Month: March 2026
Հովհաննես Թումանյան «Էսպես չի մնա»
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։

Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
— Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում։
— Հա՛, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում,
Քու խոսքովն են ողջ նըստում–վեր կենում։
— Հա՛, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում,
Գահն ու աշխարքը մընամ են անտեր։
Ժողովք են կանչում երկրի մեծերին։
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,
Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լըսում է մի օր՝
Դարձել է իրեն որդին թագավոր։
Գալիս է. —Որդի՛ս, էլ ի՞նչդ է պակաս,
Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս…
— Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին։
Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չըմնաց։
Ի՞նչ ասել կուզի — գալիս է վըրեն,
Էլ ի՜նչ մըղկըտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…
Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում՝ զըրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գնում։
Տարիք են անցնում։ Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։
Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..
1908
Հարցեր և առաջադրանքներ
- Բացատրի՛ր հետևյալ բառերը․ նազիր, շիրիմ, տերություն, ինքնակալ, վճիռ, փառք։
- Նազիր – նախարար
- Շիրիմ – գերեզման
- Տերություն – պետություն
- Ինքնակալ – միահեծան տիրակալ
- Վճիռ – որոշում
- Փառք – մեծարանք, պատիվ, հռչակ [6]:
- Գրի՛ր տղային բնութագրող 5 հատկանիշ։
- Համակերպվող
- Իմաստուն
- Համեստ
- Հաստատակամ
- Իրատես
- Փորձի՛ր գտնել նմանություններ այս բալլադի և Սողոմոն Իմաստունի «Սա էլ կանցնի» առակի
- միջև։
«Սա էլ կանցնի» առակի հետ
Երկու ստեղծագործությունների հիմքում էլ ընկած է ունայնության գաղափարը։ Ե՛վ բալլադը, և՛ առակը սովորեցնում են, որ կյանքում ամեն ինչ ժամանակավոր է՝ թե՛ տառապանքը, թե՛ հարստությունը, թե՛ իշխանությունը։ Երկուսում էլ շեշտվում է, որ փոփոխությունն անխուսափելի է ։
- Ո՞րն է բալլադի գլխավոր ասելիքը:
Կյանքը հարափոփոխ է։ Մարդը չպետք է կոտրվի դժբախտությունից և չպետք է գոռոզանա հաջողությունից, քանի որ երկուսն էլ հավերժ չեն։ Միակ մնայուն բանը փոփոխությունն է։
- Ինչո՞ւ է տղան ամեն անգամ կրկնում նույն նախադասությունը՝ թե՛ աղքատ ժամանակ, թե՛ թագավոր եղած ժամանակ։
Նա գիտակցում էր կյանքի անցողիկությունը։ Այդ նախադասությունը նրա համար թե՛ հույսի աղբյուր էր (երբ ծառա էր), թե՛ սթափության կոչ (երբ թագավոր էր)։
- Ինչպե՞ս է փոխվում տղայի կարգավիճակը: Նկարագրի՛ր նրա կյանքի ճանապարհը (ծառայից մինչև թագավոր)։
- Սկզբում նա ծառա էր նազիրի տանը, ենթարկվում էր զրկանքների։
- Հետո դառնում է նազիր ։
- Ի վերջո դառնում է թագավոր տիրելով ողջ երկրին:
- Ի՞նչ էր գրված մահարձանի վրա: Ինչո՞ւ էր տղան ցանկացել, որ հենց այդ բառերը գրվեն իր մահարձանին։
Մահարձանի վրա գրված էր. «Էսպես չի մնա»։ Տղան ուզում էր, որ նույնիսկ իր մահից հետո մարդիկ հիշեն, որ փառքն ու կյանքը հավերժ չեն, և նույնիսկ մահն է կյանքի մի վիճակ, որին հաջորդելու է մոռացությունը կամ այլ փոփոխություն։
- Ինչո՞ւ է հեղինակն ասում, որ աշխարհում հաստատ մի բան կա մենակ։ Ո՞րն է այդ «հաստատ» բանը։
Հեղինակն ի նկատի ունի փոփոխությունը կամ անցողիկությունը։ Աշխարհում հաստատուն է միայն այն, որ ամեն ինչ փոխվում է և ոչինչ նույնը չի մնում:
- Ինչպե՞ս եք հասկանում վերջին տողերը. «Մերն է աշխարքը ու կյանքը հիմի, Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա…»։
Այս տողերը հիշեցնում են, որ մեր ներկա կյանքն ու աշխարհը պատկանում են մեզ միայն հիմա՝ այս պահին։ Սակայն սա էլ է ժամանակավոր, և հաջորդ սերունդները կփոխարինեն մեզ, ինչպես մենք փոխարինեցինք նախորդներին։
- «Էսպես չի մնա» արտահայտությունը միայն վա՞տ օրերի համար է, թե՞ նաև լավ։Այս միտքը մարդուն հուսահատեցնում է, թե՞ հակառակը՝ ուժ է տալիս։
Այն վերաբերում է և՛ վատ, և՛ լավ օրերին։ Մարդուն այն կարող է և՛ հուսահատեցնել (եթե նա կառչած է իր փառքին), և՛ հակառակը՝ ուժ տալ ու հույս ներշնչել, որ դժվարությունները վերջ կունենան։ Այն սովորեցնում է ապրել ներկայով և լինել խոնարհ։
Մեկ անհայտով հավասարումներ
1․ x + 5 = 12
x=12-5
x=7
2․ x – 8 = 3
X=8+3
X=11
3․ 4x = 20
4x=20:4
X=5
4․2x = 10
2x=10:2
X=5
5․ 15 + x = 40
X=40-15
X=25
6․ 7x = 42
7x=42:7
X=6
7․ x – 11 = -5
X=11+-5
X=6
8․ 2x + 6 = 18
2x=18-6
2x=12
X=6
9․ 3x – 4 = 11
3x=11+4
3x=15
X=5
10․ 5x + 10 = 2x + 22
5x-2x=22-10
3x=22-10
3x=12
X=4
11․ 12 – 2x = 4
-2x=4-12
-2x=-8
X=4
12․ 8x – 5 = 3x + 15
8x-3x=15+5
5x=15+5
5x=20
X=4
13․ 4(x – 2) = 12
4x-8=12
4x=20
x=5
14․7x + 5 = 9
7X=9-5
7X=4
X=4/7
15. 3(2x – 1) + 4 = 5x + 10
6x-3+4=5x+10
6x-5x=10+3+4
x=9
16. 2(x + 4) – 3(x – 1) = 15
2x+8-3x+3=15
2x-3x=15-8-3
-x=4
x=-4
17. 5(x + 2) = 2(3x – 4) + 14
5x+10=6x=6x-8+14
5x-6x=8+14-10
-x=4
x=-4
18. 6(2x-3)+4(x-5)=12
12x-18+4x-20=12
12x-4x=12+18+20
x=16/50
19. 7(x+4)+3(x-3)=15
7x+28+3x-9=15
10x=15-28+9
10x=-4
x=-4:10
x=-4/10
20.2(x+2)=10
2x+4=10
2x=10-4
2x=6
x=6:2
x=3
International Holidays․ Mother’s Day
1. Introduction
Mother’s Day is a special international holiday. On this day, people show love and respect to their mothers. Children give flowers, cards, and gifts to their moms. It is a day to say “Thank you” for everything mothers do.
Mother’s Day is celebrated in many countries around the world.
2. History of Mother’s Day
Modern Mother’s Day began in the United States. A woman named Anna Jarvis worked hard to create this holiday.
In 1914, President Woodrow Wilson made Mother’s Day an official national holiday in the United States.
3. When is Mother’s Day Celebrated?
Different countries celebrate Mother’s Day on different dates:
- In the United States, it is celebrated on the second Sunday of May.
- In the United Kingdom, it is celebrated in March (Mothering Sunday).
- In Armenia, Mother’s Day is celebrated on April 7.
4. How Do People Celebrate?
People celebrate Mother’s Day in many ways:
- Giving flowers
- Making handmade cards
- Cooking breakfast for mom
- Saying kind words
- Spending time together
Children often write poems or draw pictures for their mothers.
5. Why Is Mother’s Day Important?
Mother’s Day is important because:
- Mothers love and care for their children
- They help and support their families
- They teach important life lessons
This holiday reminds us to be thankful and show appreciation.
6. Conclusion
Mother’s Day is a beautiful international holiday. It teaches us to love, respect, and appreciate our mothers. Every day is a good day to say:
“I love you, Mom!”
Interview Task (Home Assignment)
Սովորողները տանը հարցազրույց են վերցնում մայրիկից․
Interview Questions:
- What is your favorite food?
My favorite food is fresh salads.
- What is your favorite color?
My favorite color is blue (or green), because it is very peaceful.
- What do you like to do in your free time?
In my free time, I like reading books or watching movies
- What was your dream when you were a child?
When I was a child, I dreamed of traveling the world
- What makes you happy?
Spending time with my children and seeing them healthy makes me happy
Պատասխանները գրում են անգլերեն։
Writing Task – Paragraph (8–10 sentences)
Օրինակ կառուցվածք․
My mom’s name is ___Hasmik_____.
She is __37____ years old.
She is very kind and hardworking.
She works as a ____graphic designer____.
She cooks delicious food.
She helps me with my homework.
Her favorite food is ____spaghetti ____.
In her free time, she likes ____watching movies____.
She makes me happy every day.
My mom is my superhero.Գրել ակրոստիկ բանաստեղծություն “MOTHER” բառով
M – Most beautiful person
O – Only one for me
T – Truly kind and sweet
H – Helpful and caring
E – Every day she loves me
R – Real superhero
Գործնական քերականություն
121. Կետերի փոխարեն գրի´ր մի այնպիսի արմատ, որ և´ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և´ կետերից ձախ գրված բառի հհտ:
Օրինակ ՝ խիճ. …. , գրել – խիճ, նկար, գրել- խճանկար, նկարագրել:
Շագանակ. գույն թափ, ծաղիկ,զարդ քար, հինգ, հազար, չափ, խաչ-Շագանակագույն, գունաթափ, ծաղկազարդ, խաչքար, հինգհազար
Սիրտ, քանդակ ընկեր, ավազակ, գործ, գմբեթ, աշխարհ, պետ, բառ, կապ-Ընկերասիրություն, քանդակագործ, ավազակապետ, գմբեթապետ, աշխարհաբառ
վրեժ գիրք-վրեժագիր
122. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ առաջինին (ընդգծված բառերը հանի´ր):
Օրինակ ՝ Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում, երբ շատ փոքր էի: (որ կամ որր) — Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում, երբ շատ փոքր էի: Կամ ՝ Մի հրաշայի հեքիաթ եմ հիշում, որր տատս Էր պատմում, երբ շատ փոքր էի:
Դաշտերից մի լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում էին:
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր, որովհետև սարերը մնացել էին հեռվում:
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, որովհետև գրեթե սպառվել էին այն սուղ միջոցները, որոնցով տնից դուրս էր եկել:
Մի օր գործից տուն դարձավ ու ի՜նչ տեսավ՝ որ տունը կողոպտել էին:
Մի դեռատի պատանի, որը սանրել էր մազերը և ձեռքին ծաղիկների փունջ ուներ, արագ գալիս է Գետառի կողմից:
123. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բաոեր կազմի´ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:
մարդասեր, մարդկային
անմարդաբնակ, տիրամարդկային
ձկնմարդ, վայրենամարդ
բարեկամ, բարեհոգի
անբարեխիղճ, բազմաբարեհամ
չարաբարի, անբարի
ձայնագրիչ, ձայնադարան
արձագանձայնային, անձայնագրելի
դերաձայն, մեղմաձայն
սիրառատ, սիրահար
անսիրահարվել, բազմասիրություն
հայրենասեր, մարդասեր
տիրակալ, տիրամայր
բաժնետիրական, տնտետիրություն
տնտեր, խմբատեր
գրասեղան, գրանցամատյան
ձեռագրատուն, հեռագրական
պատմագիր, սուսերագիր
124. Տրված հարցերին պատաասխանի´ր (կարող ես նաև հումորով գրել):
Ձեր բակը մե՞ծ է, թե՞ փոքր: Ի՞նչ կա բակում: Ովքե՞ր են հաճախ լինում այնտեղ: Ինչո՞վ են զբաղվում: Մարդիկ ի՞նչ վերաբերմունք ունեն իրենց բակի նկատմամբ և ինչպե՞ս են պահում բակը:
Մեր բակը բավականին մեծ է՝ այնքան, որ եթե տատիկս ու պապիկս մի քիչ էլ ջանան, կարող են սեփական ջունգլիները հիմնել: Բակում կան բազմաթիվ ծառեր ու ծաղիկներ, ինչպես նաև մի «գաղտնի» սենյակ, որտեղ պահվում են փայտերն ու գործիքները (իսկական դրախտ՝ արկածներ փնտրողների համար):
Այնտեղ ամենահաճախը լինում են տատիկս ու պապիկս, ովքեր իրենց զգում են ինչպես փորձառու ագրոնոմներ՝ անընդհատ նոր բույսեր աճեցնելով: Իսկ ես այնտեղ հայտնվում եմ գարնանն ու ամռանը՝ բակը որպես ֆուտբոլի դաշտ կամ խաղահրապարակ օգտագործելու առաքելությամբ:
125. Նախադասություները լրացրո´ւ: Գրածդ բա յերն ընդդծի´ր:
Եթե գայլերն ու ոչխարները բարեկամանան, գայլերը ստիպված կլինեն խոտ ուտել:
Եթե երեխաները ղեկավարեն ընտանիքը, տանը միայն պաղպաղակ ու կոնֆետ կուտեն, իսկ դասերն ընդմիշտ կչեղարկվեն:
Եթե ծնողներն ամբողջ օրը բակում խաղան, երեխաները ստիպված կլինեն լուրջ դեմք ընդունել և նրանց տուն կանչել:
Եթե անձրևը պատվերով լինի, մարդիկ միայն հարևանի բակում այն կպատվիրեն, որ իրենց լվացքը չթրջվի:
126. Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):
Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով:
Հյուրը քթի տակ բարի ժպտում էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա ազնվատոհմ նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց ընկղմվում էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում էին:
127. Ընդգծված նախադասությունները տեքստից հանի´ր: Ստացված տեքստի նախադասությունների մեջ ըստ անհրաժեշտության բառեր ավելացրո´ւ, պակասեցրո´ւ կամ փոխի´ր:
Պապն ու Մհերը գնացին արտը հնձելու:
Արտը՝ դեղին ոսկի, ծփում է ոնց որ արևի ծով: Մհերը նայեց արտին, նայեց պապին: Վախից աչքերը բացվեցին, լայնացան: Նա ասաց.
-էս ի՜նչ մեծ արտ է, ափո´ւ, բա ո՞նց պիտի հնձենք:
Պապը նայեց արտին, նայեց թոռանը, ու ժպիտը ծորաց մորուքն ի վար: Ասաց.
— Ես՝ հալիվոր, դու՝ երեխա, կամա՜ց-կամա՜ց կհնձենք: Կամաց-կամաց հնձեցին մինչև կեսօր: Կեսօրին, հոգնած
ու դադրած, նստեցին հացի: Պապր կավե մի մեծ ամանի մեջ մածնաբրդոշ արեց: Ստացվեց լավաշ հացի ու գոմշամածնի մի ահագին բլուր:
Մհերը նայեց մածնաբլուրին, նայեց պապին: Վախից աչքերը բացվեցին, լայնացան: Նա ասաց.
— Վա՜յ, ափո՜ւ, Էսքան մածունը ո՞նց պիտի ուտենք:
Պապը նայեց մածնաբրդոշին, նայեց թոռանը, ժպիտը նո-
րից ծորաց մորուքն ի վար: Ասաց.
-Ես՝ առյուծ, դու՝ առյուծի ձագ, Մհե´ր, կամա՜ց-կամա՜ց կու- տենք:
128. Ո՞ր բառաշարքում կան արմատներ, որոնք միայնակ, որպես բառ, չեն գործածվում (չես հանդիպել). դրանք արտագրի´ր:
Օրինակ՝ խորազնին-֊զնին արմատր միայնակ, որպես բառ չի գործածվում, մեծասքանչ — սքանչ:
ա) Բառազույգ, մեղմալույս, անձրևաջուր, բառապաշար, այլաբնույթ, նավահանգիստ:
բ) Հետախույզ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, հիասքանչ, փառամոլ:
129. Սխալ կամ ոչ տեղին գործածվոած բառերը գտի՛ր և ուղղիր՝ դրանց հոմանիշները գրելով:
Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ դիտիր, որ շուտ լավանա:
Աղբյուրի աչքը քար Էին խցկել:
Տարվա ծայրին մի անակնկալ Էլ կար:
Մատանու անիվը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:
130. Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճաոաբանի´ր:
Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,
— Զզվելի´ սեղան:
Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոոացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոոաց.
— Զզվելի´ տղա:
Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:
Հետևություն՝
1. Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:
2. Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատարի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:
3. Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:
4. Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավհլի դժվար Է:
5. Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:
6. Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:
7. Կամակորությունը մարղու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է: