ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԾԵՍ ԱՆՏԱՌՈՒՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԵՏ

Բարև ձեզ, իմ անունն Էլինա է։ Մենք այսօր գնացել  էինք  Արագածոտնի մարզի Անտառուտի դպրոցը։

Դպրոցից մեզ հետ վերցրեցինք վեց աշակերտ և գնացինք մի մեծ այգի։ Այնտեղ նշեցինք մեր Համբարձման ծեսը։ Ծաղկեպսակներ դրեցինք մեր գլխին, ծիսական վիճակի խաղ կազմակերպեցինք։Վերցրեցինք  քառյակներ, որոնք նախօրոք պատրաստել էինք և սկսեցինք այդ քառյակները լցնել կուժի մեջ։ Մյուս կուժի մեջ լցրեցինք մեր մոտ եղած իրերից մեկը։  Հետո հանեցինք իրը  և կարդացինք քառյակը։Ում իրը դուրս էր գալիս մոտենում էր վերցնում իրենը և լսում վիճակված խոսքերը և գնաց իր տեղը։ Մենք երբ այդ ծեսը ավարտեցինք,նրանց ետ տարանք դպրոց և գնացինք եկեղեցի։ Այնտեղի բակում սկսեցինք մեր երգերը երգել։ Երբ ավարտեցինք սկսեցինք նախաճաշել, հետո խաղալ, վերջում մտանք եկեղեցի մոմ վառեցինք։ Մեր աղոթային երգերից երգեցինք, աղոթեցինք և վերադարձանք դպրոց ։ Ինձ շատ դուր եկավ ։ Այն ուսանելի էր, գեղեցիկ և ավանդական այդ ճանփորդությունը։                                                 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *