Month: September 2025

Կոտորակների բաժանումը

Կոտորակը մեկ ուրիշ կոտորակի բաժանելիս ստացվում է մի կոտորակ, որի համարիչը հավասար է բաժանելիի համարիչի և բաժանարարի հայտարարի արտադրյալին, իսկ հայտարարը՝ բաժանելիի հայտարարի և բաժանարարի  համարիչի արտադրյալին։

Օրինակ՝    

Առաջադրանքներ

  • Կատարեք կոտորակների  բաժանում։
  • Կատարեք  բաժանում։

Օրինակ՝

  • Կատարեք  բաժանում

Օրինակ՝

=

  • Աստղանիշի փոխարեն ինչ   թիվ գրելու   դեպքում կստացվի հավասարություն։
  • Օրինակ՝

 =

  • Գտեք այն թիվը, որի ՝

Օրինակ՝

-ը հավասար է

4=:

-ը հավասար է

-ը հավասար է

No title

Ի՞նչ է աշխարհագրությունը

Աշխարհագրությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մեր Երկիրը՝ նրա բնությունը և մարդկանց կյանքը։
Այն չի սահմանափակվում միայն քարտեզով կամ տեղանքի նկարագրությամբ․ աշխարհագրությունը փորձում է հասկանալ՝

  • ինչպես են ձևավորվում լեռները, գետերը, լճերը,
  • ինչպես են մարդիկ ապրում ու աշխատում տարբեր երկրներում,
  • ինչպես է բնությունը ազդում մարդկանց կյանքի վրա, և մարդիկ՝ բնության։

Այսպիսով, աշխարհագրությունը միավորում է և՛ բնությունը, և՛ հասարակությունը։

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունըկենսոլորտը, տնտեսագիտությունը մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն:

Աշխարհագրության ուսումնասիրության առարկաները

Աշխարհագրության գլխավոր ուշադրության կենտրոնում են՝

  • Բնական երևույթները – կլիմա, լանդշաֆտներ, հող, ջուր, բույսեր, կենդանիներ,
  • Մարդկային կյանքը – քաղաքներ, գյուղեր, տնտեսություն, ճանապարհներ,
  • Նրանց փոխազդեցությունը – ինչպես մարդիկ օգտագործում են բնությունը (օր․՝ անտառահատում, ջրամբարների կառուցում) և ինչպես է բնությունը ազդում մարդկանց վրա (օր․՝ երկրաշարժեր, կլիմա)։

Այս ամենը միասին ձևավորում է աշխարհահամակարգեր։ Դրանք լինում են․

  • բնական (օր․՝ անտառ, գետային հովիտ),
  • հասարակական (օր․՝ քաղաք, գյուղատնտեսական շրջան),
  • բնահասարակական (օր․՝ մարդածին լանդշաֆտ, ջրամբար):

Աշխարհագրության նպատակներն ու խնդիրները

Աշխարհագրությունը նպատակ ունի․

  1. Ուսումնասիրել բնությունն ու հասարակությունը տարածության և ժամանակի մեջ։
  2. Բացահայտել կապերը բնության և մարդու միջև։
  3. Ճիշտ և խելամիտ օգտագործել բնության հարստությունները։
  4. Կանխատեսել ապագայում հնարավոր փոփոխությունները (օր․՝ կլիմայի փոփոխություն, բնակչության աճ):

Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

Աշխարհագրությունը յուրահատուկ գիտություն է, քանի որ այն միավորում է երկու մեծ գիտությունների խմբեր․

  • Բնական գիտությունները (երկրաբանություն, կենսաբանություն, ֆիզիկա),
  • Հասարակական գիտությունները (տնտեսագիտություն, պատմություն, սոցիոլոգիա):

Այս պատճառով աշխարհագրությունը գտնվում է այս երկու ոլորտների հատման կետում։

Այն բաժանվում է երկու հիմնական ճյուղի․

  • Բնական աշխարհագրություն – ուսումնասիրում է լանդշաֆտները, կլիման, գետերը, օվկիանոսները, բույսերն ու կենդանիները։
  • Հասարակական աշխարհագրություն – ուսումնասիրում է մարդկանց գործունեությունը, քաղաքները, գյուղերը, տնտեսությունը։

Այս երկուսը միասին ձևավորում են ընդհանուր աշխարհագրությունը։

 Եզրակացություն
Աշխարհագրությունը միայն քարտեզների ու տեղանունների գիտություն չէ։ Այն մեզ օգնում է հասկանալ, որ Երկիրը մի ամբողջական համակարգ է, որտեղ և՛ բնությունը, և՛ հասարակությունը գործում են միասին։ Եթե մենք ճիշտ ու խելամիտ օգտագործենք մեր միջավայրը, կկարողանանք ապրել ավելի ապահով և բարեկեցիկ աշխարհում։

Թեստ

1. Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։
ա) Միայն Երկրի պատմությունը
բ) Երկրի բնությունն ու մարդկանց կյանքը
գ) Միայն տնտեսությունը

2. Ի՞նչ է աշխարհագրության հիմնական նպատակը։
ա) Ուսումնասիրել քարտեզներ
բ) Հասկանալ բնության և մարդու փոխազդեցությունը
գ) Հաշվարկել բնակչության թիվը

3. Ո՞ր գիտությունն է ուսումնասիրում քարոլորտը։
ա) Երկրաբանություն
բ) Կենսաբանություն
գ) Տնտեսագիտություն

4. Ո՞րն է հասարակական աշխարհագրության ուսումնասիրության առարկան։
ա) Գետերն ու լեռները
բ) Մարդկային գործունեությունը
գ) Կենդանիներն ու բույսերը

5. Ո՞րն է բնահասարակական աշխարհահամակարգի օրինակ։
ա) Անտառ
բ) Քաղաք
գ) Ջրամբար

6. Աշխարհագրությունը որ երկու գիտությունների հատման կետում է գտնվում։
ա) Բնական և հասարակական
բ) Պատմական և տեխնիկական
գ) Մաթեմատիկական և բժշկական

7. Ո՞ր ճյուղը է ուսումնասիրում կլիման, գետերը, լանդշաֆտները։
ա) Հասարակական աշխարհագրություն
բ) Բնական աշխարհագրություն
գ) Պատմական աշխարհագրություն

8. Ո՞րն է հասարակական աշխարհագրության հիմնական խնդիրներից մեկը։
ա) Քաղաքների և բնակչության ուսումնասիրությունը
բ) Օվկիանոսների ուսումնասիրությունը
գ) Կլիմայի ուսումնասիրությունը

9. Ո՞ր մեթոդն է հիմնված «տեսածը նկարագրելու» վրա։
ա) Նկարագրական
բ) Վիճակագրական
գ) Քարտեզագրական

10. Ո՞ր մեթոդն է օգտագործում թվեր, աղյուսակներ, տվյալներ։
ա) Վիճակագրական
բ) Դաշտային
գ) Համեմատական

Գործնական աշխատանք 15.09

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

Ա խմբի բառերը պատասխանում են ինչ ինչեր ով ովքեր հարցին իսկ Բ խմբի բառերը պատասղանում են ինչ անել ինչ լինել։

12. Ինչպիսի՛  հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:

Համեմատիր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են. Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է. վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին  խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են. որ կերածը  մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի շքեղ քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

ես Զարմացա: մենք Տեսանք: դո Փնտրում ես: մենք Վազում եք: նա Կտա: նրանք Կհասնեն:

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ,Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

գոյակա-Ծաղիկ,ժամացույց,ջուր,սար,մարդ,երեխա,նավաստի,օձ,Ինքնաթիռ,առվակ,գարուն,թիթեռ,պահակ,նավակ,հատիկ

ածակա- ջինջ, բուրավետ,մեծ,ջրոտ,ուրախ,մարդ,մաքուր,ճկուն,Սև,պայծառ,սպտակ,գաղտնի,ոսկեզօծ,երկաթյա

բայ-վազել,թրթռալ,թիավարել,ջրել,լողալ,վազվզել,սողալ,իջնել,բացվել,չխկչխկալ,գոռգոռալ,բարձրանալ,պահել,ոսկեզոծել

16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, Մերժել, ձախ:

17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:չ

Ա            Բ

գոոոզ —   գոռոզանալ

ուղիղ —   ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել

Ա խմբի բառերը ածական են իսկ Բ խմբի բառերը բայ

18. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:-ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:-դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: նա

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:

Հետաքրքիր բան եք մտածել: -դուք

Մեզ ամեն տարի այցելում են:-նրանք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն , դանձը պահելու տեղ , կապույտ աչքերով-կապտաչ, արքայի որդի-արքայորդի, հույների երկիր-հոնաստան,  փոքր էշ-, ծաղիկներով զարդարված:

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ-կորդ-կորի-փորի, հարդ-բարդ-նարդ, ուղտ-աղտ-աղբ, աղտ-ողտ-աղբ:

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:

Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):

23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց այն հասկանում է որ աղվեսը նարն կուտի։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև մի պայմանով ,որ աղվեսը չի ուտի իրեն։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը շատ անխելք եր։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին ուզում եր ուտել։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից ավելի մած չկար։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև ուզում եր ուտել։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ այն նոր եր արդնացել

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ այն բարի է։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած այն արդեն հասացավ որ այն նրան ուտելու է։

24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):

Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):

Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:

Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):

Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով… ու գետեր, … ու … առվակներ են, հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Me and My Friends

Hello! My name is Anna, and I am eleven years old. I go to the sixth grade in Green Hill School. I am a cheerful and curious person, and I love spending time with my friends.

My best friend is Maria. She is tall and slim, with long brown hair and big green eyes. Maria is very kind and always ready to help others. She is also very funny and can make everyone laugh when we feel sad or tired. We often do our homework together, and after that we like to play football in the schoolyard.

I also have a friend named David. He is creative and talented in drawing. He can make wonderful pictures of animals, people, and nature. Sometimes, when we sit in the park, he shows us his new sketches, and we admire his work. David is a little shy, but he is a very good listener, and we all feel comfortable with him.

Being with my friends is very important for me. We share our secrets, dreams, and problems. We support each other not only in happy moments, but also when life is difficult. I believe that true friendship is one of the greatest treasures in the world.

Բառապաշար (Vocabulary)

Գտիր տեքստում և գրիր թարգմանությունը․

  • cheerful-ուրախ
  • curious-հետաքրքրասեր
  • slim-
  • creative-ստեղծագործական
  • talented-տաղանդավոր
  • admire-հիանալ
  • comfortable-հարմարավետ
  • treasure-գանձ

2․ Հարցեր տեքստի վերաբերյալ (Comprehension Questions)

Պատասխանիր ամբողջական նախադասություններով․

  1. How old is Anna, and where does she study? Anna is eleven years old and she studies sixth grade in Green Hill School
  2. What does Maria look like?She is tall and slim, with long brown hair and big green eyes.
  3. Why do Anna and Maria laugh together?
  4. What is David good at?David is good at drawing
  5. Why is friendship important for Anna?We share our secrets, dreams, and problems with them.

3․ Ճիշտ / Սխալ (True/False)

Գրիր T (true) կամ F (false)։

  1. Anna is twelve years old.F
  2. Maria has green eyes.T
  3. David is very loud and talkative.F
  4. Anna and her friends share their secrets and problems.T
  5. Anna thinks that friendship is not important.F

4․ Լրացում (Fill in the blanks)

Լրացրու նախադասությունները բառերով․ (slim, talented, friendship, support, laugh)

  1. Maria is tall and __slim_____.
  2. David is very ___ talented____ in drawing.
  3. True ____friendship___ is a great treasure.
  4. Good friends always ___support____ each other.
  5. Maria can make everyone ___laugh____.

Լրացուցիչ աշխատանք

Գրիր 8–10 նախադասությամբ կարճ շարադրություն․
“Why My Best Friend is Special”

Խմբային աշխատանք

Friendship Poster – պաստառ «Rules of a Good Friend»

Թե ինչ ասաց հաճախակի խելագարվող, բայց միշտ ազատամիտ մարդը երիտասարդ թագավորին, ով երբեմն ձանձրանում էր, բայց միշտ ջանում՝ մի բան սովորել

Մի մարդ կար, ով հաճախակի խելագարվում էր։ Մի օր, երբ նա խելագարված չէր, գնում է մոտակա քաղաք, որտեղ շուտով ընկերանում է փողոցի մարդկանց հետ։

Նրանցից մեկն ինքը՝ երիտասարդ թագավորն էր, ով մուրացկանի շորեր էր հագել, որ խուսափի ազգի ամենակորևոր մարդը լինելու բեռից։

Մուրացկանը մոտենում է մարդուն, ով երբեմն խելագար էր, և ասում․

-Խղճա՛ ինձ։

Խելագարն ասում է․

-Անկարելի է, քանի որ դու արդեն յուրացրել ես այդ արտոնությունը։ Մարդ կարող է խղճալ միայն ուժեղներին, ովքեր չգիտեն, որ իրենք թույլից են թույլ են։

-Եթե ինձ չես խղճում,- ասում է թագավորը,-ինձ դրամ տուր, որ մի բան ուտեմ։

Խելագարը կես բոքոն հաց է հանում գրպանից։ Հացի մեջ պանիր էլ է լինում։

-Եթե ես քեզ տամ՝ դու ինձ պարտք կմնաս,-ասում է,- ոչ մի մարդ չպետք է իրեն նվաստացնի մեկ ուրիշի պարտապանը լինելով։ Հրավիրում եմ քեզ՝ իմ հյուրը լինել։ Չնայած սեղան չկա, բայց օրը հաճելի է։ Ու նա տալիս է թագավորին իր բոքոնի կեսը։ Թագավորը փոքր-ինչ շփոթվում է, քանի որ նրա քիմքը շատ ավելի ընտիր կերակուրների էր սովոր։ Նա կծում է հացն ու պանիրը՝ հուսալով, որ նման հասարակ բան ուտելն այնքան էլ տանջալից չի լինի։ Սակայն տանջանքի փոխարեն նա հաճույք է զգում։

-Եթե ես քո հյուրն եմ, ապա դու պետք է իմ հետ ուտես։

Եվ, չնայած այդ հացն ու պանիրը թագավորի երբևէ կերած ամենահամով ուտելիքն էր, նա կիսում է բոքոնը և մեծ կտորը տալօս խելագարին, ով վերցնում է հացը և ասում․

-Դու այլևս մուրացկան չես։

-Ինչո՞ւ,- հարցնում է թագավորը։

-Որովհետև,-ասում է խելագարը,-ես կարծում եմ, թե բոլոր մահկանացուները մեկ են։ Հիմա դու մուրացկան ես համարվում։ Բայց ես կասեի, թե դու թագավոր ես։

Երիտասարդ թագավորին դուր են գալիս խելագարի խոսքերը։ Նա վրայից գցում է մուրացկանի շորերը և ներկայանում արքայական տեսքով։

-Դու չգիտես, թե որքա՜ն ճշմարիտ էր քո ասածը,-ասում է նա,-ես իսկապե՜ս թագավոր եմ։

Խելագարը մի պահ նայում է թագավորին ու դարձյալ խելագարվում։

-Սխալվում ես,-ասում է նա,-դու մուրացկա՜ն ես։

Մի պահ թագավորն այնպես է զայրանում ու վիրավորվում, որ կորցնում է խոսքի թելը, և մտածում է խելագարին դաժանաբար պատժելու մասին։ Բայց կամաց-կամաց նա սկսում է հասկանալ այդ մարդու ասածի իմաստը։ Նա կրկին հագնում է մուրացկանի շորերը և հաճույքով սկսում ծամել հացն ու պանիրը՝ սովորական մահկանացուի նման։

-Այս հացն ու պանիրը շատ լավն են,-ասում է նա,-իմ բախտը բերել է, որ կենդանի եմ, որ կարող եմ շնչել բույսերի բույրը և ծարավս հագեցնել սառնորակ աղբյուրի ջրով։ Այս ամենը բավական է։

-Դու թագավո՛ր ես,-ասում է խելագարը և քայլում փողոցն ի վար։

Առաջադրանքներ

  • Բացատրի՛ր մտքի թելը կորցնել դարձվածքը։ չհասկանլ
  • Ովքե՞ր էին այս առակի գլխավոր հերոսները։ Ինչո՞ւ էր հեղինակը որպես առակի հերոսներ ընտրել նշված կերպարներին։ Խելագառը և թագավորը և քանի որ տարբեր հասկածածություներ ունեն։
  • Ինչո՞ւ էր երիտասարդ թագավորը մուրացկանի շորեր հագել։ Դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
  • Կարո՞ղ ես հիշել ստեղծագործություններ, որտեղնույնպես թագավորը շրջում էր այլ հագուստների մեջ շպտված։
  • Բնութագրի՛ր թագավորին՝ առակից հիմնավորումներ բերելով։Այն հետքրասեր է քանի վոր ուզում էր իմանալ ինչպես են ապռում սովորական մարդիկ։
  • Բնութագրի՛ր խելագարին։ Այն երկու կողմանի մարդե, իմաստուն և խելագառ։
  • Առակից դո՛ւրս գրիր բանալի մտքերը և վերլուծի՛ր։ մարդք կարող են լինել երկողմանի։
  • Ո՞րն է այս առակի գաղափարը։ Մտքերդ ներկայացարու 4-7 նախադասությամբ

Այն նրա մասին է որ ամեն ինջ այնքան էլ հասկանելի չէ այս աշխահու, և մարդիկ կարան լինել երկոմանի և հետաքրքիր։

No title

Աշխարհագրությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մեր Երկիրը՝ նրա բնությունը և մարդկանց կյանքը։
Այն չի սահմանափակվում միայն քարտեզով կամ տեղանքի նկարագրությամբ․ աշխարհագրությունը փորձում է հասկանալ՝

  • ինչպես են ձևավորվում լեռները, գետերը, լճերը,
  • ինչպես են մարդիկ ապրում ու աշխատում տարբեր երկրներում,
  • ինչպես է բնությունը ազդում մարդկանց կյանքի վրա, և մարդիկ՝ բնության։

Այսպիսով, աշխարհագրությունը միավորում է և՛ բնությունը, և՛ հասարակությունը։

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունըկենսոլորտը, տնտեսագիտությունը մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):

Աշխարհագրության ուսումնասիրության առարկաները

Աշխարհագրության գլխավոր ուշադրության կենտրոնում են՝

  • Բնական երևույթները – կլիմա, լանդշաֆտներ, հող, ջուր, բույսեր, կենդանիներ,
  • Մարդկային կյանքը – քաղաքներ, գյուղեր, տնտեսություն, ճանապարհներ,
  • Նրանց փոխազդեցությունը – ինչպես մարդիկ օգտագործում են բնությունը (օր․՝ անտառահատում, ջրամբարների կառուցում) և ինչպես է բնությունը ազդում մարդկանց վրա (օր․՝ երկրաշարժեր, կլիմա)։

Այս ամենը միասին ձևավորում է աշխարհահամակարգեր։ Դրանք լինում են․

  • բնական (օր․՝ անտառ, գետային հովիտ),
  • հասարակական (օր․՝ քաղաք, գյուղատնտեսական շրջան),
  • բնահասարակական (օր․՝ մարդածին լանդշաֆտ, ջրամբար):

Աշխարհագրության նպատակներն ու խնդիրները

Աշխարհագրությունը նպատակ ունի․

  1. Ուսումնասիրել բնությունն ու հասարակությունը տարածության և ժամանակի մեջ։
  2. Բացահայտել կապերը բնության և մարդու միջև։
  3. Ճիշտ և խելամիտ օգտագործել բնության հարստությունները։
  4. Կանխատեսել ապագայում հնարավոր փոփոխությունները (օր․՝ կլիմայի փոփոխություն, բնակչության աճ):

Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

Աշխարհագրությունը յուրահատուկ գիտություն է, քանի որ այն միավորում է երկու մեծ գիտությունների խմբեր․

  • Բնական գիտությունները (երկրաբանություն, կենսաբանություն, ֆիզիկա),
  • Հասարակական գիտությունները (տնտեսագիտություն, պատմություն, սոցիոլոգիա):

Այս պատճառով աշխարհագրությունը գտնվում է այս երկու ոլորտների հատման կետում։

Այն բաժանվում է երկու հիմնական ճյուղի․

  • Բնական աշխարհագրություն – ուսումնասիրում է լանդշաֆտները, կլիման, գետերը, օվկիանոսները, բույսերն ու կենդանիները։
  • Հասարակական աշխարհագրություն – ուսումնասիրում է մարդկանց գործունեությունը, քաղաքները, գյուղերը, տնտեսությունը։

Այս երկուսը միասին ձևավորում են ընդհանուր աշխարհագրությունը։

Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Աշխարհագրագետները Երկիրը ուսումնասիրում են հատուկ մեթոդներով՝

  • Նկարագրական մեթոդ – գրել այն, ինչ տեսնում ենք և ուսումնասիրում։
  • Համեմատական մեթոդ – համեմատել երկրները, քաղաքները, լճերը։
  • Դաշտային մեթոդ – տեղում դիտարկումներ անել, չափումներ կատարել։
  • Վիճակագրական մեթոդ – օգտագործել թվեր, աղյուսակներ, տվյալներ։
  • Քարտեզագրական մեթոդ – ուսումնասիրել քարտեզներով, կազմել նոր քարտեզներ։
  • Տեխնիկական մեթոդներ – օգտագործել արբանյակային նկարահանումներ և համակարգիչներ։

Այս մեթոդները օգնում են ստանալ ճշգրիտ և վստահելի գիտելիքներ։

Ինչու է աշխարհագրությունը կարևոր

Աշխարհագրությունը մեզ սովորեցնում է․

  • ճանաչել Երկիրը և դրա բնական ու հասարակական երևույթները,
  • հասկանալ տարբեր երկրների առանձնահատկությունները,
  • ճիշտ օգտագործել և պահպանել բնությունը,
  • կանխատեսել ապագայի հնարավոր փոփոխությունները,
  • կազմակերպել մարդկանց կյանքն ու աշխատանքը ավելի լավ ձևով։

 Եզրակացություն
Աշխարհագրությունը միայն քարտեզների ու տեղանունների գիտություն չէ։ Այն մեզ օգնում է հասկանալ, որ Երկիրը մի ամբողջական համակարգ է, որտեղ և՛ բնությունը, և՛ հասարակությունը գործում են միասին։ Եթե մենք ճիշտ ու խելամիտ օգտագործենք մեր միջավայրը, կկարողանանք ապրել ավելի ապահով և բարեկեցիկ աշխարհում։

Թեստ

1. Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։
ա) Միայն Երկրի պատմությունը
բ) Երկրի բնությունն ու մարդկանց կյանքը
գ) Միայն տնտեսությունը

2. Ի՞նչ է աշխարհագրության հիմնական նպատակը։
ա) Ուսումնասիրել քարտեզներ
բ) Հասկանալ բնության և մարդու փոխազդեցությունը
գ) Հաշվարկել բնակչության թիվը

3. Ո՞ր գիտությունն է ուսումնասիրում քարոլորտը։
ա) Երկրաբանություն
բ) Կենսաբանություն
գ) Տնտեսագիտություն

4. Ո՞րն է հասարակական աշխարհագրության ուսումնասիրության առարկան։
ա) Գետերն ու լեռները
բ) Մարդկային գործունեությունը
գ) Կենդանիներն ու բույսերը

5. Ո՞րն է բնահասարակական աշխարհահամակարգի օրինակ։
ա) Անտառ
բ) Քաղաք
գ) Ջրամբար

6. Աշխարհագրությունը որ երկու գիտությունների հատման կետում է գտնվում։
ա) Բնական և հասարակական
բ) Պատմական և տեխնիկական
գ) Մաթեմատիկական և բժշկական

7. Ո՞ր ճյուղը է ուսումնասիրում կլիման, գետերը, լանդշաֆտները։
ա) Հասարակական աշխարհագրություն
բ) Բնական աշխարհագրություն
գ) Պատմական աշխարհագրություն

8. Ո՞րն է հասարակական աշխարհագրության հիմնական խնդիրներից մեկը։
ա) Քաղաքների և բնակչության ուսումնասիրությունը
բ) Օվկիանոսների ուսումնասիրությունը
գ) Կլիմայի ուսումնասիրությունը

9. Ո՞ր մեթոդն է հիմնված «տեսածը նկարագրելու» վրա։
ա) Նկարագրական
բ) Վիճակագրական
գ) Քարտեզագրական

10. Ո՞ր մեթոդն է օգտագործում թվեր, աղյուսակներ, տվյալներ։
ա) Վիճակագրական
բ) Դաշտային
գ) Համեմատական

Կոտորակների գումարում

1. Տրված պատկերի S մակերեսը հաշվելու համար կազմեք տառայինարտահայտությու S=axa S=a.b S=a.b+c.d S=a.d+b.c S=b.c-a.d S=b+d.a-d.c

2. Նշված կոտորակները դարձրու՛  72 հայտարարով կոտորակներ

1/3=1×24/3×24=24/72
 2/9=2×8/9×8=16/72
 12/24=1/2 1/2=36/72
 5/6=5×12/6×12=60/72
 7/8=7×9/8×9=63/72

3.Կատարի՛ր կոտորակների գումարում կամ  հանում

 1/7+2/7=3/7                3/10+4/10=7/10            5/12+7/12=12/12                   7/25+13/25=20/25         16/48+ 21/48=38/48

16/30-5/30=11/30           28/45-13/45=15/45      51/76-14/76=37/76                87/60-21/60=66/60          103/120- 49/120=54/120

1/4+1/2=1/4+2/4=3/4               3/15+4/5=1/5+4/5=1            5/10+3/20 =1/2+3/20=10/20+3/20=13/20                      1/25+4/5=1/25+20/25=21/25            15/30+1/3=1/2=1/3+3/6+2/6=5/6

1-3/5=2/5             1-4/10 =1-2/5=3/5          1-12/20=1-3/5=2/5       1-15/21=1-5/7=2/7              
1+2/3=1 2/3              1+4/13=1 4/13

4.Տրված թիվը մեծացրու՛  նշված մասով.

ա․36-ը մեծացրու իր 2/9 մասով,44

բ․45-ը մեծացրու իր 3/ 15 մասով,54

գ․28-ը մեծացրու իր 4/7  մասով :44

5.Արամը իր ընկերների հետ գնաց արշավի։ Նրանք առաջին օրը անցան ճանապարհի 3/8 մասը   և հաջորդ օրվան մնաց անցնելու 10կմ։ Գտի՛ր որքա՞ն էր ամբողջ ճանապարհի երկարությունը:1-3/8=8/8-3/8=5/8

10:5/8=10×8/5=80/5=16km

6.Կատարիր գործողությունը.

5.⅓:2x½=2=12/3
1.11/13+2.2/13=3.13/13
⅓:⅛=8/3
½+⅕=7/10


7. Գրիր մի քանի պարզ թիվ, մի քանի բաղադրյալ թիվ:
Հիշեցում: Պարզ թվերը  այն բնական թվեր են, որոնք ունեն իրարից տարբեր միայն երկու բաժանարար, այսինքն` բաժանվում են միայն մեկի, իրենց վրա։

Հիշեցում: Բաղադրյալ են կոչվում այն բնական թվերը, որոնք ունեն երեք և ավելի բաժանարար։2,3,5,41,31,91

8.Հաշվիր տառային արտահայտության արժեքը, եթե a=5, b=125

a*15+ b:25=80
(b-a)*10=1200
 250:b-(a-4)=1
(b-20)*(a+1)=630

9. Հնգանկյան պարագիծը 30 սմ է: Նրա ամենամեծ կողմը 8սմ է, իսկ ամենափոքրը՝ 4 սմ: Մյուս երեք կողմերն իրար հավասար են: Որքա՞ն է այդ կողմերից յուրաքանչյուրի երկարությունը:8+4=12 30-12=18 18:3=6

10. Գտե՛ք այն թիվը, որն աստղանիշի տեղում գրելու դեպքում կստացվի ճիշտ հավասարություն.

ա) 67 + 837 = 904
բ) 1352 + 1025 = 2377
գ) 375 + 185 = 560
դ) 447 + 1235 = 1682
ե) 1000 = 103 + 897
զ) 21345 = 19731 + 1614

 11.Եթե տրված թիվը նախ բազմապատկենք 27-ով, ապա ստացված արդյունքին գումարենք 5, կստանանք 5: Ո՞րն է այդ թիվը:0

Թեմա՝ Թվային արտահայտություն, տառային արտահայտություն

Թվեր և գործողությունների նշաններ պարունակող
 «իմաստալից» արտահայտությունը կոչվում է թվային արտահայտություն:
Օրինակ՝ 12-6:3

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:

Առաջադրանքներ
1.Ի՞նչ է թվային արտահայտությունը, բերեք  մի քանի թվային արտահայտության օրինակներ, հետո հաշվեք դրանց արժեքները: 13-7:2

2.Կազմեք  թվային արտահայտություններ, որոնց  արժեքները լինեն
ա)100   46+53=100

բ) 0      100-100=0

3.Գրեք  արտահայտության արժեքը՝

ա) ¼+⅕=9/20

բ)121/13:11/26=22

գ) 1/4×8/15+9/25:12/25+3/4:¼=233/60

դ)(1/2+5/8)x(1/2-3/10)=9/40
4.Ի՞նչ է տառային արտահայտությունը, բերեք մի քանի օրինակ:

2A3B+4Z63

A2+3SD6:3

5. Տառերը փոխարինե՛ք թվանշաններով այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.

ա) 473 > 455,
 բ) 743 > 293,  ,
գ) 944 > 992   ,    դ) 33 < 49,    ե) 923 > 836,     զ)1236>1232  
 է)485>458      
 6. Գտեք տառային արտահայտության արժեքը, եթե a=3

ա) 3 ⋅a+ 386=395  

 բ) 27 ։ a + 96 ։ a=41 
 գ) (17 – a) ⋅ 3,=42
 դ) (6 ⋅a + 3) ⋅a =63  

7.Գրելով թվային արտահայտության տեսքով կատարե՛ք գործողությունները՝



ա) 52 և 48 թվերի գումարի և այդ թվերի տարբերության արտադրյալը 400
բ) 20 և 10 թվերի արտադրյալի և  199 թվիի տարբերությունը:1

8. Լրացրեք աղյուսակ

a53765  39 
b294 030 115
a+b 82  59 
a-b  15010 150

9. 78 զբոսաշրջիկի համար նախատեսված էին 6տեղանոց և 4տեղանոց  նավակներ։Յուրաքանչյուր չափի քանի նավակ կար ,եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում,և բոլոր տեղերը զբաղեցրին։9 նավակ 6 տեղանոց 6 նավակ 4 տեղանոց

No title

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:
Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:
Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:
Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրեհնց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետանալու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տևելու համար:
Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:
Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:
Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:
Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:
Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:
Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:
Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:
Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:
Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:
Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:
Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:
Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:
Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:
Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:
Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:
Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:
Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:
Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:
Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:
Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:
Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:
Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:
Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:
Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:
Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:
Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:
Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:
Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:
Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:
Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:
Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:
Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:
Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:
Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:
Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:
Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:
Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:
Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:
Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:
Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:
Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:
Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:
Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:
Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:
Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:
Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:
Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:
Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:
Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:
Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:
Առաջադրանքներ՝
1.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանով:

անհեղաշրջելի – անփոփոխ

կայտառ – վառ

անդորրավետ – խաղաղ

մոլեգնություն – զայրագին և անզուսպ վիճակ։

կարկամած – քարացած

սրասափի մատնվել – ուժգին վախենալ

անարգալի – վիրավորական
2.Բնութագրիր հայ մկանը:

Քաջ և համարձակ
3.Քո վերաբերմունքը ստեղծագործության վերաբերյալ:

Ստեղծագործությունն ունի և՛ հեքիաթային, և՛ փիլիսոփայական բնույթ։ Սկզբում պատմվում է մկների բազմացման մասին, հետո անցում է կատարվում Ադամի ու Եվայի խորհրդին, իսկ վերջում ամենակարևոր մասը՝ Արտաշի պայքարը Ռալֆի դեմ։