/թարգմանիր
- Ես ամեն օր դպրոց եմ գնում։
- Նա հաճախ գիրք է կարդում։
- Մենք երբեք հեռուստացույց չենք դիտում առավոտյան։
- Իմ հայրը աշխատում է բանկում։
- Մայրիկս համեղ ճաշ է պատրաստում։
- Դուք ֆուտբոլ խաղո՞ւմ եք։
- Իմ ընկերները սովորաբար երաժշտություն են լսում։
- Նա միշտ շուտ է արթնանում։
- Մենք ամեն օր անգլերեն ենք սովորում։
- Քո շունը կաթ սիրո՞ւմ է։
I go to school every day.
He often reads a book.
We never watch TV in the morning.
My father works at a bank.
My mother cooks delicious food.
Do you play football?
My friends listen to the same music.
He always wakes up early.
We study English every day.
Your dog is very popular.
Գործնական աշխատանք 22.09
26. Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելա ցնելով.
Օրինակ՝Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:
Շունը մտավ: — գազազած շունը մտավ։
Սիրտը քար է: — Խաբլան սիրտը քար է։
Հայրն ընկեր է: — Բարի հայրն ընկեր է։
Երկիրը պտտվում է: — գիժ երկիրը պտտվում է։
27. Գործողություն ցույց տվող բառերը(բայերը) ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող. աոարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:
Օրինակ՝ լուծել — լուծույթ.
սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում:
Իշխել-իշխան
բժշկել. — բժիշկ
բացել.-բացված
ուսուցանել,-թւսուցիչ
ճեղքել. -ճեղքված
պահելպահարան
. հյուսել.—հույս
բանել.-բան
գրել,- գրիչ
գործել. — գործիչ
զգալ.զգայարան
հարցնել:-հարց
29. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցուց տվող բառերից (ածականներից) գոյականներ (ի՞նչ հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր:
քաջ. -քաջություբն
մեծ.-մեծություն
գեղեցիկ.-գեղեցկություն
հատուկ-հատկություն
. հասարակ.հասարկություն
հարմար-հարմարություն
. դեղին-դեղնություն
. գունատ.- գունատություն
հնչեղ- հնչեղություն
. Շքեղ, -շքեղություն
պերճ-պերճություն
, խեղճ,- խեղճություն
տկար:- տկարություն
30. Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:
Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: -Արմատն է՝ բարի:
Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:
Բարեկամ — բարին կամեցող:
Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:
Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:
ա) կտցաձև-. կտցահարել. կտցաչափ:
բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :
գ) ուղեկից. ուղևոր:
31. Բառակապակցություննե՛ր կազմիր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները կամ նրանով կազմված բառակապակցությունները գրելով:
Պառկել ո՞րտեղ:
Ծովափ,- գետի ափին
մահճակալ,-Անկողնու մեջ
անդունդի եզր -անդունդին,
անտառի բացատ, հիվանդանոց:
Գրի՛ր՝ առաջադրանքը ո՞ր վերջավորությունների կամ բառերի օգնությամբ կատարեցիր:
32. Յուրաքանչյուր շարքի չորս րառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր բ) Մանուկներ գ) Հատիկներ
դեղձանիկներ երեխա կապիկներ
վագրեր պատանիներ ձագուկներ
առյուծներ երիտասարդներ կանայք
սիրամարգ մարդիկ տանտիկիններ
33. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:
Օրինակ՝ Օրվա հերոսը գալիս էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:
Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն Էր գալիս:
Մի ոհմակ է երևում: մի ոհմակ է երևում հեռվում :
Ի՜նչ հանգիստ ես կանգնած: Ինչ հանգիստ ես կանգնած անդունդի եզրին :
Թռչունների մի երամ անցավ:-Երկնքով թռչուների մի երամ անցավ :
Երամը թռավ. հեռացավ:-թռչուների երամը թռավ հեռացավ
Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել: թագաորը նաղորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:գյուղի մարդիկ ասացին հաջորդ օրը բոլորս գնալու էինք
Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:-Այդ փոքրիկին կարելի է տեղաորել մեքենայում
34. Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:
Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, — վատագույն
գեղեցկագույն. – ամենա գեղեցիկ գեղեցկագույն
բարձրագույն- . ամենաազնիվ. ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:
35. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:
Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)
Դժվարին ճանապարհով էր եկել: Կամ՝ երկար ճանապարհով էր եկել (Երեք բառ)
Ճանապարհով էր եկել (երկու բառ)
Եկել էր: (մեկ բառ)
Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է: քնում է։
Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը: կուտակվեցին
Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը: Կարդում է
Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:Տեղափոխեցին
Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից: Պաշտպնում է