Մկների ժողովը

Մկների ժողովը
Աթաբեկ Խնկոյան
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,

Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
24
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Ալո դո´ւ:

Ալո՞ն տանի:

Բալո դո´ւ :

Բալո՞ն կախէ:

Չստո, դո´ւ:

Չստոն կաղ է :

Մստո, դո´ւ:

Մստոն կարճ է:

Փստո, դո´ւ:

Էդ էլ խի՞ղճ է:

Համբո, դո´ւ:

Ես տկար եմ:

Չամբո, դո´ւ:

Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:

Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:

Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:

Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Հարցեր և առաջադրանքներ

1․Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:
Լկստան —երես առած
գզիր — կատարող


ահել —տարեց
ջոկ —խումբ
հնարք —հնար
կողակից —կողքի մարդ
անոթի —սոված
զուլում —աղետ
տկար —թույլ
հանդուգն —խիզախ
պոչը քաշել —գնալ

2․Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն է չոքել դռանը —ուելու բան չկա
չոր գանգ —ծերունի

3․Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։

4․Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ
ժողովի մասին։
թե ուզում էին իմ վզից զանգ կախ անեն որ ես երբ շարժվեմ նրանք

զանգի ձենը լսեն ու մի անգամից փաղչեն բայց Ալոն ասեց ես տանեմ Բալոն ասեց ես կախ էմ

Չստոն ասաց որ կաղ է վերջում Չամբոն ասաց ասենք տարա բա որ կատոն գա ինձ վրա ։


5․Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ ազատվեն չար Մռանից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *