ԻՄ ԿԱՐԴԱՑԱԾ ԳԻՐՔԸ

Ես էլինան եմ և կպատմեմ իմ կարդացած գրքի մասին։ Ես կարդացել եմ ԼՈւԻՍ ՔԵՐՈԼԻ <<ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ>> գիրքը: Գրքում  պատմվում է մի աղջկա մասին, որի անունը Ալիս է։ Նա ոչ ոք չուներ, ում հետ կարող էր ամբողջ օրը խաղալ։ Ալիսը մոր հետ  գնացել էր խնջույքի և այնտեղ էլ  հայտնվում է հրաշքների աշխարհում։ Գտնում է այդ փոքրիկ դռնակը և տանջվելով ներս մտնում: Եթե ուզում եք շարունակությունը իմանալ, խորհուրդ կտամ, որ դուք էլ կարդաք և նայեք գրքի հիման վրա նկարված մոլտֆիլմը։ Իմ սիրելի  հատվածը այդ գրքից, այն հատվածն է, որտեղ Ալիսը մեծացել էր և չէր կարողանում դուրս գալ։ Նայև այս պատմությունը սովորեցրեց, որ միշտ չպետք է ասել ոչ, եթե դու ասես ոչ, ապա ոչ մի բան էլ չես կարող անել։

 Իսկ դուք ճանաչում եք Փիթր Փենին։ Լավ, ուրեմն կծանոթացնեմ: Փիթրի հեղինակը ՋԵԻՄՍ ՄԵԹՅՈՒ ԲԱՐՐԻՆ է։ Փիթրը մի տղա է, ով կորցրել է ծնողներին, իսկ նա Քենսինքթոնի այգիներում էր մենակ մնացել, որտեղ միայն փերիներն էին և թզուկները։ Իսկ իմ սիրելի հատված այն է, որ Փիթրը նավակի մեջ է,  իսկ գետակը նրան քշում էր չգիտես ուր: Խորհուրդ կտամ, որ դուք էլ կարդաք։ Այս գիրքը սովորեցրեցրեց, որ միշտ պետք է հոգատար լինել և մանկությունը չմոռանալ: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *