No title
Աֆրիկայի քարտեզ
Մայրցամաքում մեծ տարածում ունեն նաև սարահարթերը, որոնցից ամենախոշորներն են Սահարան, որի տարածքում առանձնացվում են Ահագգար, Տիբեսթ և Դարֆուր բարձրավանդակները, Սուդանի սարահարթը՝ Սահարայից հարավ, Կալահարին և Նամիբը հարավային Աֆրիկայում, որոնք միավորվում են Հարավաֆրիկյան սարահարթում, և Արևելաաֆրիկական սարահարթը՝ Արևելաաֆրիկյան բեկվածքից արևելք ընկած ընդարձակ տարածքում, որի սահմաններում են նաև Կիլիմանջարո և Քենիա գագաթները: Խոշոր հարթավայր է նաև Կոնգոյի գոգավորությունը՝ Աֆրիկայի հասարակածային գոտու կենտրոնական հատվածում:
Սահարայում՝ Մավրիտանիա պետության տարածքում է գտնվում նաև մակերևույթի ամենահետաքրքիր ձևերից մեկը՝ Սահարայի աչքը (նկ. 4), որն առաջին անգամ նկատել են տիեզերքից, քանի որ իր հսկայական չափերի պատճառով (50 կմ տրամագիծ) Երկրի մակերևույթից այն պարզապես բլուրների տեսք ունի:
Հարցեր՝մ
1․ Ինչպիսի՞ն է Աֆրիկայի աշխարհագրական դիրքը։
Աֆրիկան գտնվում է արևելյան հատվածում։
2․Ինչու՞ է Աֆրիկան համարվում սարահարթային մայրցամաք։
3․ Հին և երիտասարդ ի՞նչ լեռներ գիտեք Աֆրիկայում։