Month: June 2024
մաթեմատիկայի քնություն
Անուն
Էլինա
Ազգանուն
Վասլյան
Դասարան
4-3 դասարան
Դպրոց
Արևմտյան դպրոց-պարտեզ
Արևելյան դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ
Էլեկտրոնային հասցե
elina.v@mskh.am
1-10-րդ առաջադրանքները կատարելիս նշիր ճիշտ պատասխանը
1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 5 է, հարյուրավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3։
1) 33435
2) 34335
3) 33345
4) 53433
Отменить выбор
2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով:
1) 124, 4523, 3221, 2891, 19
2) 19, 124, 2891, 3221, 4523
3) 1350, 1200, 982, 444, 210
4) 210, 440, 982, 1231, 132
Отменить выбор
3. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը:
1) 4
2) 40
3) 400
4) 4000
Отменить выбор
4․ 20214 > 20*14 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն նշվածներից, ո՞ր թվանշանը կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։
1) 1
2) 3
3) 2
4) 8
Отменить выбор
5․ Գտի՛ր 35 թվի 2/5 մասը:
1) 7
2) 14
3) 21
4) 9
Отменить выбор
6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որը 3 ժամ 25 րոպեն արտահայտում է րոպեներով․
1) 2005
2) 205
3) 25
4) 2050
Отменить выбор
7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչով:
1) 5/10
2) 10/5
3) 3/10
4) 4/10
Отменить выбор
8. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը փոքրացնենք 4-ով։
1) Կմեծանա 8-ով
2) Կմեծանա 4-ով
3) Կփոքրանա 4-ով
4) Կփոքրանա 8-ով
Отменить выбор
9․ Գտի՛ր 7684 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 84
2) 4
3) 684
4) 0
Отменить выбор
10․Հավասարակողմ եռանկյան կողմի երկարությունը 8սմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան պարագիծը։
1) 64սմ
2) 16սմ
3) 24սմ
4) 32սմ
Отменить выбор
11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 250, 500, 750, …
12․Հաշվի՛ր 4800- (24·100-500) արտահայտության արժեքը։
13. AB հատվածի երկարությունը 35դմ է, CB հատվածը՝ 26դմ (տե՛ս նկարը): Գտի՛ր AC հատվածի երկարությունը:
14. Տուփում կա 10 կանաչ, 6 կապույտ և 5 դեղին մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։
15. Քառակուսու մակերեսը 49սմ քառակուսի է: Գտի՛ր քառակուսու կողմի երկարությունը:
16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը ներկայացրու՛ առաջադրանքներից հետո նշված տեղում:
16.Զամբյուղում կար 35 խնձոր։ Մայրիկը զամբյուղից վերցրեց զամբյուղում եղած խնձորների 3/5 մասը։ Քանի՞ խնձոր մնաց զամբյուղում:
17. Նարեկի հայրը 42 տարեկան է, իսկ Նարեկը նրանից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Նարեկը հայրիկից քանի՞ տարով փոքր կլինի։
Ծիածան
(Ըստ համացանցի)
Ի՞նչ է ծիածանը: Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ծիածանը: Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու այդ երևույթը տեսնում ես ծիածանի տեսքով: Սովորաբար ծիածանի վրա տեսնում ենք հետևյալ գույները՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Ծիածանը տեսնում ես այն ժամանակ, երբ մեջքով կանգնած ես դեպի արևը, իսկ քո առջևում անձրև է գալիս։
Երբ արևի շողն ընկնում է անձրևի կաթիլի մեջ, բաժանվում է ճառագայթների, որոնք գնում են տարբեր ուղղություններով: Այդժամ ճառագայթները տարբեր գույներ են ստանում:
Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ: Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:
Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:
Առաջադրանքներ
1-ին մաս
- Ե՞րբ ես տեսնում ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու այդ երևույթը տեսնում ես ծիածանի տեսքով:
- Ո՞ր երևույթն է կոչվում կրկնակի ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ: Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:
- Բացի կրկնակի ծիածանից էլ ի՞նչ ծիածաններ գոյություն ունեն: Թվարկի՛ր:
Ծիածաններ կան որոնք լինում են կլոր։
- Ընտրի՛ր ճիշտ տարբերակը: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում՝
ա. որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:
բ. որովհետև բաց չի թողնում բոլոր գույնի լույսերը:
գ. որովհետև լույսեր չունի:
դ. որովհետև ապակու գույնը կապույտն է:
5. Ինչո՞ւ են խոտի, ծառի տերևները կանաչ երևում: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
2-րդ մաս
- Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր նրա հատկանիշը բնորոշող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) մեկական ածական։
ծիածան – գունավոր
արև – վառ
ճառագայթ – հզոր
ապակի–ճաքած
- Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս գոյական։
Ճառագայթներ, լույսեր, կաթիլներ, տերևներ
- Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հականիշները։
Բաց-փակ անգույն-գունավոր լույս-մութ բարդ-հեշտ
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
Ա. երկնագույն-բարդ
Բ. մանուշակագույն-պարզ
Գ. կանաչ-պարզ
Դ. անգույն-ածանցավոր
5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
Ա. ճառագայթ-գոյական
Բ. ծիածան-ածական
Գ. տեսնել-բայ
Դ. երկրորդ-թվական
05.06.2024
Բարև Ձեզ այսօր ես կպատմեմ թե ինչ ենք արել այսօր։այսօր մենք գրել ենք թեստ և լողացել ենք և նախաճաշել։