Month: May 2024
Անգլերենի երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
1) պատմեք այս կիսամյակում ձեր հաջողությունների,ձեռքբերումների մասին
I started this semester to learn my lessons faster, understand words quickly, read quickly, write beautifully, etc.
2)Ի՞նչ դասեր ենք անցել,որո՞նք էին տպավորիչ և ինչու՞
we went through the clever monkey, romeo & juliet, etc.
3)Ինչ նոր բաներ եք սովորել , պատմեք ֆլեշմոբերի մասին
Flash mobs are necessary for you to remember what you have learned, that's why we write flash mobs for twelve months a year.
4)Նոր բառեր սովորելու, բառապաշարի հարստացման մասին:
We learn interesting stories in every lesson and in every story there are unfamiliar words, that's why we repeat the words again and again so that we don't forget them.
Ճամբարային առաջին օրվա ամփոփում
Մեր Ճամբարային առաջի օրը անցավ շատ լավ մենք գրեցինք մեր օրակարգը գրեցինք թեսթ նախաճաշեցինք հետո ել գրեցինք մեր <<Ճամբարային առաջի օրվա ամփոփումը>>
Անհատական պլան 2024
- Անուն, Ազգանուն-Էլինա Վասիլյան
- Դպրոց, դասարան- Հյուսիսային 4.3
- Ընտրությամբ գործունեություն-քանդակագործություն կինո-ֆոտո
- Երթուղուց օգտվու՞մ եք- ոչ
- Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք- Ոչ
- Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից հետո, և նշեք առարկայի անունը)- Գնում եմ պարի և դաշնամորի
- Լողալ գիտե՞ք- այո
- Հեծանիվ վարու՞մ եք- Այո
Թեսթ 16
Հովհաննես Թումանյան
Գելը
Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։
Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։
Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։
Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։
Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։
Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։
Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։
Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։
Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։
Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։
Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։
Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։
Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։
Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։
Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։
Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։
Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։
Հարցեր
Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կհարթվի,երգ,ամպոտ,բարձր։
Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա/կարճ-երկար
բ/թույլ-ուժեղ
գ/մոտ-հեռու
դ/ցածր-բարձր
Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
ա/Մինչև ճշմարիտը գա, ——սուտը աշխարհը կքանդի———————————————
բ/Քեզ համար քնում ես, ————ուրիշի համար երազ տեսնում—————————————
գ/Մեծին հարգիր, ——————որ մեծանաս—————————————
դ/Լավ բան ասա, ——————որ լավ բան լսես——————————————
որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի
Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը: (բոլուկի)
Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:
Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե որը ի՞նչ խոսքի մաս է:
Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։
ա/Ավոյի
բ/խոսքն
գ/ոհմակի
դ/գիլի
Տեքատի ընդգծված պարբերության մեջ քանի՞ նախադասություն կա.
ա/հինգ
բ/չորս
գ/վեց
դ/յոթ
Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Թև ունի, թռչուն չէ,
Միջատ է, մրջյուն չէ,
Աշխատում է օրնիբուն
Բերքը տաիս է մարդուն:
——մեղու——————————
Նախադասություններն ըստ բնույթի լինում են.
ա/երկու տեսակ
բ/հինգ տեսակ
գ/երեք տեսակ
դ/չորս տեսակ
Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:
Ինչպիսի՞ կենդանի է գայլը(բնութագրի՛ր տեքստի բառերով):
Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:
Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:
Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:
Անհաղթ աքլորը
Լինում էր չեր լնում մի հատ աքաղաղ էր լինում։ Մի անգամ էտ աքաղաղը ոսկի է գտնում ու սկսում է ծողրուղու կանչել
– Ծողրուղու ոսկի եմ գտել:
Մեր թագավորը լսեց և ասեց․
-Գնացեք էտ աքլորից վերցրեք ոսկին և բերեք ինձ։
Մենք գնացինք վերցրեցինք ոսկին և բերեցինք թագավորին տվեցինք։
Հետո աքաղաղը սկսեց կանչել։
-Ծուղրուղու՜ թաքավորը ինձանով ապրեց։
Թաքավորը հենց լսեց հրամայեց մեզ տանենք ետ տալ ոսկին։
Տարանք ետ տվեցինք կսեց կանչել ։
Ծուղրուղու՜ թաքավորը ինձանից վածեցավ։
Մեր թագավորը բարկացավ և ասաց․
-Գնացեք էտ աքլորին բերեք մորթեք ուտեմ։
Մենքե էլ գնացինք որ էտ աքլորին բերենք ճանապարին աքլորը կանչեց
-Ծուղրուղու՜ թաքավորը ինձ հյուր է կանչել։
Տանում են որ արդեն եփեն կանչում է ։
Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ։
Եփել են արեն բերել են ճոխ սեան են փռել ու դրել են աքաղաղին սեղանին մեկ ել կանչում է։
— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ։
Թագավորը միանգամից կուլ տվեց աքաղաղին։
Երբն նա կոկորդի միջով անց էր կենոմ սկսեց կանչել։
-Նեղ-Նեղ փողոցներով եմ անցնում ծողրողու՜։
Թագավորը շատ բարկացավ և ասեց եթե մի հատ ել կանչի կրակեք փորիս։
Հենց հասնում է փորը սկսում է ձեն տալ։
— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ
Ու մենք ել կրակեցինք ու մեր թագավորի փորը պատռվում է իսկ աքլորն են գնում է իր տանիքին նստում ու կանչում։
Ծուղրուղու՜
Երեան քաղաքի պատմության թանգարան
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝ իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։ Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ, Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝ ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛ առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և 2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։ Ահա՛ հենց այստեղ էլ 2007 թ. ապրիլի 3-ին հանդիսավոր պայմաններում բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը։

