No title

161.  Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններից հանի´ր:

Դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը քայլեցի:

Դու արդեն վերադարձել ես:

Շատ կարմիր ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին ասում եմ քեզ:

Նախ առաջինը այս գործը պիտի լինի:

Քեզ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է զանգել:

Այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

162.          Գտի´ր Ա և Բ խմբի բառերի տարբերությունր:
Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի,

Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ, տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

Ա խմբի բառերը անզնանիշ է իսկ Բ խմբի բառերը իրանիշ։

163. Տեքստերի գոյականները (մարդ, կատու, փիղ և այլն) և նրանց փոխարինող բառերը (նա, նրան և այլն) դարձրո´ւ հոգնակի: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Նրա պատմությունն արտասովոր է: Նա նրան մեկ աստվածացրել ու պաշտել է, մեկ վհուկի տեղ դրել ու խուսափել նրանից: Երբեմն էլ նրա միջոցով իր ապագան է գուշակել:

Արղեն որքա՞ն ժամանակ է, որ կատուն ապրում է մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում է նրան, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի է մ նում: Ի տարբերություն մյուս ընտանի կենդանիների՝ կատուն մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի է մնում, իր գաղտնիքները նրա աոաջ «չի բացում»:

Բ. Մոտ հարյուր տարի աոաջ Օդեսսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:

164. Երկխոսությունը շարունակի´ր:

-Շո´ւտ, շո´ւտ, բարձրացրո´ւ,- տագնապեց նա,- հասնում

է:

-Ամեն ինչ մտածված է, սիրելի´ս,- հանգիստ շուո եկավ մյուսը:- Հիմա կտեսնես:

165. Տրված նախադասություններր չորս ձևով միացրո´ւ, դարձրո´ւ մեկ բարդ նախադասություն՝ դրանք կապելով ա) և, բ) իսկ, գ) երբ, դ) մինչ բառերով:

Ահռելի որոտից պայթում էր երկինքը: Ջուրը հազարավոր դույլերով  թափվում էր ներքև:

166. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները (մարդիկ, կենդանիներ և այլն) և նրանց փոխարինող բառերր (նրանք, նրանց և այլն) եզակի´ դարձրու: Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կեն- դանիների hետ: Բայց մարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջ խոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներին փոխարինել են աշխատավոր կենդանիները:

Բ. Հետաքրքրասերները ճամփորդում էին Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանիներին ու թոչուններին: Հետո նրանք իրենց հետ հայրենիք բերեցին նաև աֆրիկացիների շատ գլխարկներ: Այդ գլխարկնհրը զարդարող փետուրների մեջ գիտնականները նկատեցին այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչուններին չէին պատկանում:

167.  Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի´ր:

Օրինակ՝ անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ, անդուռ պահեստ, անծխնելույզ վա­ռարան, անտեսք տիկին, անդանակ մորթել, անշնորհք նստել, անկարգ գնալ:

168.  Նախադասության ընդգծված մասն այնպես ձևափոխի´ր, որ միտքը չփոխվի:

Օրինակ՝ Մառախուղի կաթիլներըը միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը:

Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսա­փելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:

Օրվա ընթացքում տղամարդն ավելի քիչ է խոսում, քան կինը (տղամարդը միջին հաշվով քսանհինգ հազար բառ է ասում, կինը՝ երեսուն հազար):

Ասում են, որ հարյուր հազար տարի առաջ մեր մոլորակի կլիման հիմիկվանից ավելի տաք է եղել:

Երկուշաբթին ծանր օր է. հաշվել են, որ այդ օրերին աշ- խարհում դժբախտ պատահարներ ավելի շատ են լինում, քան շաբաթվա մյուս օրերին:

Գրքի՝ 1952 թվականի ցուցահանդեսում այցելուները  մի գիրք տեսան, որը սովորական դրոշմանիշից տասն անգամ ավելի փոքր էր:

169. Սխալները գտի´ր և ուղղի´ր (քանի ձևով հնարվոր է):

Օրինակ՝ Մեր գյուղի համար երրորղ դպրոցր վերջերս է կառուցվել: — Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս է կառուցվել: Կամ՝  Մեր գյուղի երրորդ դպրոցր վերջերս է կառուցվել:

Համար առաջին տիեզերագնացն  աշխարհում Յուրի Գա­գարինն է:

Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ ձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

Հինգերnրդ համարի նկարն ուշադրությունս գրավեց:
Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է:

Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նա- վախցիկը:

170. Պատմությունը պատմի´ր  գրավոր (փոխադրիր)՝

ա) առնետի անունից,
բ) hnqևորականի անունից:

Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեո առնետն էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն առնետ է հայտնվել: Առնետն այնքան է

գնացել-եկել հոգևորականի տուն, որ ինքը տանտիրոջն է սո­վորել, տանտերն էլ՝ իրեն. վերջր ընկերացել են:

Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի´նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարդ է, որ տունն էլ լրիվ կվառվեր,  ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *