Month: March 2024

The Frog Prince

Answer the questions.

  1. Who was Nadia? young and very beautiful princess
  2. What did she do in the garden? She played with her ball.
  3. What happened to the ball? it fell in the water of the fountain
  4. What did Nadia say? “I shall give anything to have my golden ball again!”
  5. What did she see in the water? Nadia looked down and saw a frog
    in the water.
  6. What did the frog ask Nadia? I shall bring
    your golden ball. But then you will let me live with you, eat from a golden plate,
    and sleep on your bed.
  7. What did Nadia promise? She promise that she will let the frog to live with her, eat from a golden plate,and sleep on her bed.
  8. What did Nadia hear the next day? the frogs voice

Complete the sentences.

  1. There was once a young and beautiful … princess. .
  2. One morning she was near a …fountain in the garden.
  3. Nadia looked down and saw a frog in the water.
  4. “What can you do ugly frog?”
  5. The next day she heard a strange noise.
  6. She opened the door and the frog hopped into the room

Choose the correct word.

  1. There was once a young and beautiful princess. (ugly, beautiful)
  2. She had a small golden ball. (golden, red)
  3. Nadia played with her ball . (ball, cat)
  4. The ball fell into the water of the fountain . (fountain, river)
  5. She saw an ugly frog in the water. (frog, bear)
  6. You will let me live with you. (play, live)
  7. Nadia heard a strange noise . (sound, noise)
  8. She opened the door and the frog hopped into the room. (ran, hopped)

Write sentences using the words below. Don’t forget to
begin your sentences with capital letters.

  1. golden, princess, had, ball, small, a, the. The princess had a small golden ball.
  2. the, water, it, of, fell, fountain, into, the. It fall into the water of fountain.
  3. frog, saw, in, she, water, the, a. She saw a frog in the water.
  4. noise, heard, strange, she, a. She heard a strange noise.
  5. was, ugly, it, frog, the. It was the ugly frog.
  6. the, into, hopped, room, frog, the. The frog hopped into the room.

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուխտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարորինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները: այգի-չբոսայգի, ճանապարհ-ճամփա, արևամուտ-մայրամուտ
  4.  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները: գիշեր-կեսօր, նույն-ուրիշ, դուրս գալ-ներս մտնել
  5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

Ի՜նչ մեծ է աշխարհը, Ի՜նչ ձանձրալի է աշխարհը:

  1.  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Առաջադանք

Գտի՛ր թվի բոլոր բաժանարարները և երեք բազմապատիկ

52,83, 54, 55, 56, 58, 59, 60, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 80, 88, 86, 90, 92, 96, 99, 100, 120, 124, 126, 128, 129, 130, 133, 134, 135, 136, 138, 140, 142, 148, 146, 150, 155

52-1, 2, 4, 13, 26, 52

52-52, 104, 156

83-1,83

83-83,166,249

54-1 2 3 6 9 27 18

55

56

58

59

60

62

63

64

65

66

67

68

80

88

86

90

92

96

99

100

120

124

126

128

129

130

133

134

135

136

138

140

142

148

146

150

155

No title

Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

Դասարանական առաջադրանքներ

1 Հաշվի՛ր հատվածի երկարությունը՝ գիտենալով, որ նրա  մասը 12սմ է։

Լուծում ՝ 12×5։1=60

Պատ․՝ 60սմ

2 Գտի՛ր այն թիվը, որի․

3 Արտահայտի՛ր նշված միավորներով։

4 Ջրավազանում կա 800լ ջուր, որը կազմում է նրա տարողության    մասը։ Որքա՞ն է ջրավազանի տարողությունը։

5 Խանութում եղած ձմերուկի   մասը, որը կազմում է 2տ450կգ, վաճառվեց։ Որքա՞ն  ձմերուկ կար խանութում։

6 Լրացրու աղյուսակը

Մասը
Թիվը
48       
72       

7 7 տուփի մեջ կա 84 մատիտ։ Քանի՞ այդպիսի տուփ է օգտագործվել 1500 մատիտ  տեղավորելու համար։

84

8 450կմ ճանապարհի   մասը ավտոմեքենան անցավ 50կմ/ժ, իսկ մնացած մասը՝ 75կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա ծախսեց այդ ճանապարհն անցնելու համար։

450:3×1=150 450-150=300 150:50=3 300:75=4 3+4=7

9 Վերականգնի՛ր հավասարությունը։

12կմ120մ=10km 900m+1կմ220մ

825մ48սմ=782m+42մ90սմ

206մ4դմ=208m 12dm-2մ8դմ

12սմ6մմ=-10սմ6մմ

10 Աստղանիները փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաս անհավասարություն։

298<299

7205>7201

5792<5798

Տնային առաջադրանքներ

1 Որքա՞ն է ամբողջ ճանապարհի երկարությունը, եթե նրա կեսը 125կմ է։

Լուծում ՝ 125×2=250

Պատ․՝ 250կմ

2 Գտի՛ր այն թիվը, որի․

3 Արտահայտի՛ր նշված միավորներով։

4 Աննայի մտապահած թվի   մասը 20 է։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։

Լուծում ՝ 20×9։1=180

Պատ․՝ 180 թիվը

5 Ծիրանի այգին գրավում է ամբողջ հողատարածքի   մասը։ Որքա՞ն է հողատարածքի մակերեսը, եթե ծիրանի այգու մակերեսը 1600մ2 է։

Լուծում ՝ 1600×6=9600

Պատ․՝ 9600մ2

6 Լրացրու աղյուսակը

Թիվը 34 22
Մասը
15 50 
Թիվը150 125 
Մասը
 40 16

7․ 105 աշակերտ պետք է մեկնեն շրջագայության։ Ամենաքիչը քանի՞ 11 տեղանոց ավտոբուս պետք է վարձեն նրանք։ Քանի՞ ազատ նստատեղ կավելանա։

Լուծում ՝ 105։11=9, 11×10=110, 110-105=5

Պատ․՝ 5

8 Ավտոմեքենան 2ժ ընթացավ 60կմ/ժ արագությամբ, ապա արագությունը ավելացրեց   մասի չափով, և անցավ ևս 2ժ։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա այդ 4 ժամում։

Լուծում ՝ 60×2=120կմ, 60։3×1=20կմ/ժ, 60+20=80կմ/ժ, 80×2=160կմ, 120+160=280կմ

Պատ․՝ 280կմ

9 Վերականգնի՛ր հավասարությունը։

3կգ350գ+18կգ900գ=22կգ250գ

7տ550կգ+65տ=72տ550կգ

220տ5ց-207տ5ց=12տ8ց

21ց20կգ-2ց75 կգ=18ց45կգ

10 Աստղանիները փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաս անհավասարություն։

72307>72306

6490<6491

409954<4099154

Հ․ Թումանյան․ Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։
  2. Դարբին-երկաթագործ վարպետ քեևոբ-հրեշտակ, սերոբ-հրեշտակ
  3. 2․ Կազմիր նոր բառեր եղբայր, խաբել, շաբաթ, նուրբ, երբ բառերով։ Օրինակ՝ եղբայր-հորեղբայր, եղբորորդի,մոր-եղբայր, Խաբեբա, շաբաթօրյակ, նրրբորեն, երբեմն
  4. 3․ փ լսվող, բայց բ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ աղբյուր-սառնորակ աղբյուր
  5. ուրբաթ-հաճելի որբաթ, համբյուր մայրական համբյուր,սուրբ-  սուրբ մեծ խաչքար , Հակոբ-  իմ հորեղբայր Հակոբ

Քաջ Նազարը

  • Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։
  • Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․
  • — Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․
  • Կնիկը թե՝
  • — Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։
  • Նազարը թե՝
  • — Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։
  • Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։
  • — Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։
  • — Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։
  • Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։
  • — Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։
  • Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։
  • — Տե՛րտեր, օրհնյա ի տեր։
  • — Աստված օրհնի, որդի՛ս։
  • — Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես—էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․
  • Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
  • Որ մին զարկի՝ ջարդի հազար։
  • Ու տալիս է իրեն։Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։2
  • Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։
  • Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն—իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ—հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․
  • Նազարը ձենն ավելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է՝ գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ո՜նց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։
  • Դու մի՛ ասիլ՝ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով՝ անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է։
  • —Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ, կա—չկա՝ էս ավազակներ են․․․
  • Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։
  • Բախտդ սիրեմ, Քաջ Նազար․ գոռգոռալով գալիս է տեսնում՝ մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։3
  • Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։
  • — Բարի օր ձեզ։
  • — Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։
  • Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աոտծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։
  • Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․
  • Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝
  • — Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․
  • Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։
  • — Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։
  • — Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։
  • — Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։
  • Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․
  • Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգումж
  • Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է 
  • Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

  • 1.Հատվածից դուրս գրիր դարձվածքներ:
  • Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,աշխարհքից իմ որդին գնաց ,Շրթունքը ցամաք, լեզուն չորացած։
  • 2․Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:
  • Աստված պառավին լսեց , որովհետև պառավը շատ արդար էր ու ուներ մեծ վիշտ։ Այդ վիշտը պատճառել են այգեպաններ։Այգեպաններ շատ չար  ու ժլատ են։
  • 3.Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմիր բարդ բառեր:
  • Պտղաբեր, հատապտուղ , այգեպան , այգեզարդ ,աշխարհազոր , արշխարհասեր , լուսաբաց , լուսատու , չարախոս , չարակամ։
  • 4.Արև, հող, ջուր բառերը դարձրու ածանցավոր:
  • Արև- արևիկ ,արևային
  • Հող- անհող , հողոտ
  • Ջուր — անջուր, ջրիկ , ջրային
  • 5.Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ
  • Ձեռներ, նրանք, այգեպաներն, գազաներ։
  • 1. Գիտուններ, իմաստուններ, փնջեր, ծառաներ բառերը դարձրեք եզակի:
  • 2. Դարձվածաբանական բառարանից դո՛ւրս գրիր դարձվածքներ միտք բառի մասին և բացատրի՛ր:
  • 3. Տեքստից դո՛ւրս գրիր գոյականներ և կազմի՛ր դրանցով նախադասություներ:
  • 4. Քո կարծիքով ո՞վ էր ծերունին: Նկարագրի՛ր նրան:
  • 5. Տեքստը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
  • 6. Ո՞ր հատվածը քեզ ամենաշատը դուր եկավ:

The Frog Prince

There was once a young and very beautiful princess. Her name was Nadia.
One morning she was near a fountain in the garden of her father’s palace. She
had a small golden ball. She played with her ball. Suddenly (հանկարծակի) she threw the ball so
high in the air that she could not catch it and it fell in the water of the fountain.
Nadia looked for her small golden ball, but she could not fi nd it. She began to
cry and said, “I shall give anything to have my golden ball again!”
“Will you?” said a voice from the fountain. Nadia looked down and saw a frog
in the water.
“Of course I shall,” cried Nadia, “but what can you do, ugly frog?” “I shall bring
your golden ball. But then you will let me live with you, eat from a golden plate,
and sleep on your bed.” “Very well,” Nadia said to the frog.
“Bring me my golden ball and I shall do what you want.” The frog was happy.
It brought the golden ball and Nadia ran away. Soon she forgot (մոռանալ) about her promise խոստում.
The next day when Nadia was having supper she heard a strange noise
– tap, tap, tap, tap – and a voice said, “Open the door. You must պետք է keep պահել your
promise.”

Nadia turned white. It was the frog’s voice. “You must keep your promise”,
the King said. “Go and open the door.” The poor խեղճ princess opened the door and
the frog hopped ցատկել into the room.

No title

Բնապահպանական քննարկում

Հարգելի՛ սովորողներ, ընկերների և ընտանիքի անդամների հետ դիտում եք օզոնային շերտի մասին պատմող բնագիտական մուլտֆիլմը: Ձեր կարծիքը գրում եք   Ձեր բլոգում

  • ի՞նչ վտանգ է ներկայացնում մարդու ոչ խելացի վարքագիծը
  • ի՞նչն է վնասում օզոնային շերտին
  • ի՞նչ սովորեցրեց մուլտֆիլմը
  • ինչպե՞ս պաշտպանել օզոնային շերտը և ի՞նչու:

Времена года

зима самое жолодное время года.Зимо мы играем снишки,лепем снигавека,котаемся на канках,а когда идиот снег земля покриваетя белим одеалом.

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Մաս 1

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ»: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։/նշել թե քրիստոնեության մեջ սուրբ երրորդությունը ո՞րն  է/: Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

Նա ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ Երևանում կա արձան, նվիրված Վահագնին, այն գտնվում է Իսակովի փողոցի վրա, դեպի ՀԱԹ եկող ճանապարհին: Քանդակում պատկերված է Վահագնը՝ վիշապի հետ մենամարտելիս:

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը կամենում է բոլոր երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Եղբայրները չեն ենթարկվում ավագ եղրոր՝ Զրվանին պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը խլում է Զրվանի երկրների մի մասը։  Նրանց քույր Աստղիկը, փորձում է հաշտեցնել, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Համաձայնում են, որ առայժմ իշխի իրենց ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրա բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի  զավակները չկառավարեն: Համաձայնում են, դաշինք/պայման/ կնքում։ Եվ երբ Զրվանի նորածին արու/տղա/ զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խիղճը տանջում  է, և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի հսկիչ զինվորների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

Մաս 2

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, պատերազմի աստվածուհի։ Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստածուհու հետ: Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովից ծնված Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, մարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո  քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը/ հեթանոսության ժամանակ քահայի փոխարեն/ գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև  երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները։