Իմ ուսումնական ամառը

Բարև ձեզ։ Այսoր ես կպատմեմ թե որտեղ եմ եղել այս երեք ամսվա ընթացքում։

Մենք գնացել էինք մայրիկիս և հայրիկիս հետ դիլիջանի Գոշի լիճը։ Այնտեղ մենք պիկնիկ  արեցինք, կրակ վառեցինք և նրբերշիկ խորովեցինք։ Մեզ հետ խաղալու պալատն էինք տարել և այն տեղադրեցինք։ Հետո ձիավարեցինք,անտառով զբոսնեցինք, իսկ գիշերը վերադարձանք։ Նայև հանգստի ընթացքում մենք թռել էնք Եգիպտոս յոթ օրով  և գրեթե ամեն օր նույն բանն էինք անում  առավոտյան ժամը  յոթին գնում էինք նախաճաշելու, հետո գնում էինք լողավազան լողանալու։ Եթե խնջույք էր լինում մենք գնում էինք խնջույքի։ Պարում էինք զվարճանում։ Նայև գնացինք զբոսաշրջության քաղաքում։ Մենք գնացել էինք անապատ ավազի ամենագնաց վարելու և  ուղտ նստելու։  Նայև  մենք նավ ենք նստել և  սուզանավ : Նավը կանգնել է երկու տեղում։ Առաջինում մենք լողացանք, իսկ մարիկը  սուզվեց ջրի տակ։ Երկրորդ  տեղում մենք միայն լողացինք հատուկ ջրային ակնոցներով և շնչելու խողովակով, որով քիչ սուզվելով տեսնում էիր բազմազան ձկնիկների և հրաշալի կոռալներ։ Սուզանավի վրա հատուկ դուռ կար որտեղից մենք իջանք ներքև և տեսանք բազմաթիվ և զանազան ձկնիկերին։ Ոնց որ մենք ջրահարս լինեինք ստորջրյա թագավորությունում։ Նայև մենք նստել էինք բանան։ Բանանը դա մի հատ բանանի նման օդով բան էր։ Մենք նստեցինք նրա վրա և մեզ քշեցին մոտորանավով։Հիշում էք, որ ես ասացի որ մենք խնջույքների ենք մասնակցել։ Ինզ ամենաշատը այդ խնջույքներից դուր է եկել լողավազանի խնջույքը։ Այնտեղ լողավազանում մի աղջիկ կար, որը հատուկ ջրային ապառատով  երկնքում թռնում էր ։Իսկ երբ ավարտվեց շոուն մեզ ասացին թռեք լողավազան, եթե չեինք թռնում նրանք մեզ հրում էին։

Բա և այսքանով կարելի է ավարտել պակա-պակա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *